02:07, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա:

Fake news / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 327 | 25.03.2022 / էթնիկ զտումներ, Ուկրաինա, ապատեղեկատվություն


Foreign Policy կայքում հրապարակված սյունակում Սինգապուրի ազգային համալսարանի Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող Կիշոր Մահբուբանին գրել է. «Նրանք, ովքեր անխոհեմ կերպով հանդես են գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին և արագացնում են արևմտյան զենքի մատակարարումները երկիր, պետք է որոշակի բարոյական պատասխանատվություն կրեն»։

Այդ մարդիկ Ուկրաինային աշխարհաքաղաքական մատաղացու գառ են դարձրել և ստեղծել են զանգվածային գլոբալ անկայունություն:

«Այդ ցավից ու տառապանքներից կարելի էր խուսափել, եթե լսեին նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս աշխարհաքաղաքական պրագմատիզմ՝ մասնավորապես ստրատեգիական մեծ մտածողներ Ջորջ Ֆ. Քենանին ու Հենրի Քիսինջերին, ովքեր զգուշացնում էին հենց այդ մասին»,- գրել է սինգապուրցի գիտնականը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 374 | 25.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինա, Foreign Policy, Ջորջ Ֆ. Քենան, Հենրի Քիսինջեր, Կիշոր Մահբուբանի

Ուկրաինայի ոստիկանության գեներալ Վյաչեսլավ Աբրոսկինն ռուսական զորքերին առաջարկել է իրեն պատանդ վերցնել՝ Մարիուպոլից երեխաների տարհանման դիմաց:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Nexta | Դիտումներ՝ 255 | 25.03.2022 / Վյաչեսլավ Աբրոսկին, Ուկրաինա

2019 թվականի այս օրը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Հարցաքննությունից 6 ամիս անց՝ 2019 թ. սեպտեմբերի 23-ին Հայկ Հարությունյանը հայտնաբերվեց իր ամառանոցում մահացած՝ հրազենային վնասվածքով։ Մամուլում 2008-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 338 | 25.03.2022 / Հայկ Հարությունյան, «Մարտի 1-ի» գործ, Ռոբերտ Քոչարյան, հայ նորագույն պատմություն


Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սյուզաննա Չեկքարդի.

Изображение

«Հայկական մշակույթն ականատես է եղել իր պատմության որոշ դրվագների սիստեմատիկ ջնջմանը, ինչպես, օրինակ, 2005 թվականին, երբ ավերվեց Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է այցելել տարածաշրջան և պահպանել ժառանգությունը։ Անտարբերությունն անթույլատրելի է»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 300 | 25.03.2022 / Սյուզաննա Չեկքարդի, Նախիջևան, Ջուղա

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 300 | 25.03.2022 / Ճապոնիա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 274 | 25.03.2022 / պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով, Ճապոնիա


Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 25-ին նորմայի մեջ է՝ ինդեքը՝ 2։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 43-63 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 671-674 մմ։

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 397 | 25.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանում մահապատժի վերադարձի սահմանափակումներ չկան, բայց ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 320 | 25.03.2022 / Դմիտրի Մեդվեդև, մահապատիժ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների` առաջադրանքների կատարման գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 337 | 25.03.2022 / Սուրեն Պապիկյան, Սերգեյ Շոյգու


Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 5-րդ օրը պահանջվում է խոնարհություն և հնազանդություն: Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում: Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 269 | 25.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 25

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոնդոնի «Չելսիի» ֆինանսական արտոնագրում. Ռոման Աբրամովիչին պատկանող Fordstam Ltd ֆուտբոլային ակումբի հիմնադիրը կարող է մինչև 30 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել Չելսիում՝ իրացվելիության հետ կապված խնդիրների ֆոնին նրա գործունեությունը աջակցելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Sky News | Դիտումներ՝ 248 | 24.03.2022 / Ռոման Աբրամովիչ, «Չելսի»

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»-, հայտնում է  Արցախի տեղեկատվական շտաբը:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 254 | 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ


Հայ առաքելական եկեղեցին ընդունելի չի համարում Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ: «Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, Քրիստոսի արձան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 250 | Լուսանկար 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխումը, ռուսական հեռուստաալիքները պետք է կրճատեն ժամանցային հաղորդումների քանակը եթերում, փոխարենը ավելի լավ է լավ հայրենական կամ արտասահմանյան ֆիլմեր ցուցադրեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 309 | 24.03.2022 / Վլադիմիր Մեդինսկի


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանումները գերճշգրիտ զենքով Կիևի արվարձանում հարվածել են հակաօդային պաշտպանության համակարգերին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ և չորս «Բուկ-Մ1» համալիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հերքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Անկարան Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը պատրաստվում է ուղարկել Ուկրաինա։ Դեմիրը նշել է, թե դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ "Известия" | Դիտումներ՝ 261 | 24.03.2022 / S-400

Եվրոպան  առաջիկա հինգ տարում չի կարողանա ռուսական գազին այլընտրանք գտնել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելը «ինչ-որ ապոկալիպտիկ սցենար է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ «Россия 1» | Դիտումներ՝ 326 | 24.03.2022 / ռուսական գազ


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 256 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House
« 1 2 ... 115 116 117 118 119 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ