Չորեքշաբթի. 8 մայիս

Չորեքշաբթի. 8 մայիս։ Տարվա 129-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 236 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:

Մայիսի 8-ին արևային 2-րդ ամսվա 21-րդ օրն է։ 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:

Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:03։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:11 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 59 | Ավելացրեց՝ Moder-003 | 08.05.2024 | 08:00 8 մայիս, Հորոսկոպների համադրություն