18:53, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


1992  թվականի այս օրը  ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։ Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 297 | 26.03.2022 / հայ նորագույն պատմություն, մարտի 26

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին թվիթերյան իր էջում գրառել է.

Մի պատերազմը չպետք է ստվերի մյուսը։ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից՝ խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել են 3 հայի և վիրավորել 14-ին։ Եթե ​​Ֆրանսիան ու Եվրոպան լռեն, դա սպանելու արտոնագիր կլինի։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 269 | 26.03.2022 / Ֆրանսուա-Քսավյե Բելամին, ԵԽ պատգամավորներ


Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 6-րդ օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։ Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | 26.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 26

«Ռոման» փորձում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության առջև պայմաններ է դրել, որոնք ընդունելու դեպքում համաձայնություն կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։

PLAYER OF THE MONTH - MARCH

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 268 | 25.03.2022 / «Ռոմա», Հենրիխ Մխիթարյան

Իսրայելում կիրակի և երկուշաբթի «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղարի, ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև։ Վեհաժողովը անց է կացվելու Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով։

Լուր / Տեսնել ավելին՝ Իսրայելի ԱԳՆ | Դիտումներ՝ 240 | 25.03.2022 / գագաթնաժողով, Իսրայել


Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ աճել է 1%-ով։ Այժմ այն ​​կազմում է 80,6 տոկոս։ Այս մասին փաստում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Պուտինի գործունեության հավանության մակարդակը նույնպես աճել է 0,7%-ով և կազմում է 77,9%:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 264 | 25.03.2022 / Վլադիմիր Պուտին, վարկանիշ

Ֆինլանդիայի ազգային երկաթուղային ընկերությունը այս շաբաթվա վերջից կդադարեցնի Հելսինկիի և Սանկտ Պետերբուրգի միջև հաղորդակցությունը՝ փակելով երկաթգծային տրանսպորտի վերջին երթուղին։ Ֆինլանդիայի ​​VR պետական ընկերության ուղևորափոխադրումների բաժնի ղեկավար Թոփի Սիմոլան ասել է, որ «այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին հեռանալ Ռուսաստանից, բավական ժամանակ ունեին դա անելու համար»։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 215 | 25.03.2022 / Ռուսաստան-Ֆինլանդիա, պատժամիջոցներ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Քննարկվել են ԼՂ-ում լարված իրավիճակի կայունացման հետ կապված հարցեր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 247 | 25.03.2022 / Շոյգու, Հասանով


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Մասնավորապես, փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։

Լուր / Տեսնել ավելին՝ INTLEGALARM | Դիտումներ՝ 273 | 25.03.2022 / ՄԻԵԴ, Արցախ-Ադրբեջան

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է։ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՀ ՊԲ | Դիտումներ՝ 255 | 25.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Գագիկ Սուրենյանը ֆեյբուքյան էջում բաղձալի նորություն է հայտնում.

Ի ուրախություն բոլորիս, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 308 | 25.03.2022 / Եղանակը Հայաստանում, Գագիկ Սուրենյան


ՆԱՏՕ-Ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինը հայտնել է իր երկրի վճռականությունը՝ Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնшժшմի մշտական ​​քաղաքական լուծում գտնելու հարցում։ Ֆրանսիայի ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջшնքերի կապակցությամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ Ելիսեյան պալատ | Դիտումներ՝ 341 | 25.03.2022 / Մակրոն, Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Բրյուսելից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 292 | 25.03.2022 / Վլադաիմաիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ճշտված տեղեկություններով, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի տեղեկատվական շտաբ | Դիտումներ՝ 259 | 25.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Արցախ


Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին հայտարարությունը։ Ավելի վաղ Պրոնյուշկինը Telegram-ում հրապարակել էր ՌԼԴԿ առաջնորդի մահվան մասին հաղորդագրությունը, սակայն քիչ անց հեռացրել էր: ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ժիրինովսկին գտնվում է կայուն վիճակում։

Жеребьевка по определению мест партий в избирательном бюллетене на выборах депутатов Госдумы РФ - РИА Новости, 1920, 25.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 284 | 25.03.2022 / Վլադիմիր Ժիրինովսկի, Վյաչեսլավ Վոլոդին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 մինուտ» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում: Երկրի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է 22 ռուսաստանցի, որոնց գերատեսչության ղեկավար Մարիս Փեյնն անվանել է «կրեմլամետ քարոզիչներ»:

Լուր / Տեսնել ավելին՝ DFAT Australia's | Դիտումներ՝ 283 | 25.03.2022 / «կրեմլամետ քարոզիչներ», Մարգարիտա Սիմոնյան, Մարիս Փեյն, Տիգրան Քեոսայան, պատժամիջոցներ, Օլգա Սկաբեևա

Ուկրաինայի Գերագույն Ռադան թվիթերյան էջում Արցախում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել, որում ասված էր․ «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»։ Այժմ գրառումը հեռացվել է ու  հասանելի չէ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 267 | 25.03.2022 / Գերագույն ռադա


ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազային «‎Իսկանդերներով» հարվածելու տեսանյութը։ Հրապարակված կադրերում երևում է, որ թիրախի ոչնչացումն իրականացվել է երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ ու թևավոր։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 252 | 25.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, «‎Իսկանդեր»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։  Ըստ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել  Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելուն, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։ 

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 262 | 25.03.2022 / ՄԻԵԴ, Միխեիլ Սաակաշվիլի

Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստ կմասնակցի մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

Լուր / Տեսնել ավելին՝ «Արմենպրես» | Դիտումներ՝ 315 | 25.03.2022 / Շախմատային առաջնություններ

« 1 2 ... 114 115 116 117 118 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ