21:53, 10.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2021 - Հայաստանի հետ սահմանին Իլհամ Ալիևը ռազմական օդանավակայան է բացում Նախիջևանում։ 2018 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելք է առաջարկում վտանգավոր իրավիճակից։ 2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ: 2007 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լևոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 23 | 10.05.2024 / 10 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: 1995 -  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման տարեդարձին: 1994 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշքեկում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը: 1992 - Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին: 1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ 1961 - Հայաստանում գտնվող ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի հետ մեկնում է Սևան, լինում Սևան-Հրազդան կասկադի հիդրոհանգույցում, «Միկոյան» նավով զբոսնում լճի վրա։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 36 | 09.05.2024 / 9 մայիս, Պատմության հայկական օրը

2009 - «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթից բացահայտվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ: 2001 - Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքները արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնորոշեց «օկուպացված տարածքներ»։ 1997 - Հանրահավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլև հայտնի մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը և այլն։ 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։ 1945 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։ 930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 44 | 08.05.2024 / 8 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։ 2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։ 2012 - ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։
2012 - Կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։ 2010 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում է ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։ 2009 - Ի. Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց։ 2009 - Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև: 2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ: 2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 38 | 07.05.2024 / 7 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։ 2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ 2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։ 1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ: 1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար: 1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 48 | 06.05.2024 / 6 մայիս, Պատմության հայկական օրը

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։ 2001 - Ազգային համաձայնության ճակատի հանրահավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։  1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: 1994 - Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ 1992 - Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին և բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։ 1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 77 | 05.05.2024 / Պատմության հայկական օրը, 5 մայիս

2021 - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրեց ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ 2021 - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2012 - Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։ 2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ 2007 - Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։ 2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: Ոչ թե այն սահմաններում որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում երբ պետությունը վերաճում է տերության, այնուհետև աշխարհի կարգը սահմանող գերտերության: 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 62 | 04.05.2024 / 4 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Ադրբեջանցիները հանեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ 2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը: 1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժողովրդի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին: 1993 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Առավոտյան ժամը 7։10, Երևան, Խանջյան փողոցում սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: 1991 - Տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյան-Միխայիլ Գորբաչով հան­դիպումը: 1990 - ՀԽՍՀ ԳԽ-ն որոշեց ստեղծել առընթեր պաշտպանության խոր­հուրդ, և հանձնարարվեց անհապաղ իրականացնել միջոցառումներ հանրապետության սահմանների պաշտպանությունը կազմակերպե­լու համար: 1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 82 | 03.05.2024 / 3 մայիս, Պատմության հայկական օրը


2000 - Հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան և վարչապետ Արամ Սարգսյան վեճը՝ վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ 2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։ 1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1930 - Քանաքեռ ՀԷԿ-ի հանդիսավոր հիմնադրումը: 1917 - Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 69 | 02.05.2024 / Պատմության հայկական օրը, 2 մայիս

Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 80 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 68 | 01.05.2024 / Պատմության հայկական օրը, 1 մայիս

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։ 2001 Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։ 1999 - «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվում է դատախազություն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 30.06.2023 / հունիսի 30, Պատմության հայկական օրը

1999 - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բակում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանավորությամբ ստեղծված արևային չորանոցի բացումը։ 1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 197 | 29.06.2023 / հունիսի 29, Պատմության հայկական օրը

1993 - ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը1970 Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։ 1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 28.06.2023 / հունիսի 28, Պատմության հայկական օրը


1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։ 1989 - Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 186 | 27.06.2023 / հունիսի 27, Պատմության հայկական օրը

2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ 2001 - Օրվա հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ 2001 - Ազգային Ժողովում քննարկում էին «Սևան-Որոտան կասկադի», Երևանի Պշեկը, Ագարակի, Կապանի և Քաջարանի պղնձամետալուրգիական գործարանները մասնավորեցնելու կարգը։ ​​​​​​​1974 - Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 208 | 26.06.2023 / հունիսի 26, Պատմության հայկական օրը

1999 - Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ 1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: 1907 - Թիֆլիսում կողոպտվեց ինկասացիոն կառքը, որ կազ­մա­կերպ­ել էր Ստալինը և իրականացրել Կամոն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 177 | 25.06.2023 / հունիսի 25, Պատմության հայկական օրը


2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան: 2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։ 2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 176 | 24.06.2023 / հունիսի 24, Պատմության հայկական օրը

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ 2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 166 | 23.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 23

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 177 | 22.06.2023 / հունիսի 22, Պատմության հայկական օրը

1 2 3 ... 19 20 »
ԴԵՊԻ ՎԵՐ