00:36, 09.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել, որում հայտարարել է, որ լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը։

«Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»- այսպես է ավարտել ուղերձը գեներալ Արշակ Կարապետյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ HChakat Դիտումներ՝ 35 | 08.05.2024 / ՀՃԿ, Տավուշը հանուն հայրենիքի, Արշակ Կարապետյան

2004 - Գերմանական ոստիկանությունը ձերբակալեց Sasser համակարգչային վիրուսի 18-ամյա ստեղծողին։ 1984 - Սովետական Միությունը հայտարարում է Լոս Անջելեսի XXIII ամառային օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին։ 1976 - «ABBA» խումբը «Fernando» երգով երրորդ անգամ բարձրանում է բրիտանական հիթ շքերթի առաջին հորիզոնականն ու այնտեղ է մնում մեկ ամիս։ 1970 - Լույս տեսավ The Beatles-ի «Let It Be» ալբոմը։ 1950 - Ֆրանսիական «Elle» պարբերականի շապիկը զարդարում է 15-ամյա Բրիջիտ Բարդոն։ 1945 - Հաստատվեց ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիան։ 1886 - Առաջին անգամ արտադրվում է բժիշկ Ջոն Պեմբերտոնի ստեղծած ըմպելիքը՝ Coca-cola-ն։ 1883 - Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 37 | 08.05.2024 / Պատմության այս օրը, 8 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Ջոզի Մարանը, Էնրիկե Իգլեսիասը, Լուիս Էնրիկեն, Ֆրանկո Բարեզին, Ռոմեն Գարին, Ռոբերտո Ռոսելինին, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկը, Հարրի Թրումենը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 30 | 08.05.2024 / 8 մայիս, Նշանավոր ծնունդներ

2009 - «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթից բացահայտվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ: 2001 - Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքները արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնորոշեց «օկուպացված տարածքներ»։ 1997 - Հանրահավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլև հայտնի մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը և այլն։ 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։ 1945 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։ 930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 35 | 08.05.2024 / 8 մայիս, Պատմության հայկական օրը


Մայիսի 8-ը Հիշատակի և հաշտության առաջին, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի, Ավանակի, Ձվարանների քաղցկեղի դեմ պայքարի, «Կոկա-կոլա» ըմպելիքի ծննդյան, Սպիտակ լոտոսի, Հաղթանակի օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 29 | 08.05.2024 / մայիսի 8, Բոլոր տոները

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ընդունել էր Դորտմունդի Բորուսիային։ Գերմանական թիմը հաղթեց 1։0 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 2։0 հաշվով, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 37 | 08.05.2024 / ՊՍԺ, Բորուսիա Դ, Չեմպիոնների լիգա


Չորեքշաբթի. 8 մայիս։ Տարվա 129-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 236 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:

Մայիսի 8-ին արևային 2-րդ ամսվա 21-րդ օրն է։ 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:

Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:03։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:11 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 32 | 08.05.2024 / 8 մայիս, Հորոսկոպների համադրություն

2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։ 1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։ 1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը: 1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա։ 1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերեն տպագրության արգելքը (ռուս.)։ 1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն: 1663 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայում ամենահինն է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 38 | 07.05.2024 / Պատմության այս օրը, 7 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Ժերեմի Մենեզը, Օուեն Ջեյմս Հարթը, Ջոզեֆ Հելերը, Գարի Կուպերը, Արչիբալդ Մաքլիշը, Ռաբինդրանաթ Թագորը, Վասիլի Բարնովինը, Պյոտր Չայկովսկին, Յոհանես Բրամսը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 26 | 07.05.2024 / 7 մայիս, Նշանավոր ծնունդներ

2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։ 2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։ 2012 - ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։
2012 - Կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։ 2010 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում է ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։ 2009 - Ի. Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց։ 2009 - Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև: 2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ: 2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 29 | 07.05.2024 / 7 մայիս, Պատմության հայկական օրը


Մայիսի 7-ը Ռադիոյի, ՁԻԱՀ-ից տառապող որբերի, Վեսակի, Գաղտնաբառի, Cosmopolitan-ի, Բանականության, Արգելքների մասին իրազեկման, Լավագույնը  լինելու, Փաթեթավորման դիզայնի, Ոչխարի տապակած տոտիկի, Ապասոսնձման ազգային օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 30 | 07.05.2024 / մայիսի 7, Բոլոր տոները

Մայիսի 7-ին պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 9։00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ի սահմաններում գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 34 | 07.05.2024 / Գազանջատում

Մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 35 | 07.05.2024 / հոսանքազրկում


Երեքշաբթի. 7 մայիս։ Տարվա 128-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 237 օր։ Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:

20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։

Մայիսի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։ Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 40 | 07.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 7 մայիս

2007 - Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում օծվեց այժմ քաղաքի միակ գործող Սուրբ Հակոբ եկեղեցին: 2007 - Կրկնակի ընտրություններից հետո Ֆրանսիայի նա­խա­գահ է ընտրվում Նիկոլյա Սարկոզին։ 2001- Եր­կիր վե­րա­դար­ձավ առա­ջին տի­ե­զե­րա­կան զբո­սաշր­ջի­կը: 2001 - Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը այցելեց մզկիթ: 1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը և Ֆրան­սիա­յի նախագահ Ֆրանսուա Միտերանը մեծ հանդիսությամբ բացեցին Լա Մանշի նեղուցի տակով անցնող Անգլիան Ֆրան­սիային միացնող թունելը։ 1990 - Բացվեց Ռումինիայի և Մոլդովիայի միջև սահմանը։ 1889 - Փարիզում ավարտվում է Էյֆելյան աշտարակի շինարա­րու­­թյունը։ 1872 - Անգլիայում հիմնադրվեց Ֆուտբոլի գավաթը։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 44 | 06.05.2024 / Պատմության այս օրը, 6 մայիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Դրիես Մերտենսը, Քրիստոֆեր Էմանուել Փոլը, Դանիել Ալվեսը, Ջորջ Քլունին, Թոնի Բլեերը, Քրիստեան Ժան-Մարի Կլավյեն, Դեյվիդ Մարշալ Լենգը, Վլադիմիր Էտուշը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 39 | 06.05.2024 / 6 մայիս, Նշանավոր ծնունդներ

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։ 2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ 2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։ 1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ: 1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար: 1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 40 | 06.05.2024 / 6 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 6-ը Դիետայից հրաժարվելու, Գաղտնաբառի համաշխարհային, Գոլֆի, Սուսեր կուլ տվողների, Բուժքույրերի, Դպրոցի բուժքույրերի, Զբոսաշրջիկներին երախտագիրություն հայտնելու, Զինծառայողների ամուսիններին երախտագիտություն հայտնելու, Ըմպելիքների ազգային օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 38 | 06.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 6


Մայիսի 6-ին պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 10։00-18:00-ի սահմաններում գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում և Կոտայքի մարզում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 47 | 06.05.2024 / Գազանջատում

Երկուշաբթի. 6 մայիս։ Տարվա 127-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 238 օր։ Երկուշաբթին լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:

19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։ Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։

Մայիսի 6-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։ Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 48 | 06.05.2024 / 6 մայիս, Հորոսկոպների համադրություն
1 2 3 ... 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ