02:12, 28.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


«Մոտ 100 հազար մարդ մնում է Մարիուպոլում «լիակատար շրջափակման պայմաններում, առանց ուտելիքի, առանց ջրի, առանց դեղորայքի, մշտական գնդակոծությունների տակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 285 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ինդոնեզիայում այս տարվա վերջին, հայտարարել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանը՝ երկիրը խմբից հեռացնելու մասին որոշ անդամների կոչերից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 277 | 23.03.2022 / Վլադիմիր Պուտին, G20

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները առճակատման բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, առաջ են ընթանում, քանի որ Արևմուտքը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Կրեմլի դեմ՝ հումանիտար ճգնաժամի սրման ֆոնին:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 269 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Միջինքը։ Այս օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի  դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 294 | 23.03.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Այսօր առավոտյան Չինաստանի Թայվան կղզում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են բազմաթիվ քաղաքներում, այդ թվում ՝ Ֆուցզյան մայրցամաքային նահանգում։

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / երկրաշարժ, Թայվան


Լատվիայում ձերբակալվել է բլոգեր Կիրիլ Ֆյոդորովը (Alconafter)՝ Ուկրաինա ռուսական ներխուժմանն իր ալիքով աջակցելու համար: Նա մեղադրվում է Լատվիայի քրեական օրենքի 78-րդ հոդվածներով («Ազգայնական հրահրում»)։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 259 | 23.03.2022 / Լատվիա, Կիրիլ Ֆյոդորով, Ուկրաինական ճգնաժամ, բլոգերներ

Մարտի 23-ը Օդերևութաբանության, OK-ի, Աթեիստի, Շան ձագերի, Չիփսերի և սոուսների, Լռության, Երկրին չբախվելու, Ծովի, Տղամարդկանց համերաշխության, Գեղեցիկ հայացքի, Միանման գուլպաների օրն է: Տոների մասին ամբողջական՝ armenlur.am-ում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 299 | 23.03.2022 / Բոլոր տոները, մարտի 23


«Արևմուտքը, և հատկապես Ամերիկան, ուկրաինական ճգնաժամի հիմնական պատասխանատուներն են»,- գրել է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոն Ջ. Մարշայմերը The Economist-ում հրապարակված վերջին հոդվածում։ «Ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչները Ուկրաինական ճգնաժամ են հրահրել՝ փորձելով Ուկրաինան ինտեգրել արևմուտք և պնդելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիակատար պատասխանատվություն է կրում ճգնաժամի համար»,- ասել է Միրշայմերը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 228 | 23.03.2022 / Ջոն Ջ. Մարշայմեր, Ուկրաինական ճգնաժամ

Սերբիայի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլին.

«Սերբիան երբեք չի միանա հակառուսական հիստերիային, որի ժամանակ խլվում է քաղաքացիների և հենց ՌԴ-ի սեփականությունը, դպրոցներից չի վռնդի ռուս երեխաներին, իսկ ռուս գրողներին ու գիտնականներին չի հանի դպրոցական դասագրքերից»:
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 287 | 23.03.2022 / պատժամիջոցներ, Ալեքսանդր Վուլին, Սերբիա


2000 թվականի այս օրը նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։  Շուտով ձերբակալվեցին Սամվել Բաբայանը, նրա եղբայրը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը և նրա այլ մերձավորներ։ Այսօր ծնվել են Գալուստ Գյուլբենկյանը,  Մելինե Համամջյանը, Արմեն Շեկոյանը և այլք։ Ավելին՝ armenlur.am կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | 23.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 23

«Լեռնային Ղարաբաղում հայերը բախվում են էթնիկ զտումների «շատ իրական հնարավորության» հետ»։ Բարոնուհի Քոքսը հոդված է գրել The House Magazine-ի համար Լեռնային Ղարաբաղի մոռացված անկլավի մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ HART UK | Դիտումներ՝ 236 | 23.03.2022 / Բարոնուհի Քոքս, միջազգային արձագանքներ

Հարավարևելյան Ասիայի խոշորագույն բանկերից մեկի՝ DBS-ի գլխավոր տնօրեն Պիյուշ Գուպտան ասում է, որ գաղտնարժույթը «կարող է դառնալ ոսկու այլընտրանք», սակայն հավելել է, որ գաղտնարժույթի կարգավորումը «ֆորմալ բանկային համակարգից դուրս անխոհեմ քայլ է»:

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 318 | 23.03.2022 / գաղտնարժույթ, բիթքոյն, ֆինանսական


Apple, Google և Microsoft տեխնոլոգիական ընկերությունների խումբը հայտարարում է, որ նրանք մեկ քայլով ավելի մոտ են այն բանին, որը շատ մարդիկ անվանում են ինտերնետում աշխատելու վատագույն ասպեկտներից մեկը՝ գաղտնաբառերը վերացմանը։

Լուր / Տեսնել ավելին՝ WSJ | Դիտումներ՝ 315 | 23.03.2022 / google, Apple, microsoft

Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կհայտարարեն, «որոնք կամրապնդեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և կնվազեցնեն կախվածությունը ռուսական գազից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 261 | 23.03.2022 / պատժամիջոցներ

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար, ՌԴ առաջին կարգի պետական գործող խորհրդական)

Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 296 | 23.03.2022 / Դմիտրի Պեսկով, միջուկային զենք


Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 3-րդ արևային օրը խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 303 | 23.03.2022 / մարտի 23, Բոլոր գուշակությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenpress | Դիտումներ՝ 360 | 22.03.2022 / գերիներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան

Քաղաքական հետազոտությունների խորհրդատու Թոգրուլ Իսկենդերլի. «Սա հրաշալի լուսանկար է շատ առումներով։ Եթե ինձ խնդրեն նկարագրել Ադրբեջանը, օգտագործելով միայն մեկ լուսանկար, ես, հավանաբար, առաջինը սա կընտրեի»:

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 302 | 22.03.2022 / հայեր, դրկիցներ, ադրբեջանցիներ, Թոգրուլ Իսկենդերլի


ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Բինգ Ուեսթ.

«Բայդենի նպատակը ՆԱՏՕ-ի նկատմամբ պետք է ավելի լայն լինի։ Եթե ռուսական զորքերը դուրս գան Ուկրաինայից, իսկ Պուտինը նախկինի պես շարունակի ղեկավարել Ռուսաստանը, դա ծանր պարտություն կլինի Ամերիկայի համար»։

Մեջբերում / Դիտումներ՝ 265 | 22.03.2022 / ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ, Բինգ Ուեսթ

Փոփ-արտի մեծագույն նկարիչ Էնդի Ուորհոլի «Մերիլին Մոնրո» մետաքսագրությաբ դիմանկարներից մեկը աճուրդի կհանվի 200 մլն դոլարով։

Изображение

Լուր / Դիտումներ՝ 314 | 22.03.2022 / Փոփ-արտ, Էնդի Ուորհոլ, Մերիլին Մոնրո, աճուրդներ
« 1 2 ... 112 113 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ