00:34, 11.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Արդեն երկու օր է սահմանազատումը Կիրանցում սառեցվել է։ Այս մասին հայտնել է Կիրանցի վարչական ղեկավարը՝ նշելով, որ 3 խոցելի կետերի սահմանազատման հարցը սառեցված է։ «Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը»,- ասել է նա ու ներկայացրել, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram Դիտումներ՝ 48 | 10.05.2024 / սահմանազատում


Օրինակարգ ընտրված Փաշինյանի օրինակարգությունն ավարտվել է Արցախի հանձնումով, որով նրա՝ Արցախի անվտանգության մասին նախընտրական խոստումները, որ նաև կառավարության ծրագրի մեջ են մտել, կրկին աղետաբեր սուտ դուրս եկան...

Փաշինյանի օրինակարգ ընտրված վարչապետի մասին դրույթը վերաբերում է 2021 թվականին, բայց ոչ երբերք 2023-ին, 2024-ին, առավել ևս՝ այս օրերին...

ՔՊ-ականների՝ ի պաշտպանություն Փաշինյանի օրինակարգության ֆլեշմոբը, հիմնազուրկ պղպջակ է։

Արմեն Գևորգյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 35 | 10.05.2024 / Նիկոլ Փաշինյան, ՔՊ, Արմեն Գևորգյան

Կարմիր բերետավորներները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներին։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀՄ Դիտումներ՝ 33 | 10.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՄՄ


2013 - Նյու Յորքում կառուցված 541 մետր բարձրության «Ազատության աշտարակը» դառնում է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը: 2008 - Ակտիվացավ Եվրոպայի խոշորագույն հրաբուխը՝ Էթնան։ 1981 - Ֆրանսուա Միտերանն ընտրություններում հաղթելով՝ դառնում է հինգերորդ հանրապետության առաջին սոցիալիստ նախագահը։ 1979 - Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի պրեմիերան: 1956 - ԽՍՀՄ-ում հանվեց ավագ դասարանցիների ուսման վարձը։ 1940 - Ուինսթոն Չերչիլը ընտրվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ: 1933 - Ֆաշիստական Գերմանիաի մի քանի քաղաքներում իշխանությունները կազմակերպեցին ոչ գերմանալեզու գրքերի ցուցադրական զանգվածային այրում՝ ի նշան գերմանական ազգի բարձրության մյուս ազգերի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 29 | 10.05.2024 / Պատմության այս օրը, 10 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Վլադիսլավ Լիստևը, Մարինա Վլադին, Վլադիմիր Թաթոսովը, Ֆրեդ Ասթերը, Դմիտրի Տյոմկինը, Կառլ Բարթը, Թոմաս Լիպտընը, Կացուշիկա Հոկուսային, Ջոն Ուիլքս Բուտը:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 27 | 10.05.2024 / Նշանավոր ծնունդներ, 10 մայիս


2021 - Հայաստանի հետ սահմանին Իլհամ Ալիևը ռազմական օդանավակայան է բացում Նախիջևանում։ 2018 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելք է առաջարկում վտանգավոր իրավիճակից։ 2011 - Էմմին ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում, չանցավ եզրափակիչ: 2007 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Գիշերը՝ ժամը 3:00-ին «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր Լևոն Գուլյանը բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև` Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 25 | 10.05.2024 / 10 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 10-ը Հանուն առողջության շարժման, Գայլախտի, Մայր օվիկիանոսի, Վաշինգտոնի, Ճարպակերպերի, Ծովախեցգետինների, Լյարդի և սոխի, Սենյակը կարգի բերելու, Մեկ օր ոտաբոբիկ, Ողջ գիշեր արթուն մնալու օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 36 | 10.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 10

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բայերը ընդունել էր Ռոմային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը՝ 2 անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Ստանիշիչը։

Լևերկուզենի Բայերը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Բայերը եզրափակիչում կխաղա Ատալանտայի հետ։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում, Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 35 | 10.05.2024 / Միայն գոլեր, Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ատալանտան ընդունել էր Մարսելին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով (առաջին խաղը՝ 1։1)։ Ատալանտան եզրափակիչում կխաղա Բայերի հետ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում՝ Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 26 | 10.05.2024 / Մարսել, Ատալանտա, Եվրոպայի լիգա

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսն» ընդունել էր Աստոն Վիլլային։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով (առաջին խաղը՝ 4։2)։

Հունական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաբին, որն առաջին խաղում հեթ-տրիկ էր գրանցել։

Օլիմպիակոսը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կխաղա Ֆիորենտինայի հետ։  Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Աթենքում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 32 | 10.05.2024 / Աստոն Վիլլա, Օլիմպիակոս, Կոնֆերենցիաների լիգա


Ուրբաթ. 10 մայիս։ Տարվա 131-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 234 օր։ Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:

Մայիսի 10-ին արևային 2-րդ ամսվա 23-րդ օրն է։ 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։

Արևածագ՝ 5:50, արևամուտ՝ 20:05։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:15 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է:

Մայիսի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։ Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 36 | 10.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 10 մայիս


Տեղեկություններ կան, որ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի  պետը հրաման է տվել Երևանի մոտակա բանակային ստորաբաժանումներին շարժվել դեպի մայրաքաղաք։

Լուր / Դիտումներ՝ 104 | 09.05.2024 / Տավուշը հանուն հայրենիքի, ՀՀ ԶՈՒ

2001 - Գանայի ստադիոնում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվում է 129 ֆուտբոլասեր: 1998 - Եվրատեսության երգի մրցույթում «Դիվա» երգով հաղթում է Իսրայելցի նախկինում տղամարդ երգչուհի Դանա Ինթերնեշնլը։ 1993 - Երուսաղեմի Սուրբ Երրորդություն տաճարում պսակադրվեցին Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը։
1967
 - Մոհամեդ Ալիին զրկում են աշխարհի չեմպիոնի տիտղոսից ԱՄՆ բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով։ 1962 - Ֆելինին սկսեց «8 ու 1/2» ֆիլմի նկարահանումները։ 1960 - Աշխարհում առաջին անգամ ԱՄՆ-ում վաճառքի հանվեցին հակաբեղմնավորիչ միջոցներ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 50 | 09.05.2024 / Պատմության այս օրը, 9 մայիս


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Ռոզարիո Դոուսոնը, Ջինա Ջեյսընը, Դեյվ Գահանը, Լուչանո Սպինոզին, Բիլի Ջոելը, Գլենդա Ջեքսոնը, Խոսե Օրտեգա-ի-Գասետը, Հենրի Կայզերը, Ջովանի Պաիզիելլոն:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 40 | 09.05.2024 / Նշանավոր ծնունդներ, 9 մայիս

2021 - Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: 1995 -  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման տարեդարձին: 1994 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշքեկում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը: 1992 - Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին: 1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։ 1961 - Հայաստանում գտնվող ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի հետ մեկնում է Սևան, լինում Սևան-Հրազդան կասկադի հիդրոհանգույցում, «Միկոյան» նավով զբոսնում լճի վրա։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 38 | 09.05.2024 / 9 մայիս, Պատմության հայկական օրը

Մայիսի 9-ը Եվրոպայի, Փողոցային երաժիշտների, Կորցրած գուլպայի հիշատակի, Կոռնելիա դե Լենգի սինդրոմի մասին իրազեկման, Գնացքների ազգային, Նետաձգության ազգային, Մուսկաթ խաղողի, Քաղցի արագ հագեցման օրն է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 36 | 09.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 9


Բրյուգեի մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ Բրյուգե-Ֆիորենտինա պատասխան հանդիպումը։ Թիմերը ոչ-ոքի խաղացին 1-1 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով (4-3) Ֆիորենտինան հաղթեց Բրյուգեին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա Աստոն Վիլլա-Օլիմպիակոս դիմակայության հաղթողի հետ:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 36 | 09.05.2024 / Բրյուգե, Կոնֆերենցիաների լիգա, Ֆիորենտինա

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի Ռեալը ընդունել էր Բավարիային։ Իսպանական թիմը հաղթեց 2։1 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 4։3 հաշվով, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 35 | 09.05.2024 / Ռեալ, Չեմպիոնների լիգա, Բավարիա

Հինգշաբթի. 9 մայիս։ Տարվա 130-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 235 օր։ 

Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:

Մայիսի 9-ին արևային 2-րդ ամսվա 22-րդ օրն է։ 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։

Մայիսի 9-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 2-րդ օրն է։ Օրը լավ է ֆիզիկական վարժությունների, ծոմապահության կամ դիետա սկսելու համար: Ցանկացած նախձեռնություն այս օրը ստանում է էներգիայի լրացուցիչ լիցքեր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 36 | 09.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 9 մայիս

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել, որում հայտարարել է, որ լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը։

«Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»- այսպես է ավարտել ուղերձը գեներալ Արշակ Կարապետյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ HChakat Դիտումներ՝ 50 | 08.05.2024 / ՀՃԿ, Տավուշը հանուն հայրենիքի, Արշակ Կարապետյան
1 2 3 ... 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ