07:08, 28.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։

Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 254 | 20.11.2023 / Եմեն, Իսրայել, Պաղեստին

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 222 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան

Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։ Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 236 | 20.11.2023 / Արգենտինա


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումըկանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 241 | 20.11.2023 / Ուգոչուկվու Իվու, Վարազդատ Հարոյան

Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ 

Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ 

Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 277 | 13.11.2023 / Վանո Սիրադեղյան, հայեր

Երբ սնունդը, անկախ դժվարություներից, հասցվում է, 

  • երբ զենքն ու զինամթերքը հակառակորդի ունեցածին չի զիջում և ամեն գնով մատակարարվում է,
  • երբ չեզոքացված են լինում թշնամու կողմից կռվող վարձկանները,
  • երբ օդից ռմբակոծելու թշնամու հնարավորությունը վերացված է,
  • երբ այլ երկրների աջակցությունը թշնամուն կասեցված է,
  • երբ ռազմական գործողությունները համակարգված են

էլ ի՞նչ էր մնում կռվող «ֆիդայուն», եթե ոչ քաջագործություններ և հերոսություններ կատարելը... Այսպես են ծնվել արցախյան առաջին պատերազմի հերոսները...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 216 | 13.11.2023 / Արմեն Գևորգյան, լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան


Լևոն Տեր-Պետրոսյան. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակը ազատությունն է։

Մեջբերում / Դիտումներ՝ 253 | 13.11.2023 / լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան

Հավանական աստղատեսություն։ Հետևեք Արտաշես Մանկուլովի աստղատեսությանը և ինքներդ ստուգեք կանխատեսումների հավանականությունը։

Արտաշես Մանկուլովը Հայաստան է տեղափոխվել դեռևս 90-ական թվականներին և դարձել Հայաստանի առաջին աստղագուշակը։ Նա հիմնեց աստղագուշակների դպրոց և աստղագուշակությունը մեծ տարածում գտավ մեր երկրում։

Հիշեք, աստղերը նախանշում, բայց չեն պարտադրում։ Նոյեմբերի 13-19-ի աստղագուշակի տեսանյութը դիտեք, լսեց կամ ընթերցեք նյութի ներքևի՝ Տեսնել ավելին հղումով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 304 | 12.11.2023 / ԱՅԾԵՂՋՅՈՒՐ, ԿՇԵՌՔ, ՋՐՀՈՍ, Ցուլ, ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ, Կույս, ԱՂԵՂՆԱՎՈՐ, ՁԿՆԵՐ, Արտաշես Մանկուլով, ԽԵՑԳԵՏԻՆ, ԱՌՅՈՒԾ, Խոյ, ԿԱՐԻՃ

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր...

Ժողովրդի մեջ.

  • ով հասկացավ, նրան լևոնական ասեց իբր վիրավորանք...
  • ով հասկացավ, բայց լռեց, մնաց թաքուն համակիր ու պասիվ հայրենասեր...
  • ով իսկապես չհասկացավ, մեղադրելու չի...
  • ով չհասկացավ, բայց Լևոնին պիտակավորեց, մնաց հակաքարոզի տակ՝ որպես շարքային ախմախ... 

Քաղաքական շրջանակներում.

  • ով հասկացավ, դարձավ Լևոնի զինակիցն ու պետականության պաշտպան...
  • ով հասկացավ, բայց գտավ, որ փոխզիջումների պարտադրված վիճակում գնալն է ճիշտ, ուրեմն լավ չհասկացավ...
  • ով հասկացավ, բայց պախարակեց, ծայրագույն սրիկա է, հակահայ, արկածախնդիր ու պատեհապաշտ...
  • ով հասկացավ, բայց կազմակերպեց 25-ամյա հակաքարոզ Լևոնի դեմ, պետական դավաճան է, դիվերսանտ ու ադրբեջանամետ...
  • ով չհասկացավ, բայց քաղաքական ամբիցիաներ ցուցաբերեց, պարզունակ միջակություն է ու չկայացած գործիչ...
  • ով չհասկացավ, բայց իշխանության եկավ, թերհաս պատուհաս դարձավ...

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր... Տեր-Պետրոսյանն ընդամենը ասում էր ճշմարտությունը...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 226 | 12.11.2023 / Կարճ_կոնկրետ_համառոտ, լևոնը_ճիշտ_էր, Արմեն Գևորգյան


1994 թվականի հրադադարի հաստատման խնդրանքը Հայաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ռազմական ղեկավարությունը։ Նրանք են ստորագրել այդ փաստաթուղթը։ Եթե նրանք իմանային, որ հնարավոր է ավելին, ոնց որ 1998 թվականին արեցին,  կընդդիմանային հաստատ։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 256 | 12.11.2023 / աշոտ_սարգսյան, լևոնը_ճիշտ_էր, Կարճ_կոնկրետ_համառոտ

Տարվա 280-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 85 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 23 լուսնային օրն ավելի լավ է զգույշ լինել և նոր ոչինչ չձեռնարկել: Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։ Լուսինը Խեցգետնում՝ կայուն հանդարտության ժամանակն է: 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։

Արևածագ՝ 7:03, արևամուտ՝ 18:38։ Ճիշտ կեսօրը՝ 12։49։ Օրվա տևողությունը՝ 11:33 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 07.10.2023 / Հորոսկոպների համադրություն, 7 հոկտեմբեր


Տարվա 279-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 86 օր։ Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Նորածինները ազնիվ են և շնորհալի: Լուսինը Խեցգետնում՝ կայուն հանդարտության ժամանակն է: 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:

Արևածագ՝ 7:02, արևամուտ՝ 18:37։ Ճիշտ կեսօրը՝ 12։49։ Օրվա տևողությունը՝ 11:35 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 212 | 06.10.2023 / 6 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն

Տարվա 278-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 87 օր։ Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 21-րդ լուսնային օրը նպաստավոր է ստեղծագործական և ֆիզիկական գործունեության համար: Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն աշխատասեր են։ Լուսինը Երկվորյակներում՝ եռուն գործերի ժամանակն է: 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։

Արևածագ՝ 7:01, արևամուտ՝ 18:39։ Ճիշտ կեսօրը՝ 12։50։ Օրվա տևողությունը՝ 11:38 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 190 | 05.10.2023 / Հորոսկոպների համադրություն, 5 հոկտեմբեր

Տարվա 277-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 88 օր։ Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 20-րդ լուսնային օրը կատարյալ է հոգևոր մաքրման համար: Երազներն անվստահելի են։ Նորածինները չարակամ են։ Լուսինը Երկվորյակներում՝ եռուն գործերի ժամանակն է: 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։

Արևածագ՝ 7:00, արևամուտ՝ 18:40։ Ճիշտ կեսօրը՝ 12։50։ Օրվա տևողությունը՝ 11:40 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 230 | 04.10.2023 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, 4 հոկտեմբեր


Տարվա 276-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 89 օր։ Երեքշաբթի հաջողությունը կամային մարդկանց կողմն է: 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են: Հիվանդությունները վտանգավոր չեն: Նորածինները ոչ չար են, ոչ էլ խորամանկ: Լուսինը Երկվորյակներում՝ եռուն գործերի ժամանակն է: 18-րդ արևային օրը տոնական է՝ թեթև և ուրախալի, գթասրտության և երախտագիտության օր: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուրներ պատրաստել, տոնել, խմել և այլն։

Արևածագ՝ 6:59, արևամուտ՝ 18:42։ Ճիշտ կեսօրը՝ 12։50։ Օրվա տևողությունը՝ 11:43 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 03.10.2023 / Բոլոր գուշակությունները, 3 հոկտեմբեր, Հորոսկոպների համադրություն

Տարվա 275-րդ օրն է, 40-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 90 օր։ Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը: 18-րդ լուսնային օրը պահանջում է առավելագույն զսպվածություն: Երազներն իրականանում են: Նորածինները աշխատասեր և հարուստ են: Լուսինը Խոյ նշանի տակ. լավ է ծրագրել կարճաժամկետ գործեր: 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։

Արևածագ՝ 6:58, արևամուտ՝ 18:44։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:47 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 226 | 02.10.2023 / Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, 2 հոկտեմբեր

Տարվա 274-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 91 օր։ Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: 17 լուսնային օրը ներքին ազատություն ձեռք բերելու օր է: Երազներն իրականանում են 3 օրից։ Նորածինները երջանիկ են լինում։ Լուսինը Խոյ նշանի տակ. լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր: 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։

Արևածագ՝ 6:57, արևամուտ՝ 18:45։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:49 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 236 | 01.10.2023 / Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն, 1 հոկտեմբեր


Տարվա 273-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 92 օր։ Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 16-րդ լուսնային օրը հավասարակշռության օր է: Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։ Լուսինը Խոյ նշանի տակ. լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր: 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։ Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։

Արևածագ՝ 6:56, արևամուտ՝ 18:47։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:51 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 224 | 30.09.2023 / Բոլոր գուշակությունները, 30 սեպտեմբեր, Հորոսկոպների համադրություն


Տարվա 272-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 93 օր։ Ուրբաթը լավագույն օրն է ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Լուսինը Խոյ նշանի տակ. լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր: 14-րդ արևային օրը կայտառ է, հանգիստ ու ներդաշնակ: Այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Ակտիվ գործելու ժամանակն է, երբ խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր մշակել, հոգալ երկրային բարիքների մասին։

Արևածագ՝ 6:55, արևամուտ՝ 18:49։ Ճիշտ կեսօրը՝ 12։52։ Օրվա տևողությունը՝ 11:54 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 236 | 29.09.2023 / Հորոսկոպների համադրություն, 29 սեպտեմբեր, Բոլոր գուշակությունները

Տարվա 271-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 94 օր։ Հինգշաբթի օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ: 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Ձկներում ՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:

Արևածագ՝ 6:54, արևամուտ՝ 18:50։ Ճիշտ կեսօրը՝ 12։52։ Օրվա տևողությունը՝ 11:56 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 218 | 28.09.2023 / 28 սեպտեմբեր, Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները
« 1 2 3 4 5 ... 114 115 »
ԴԵՊԻ ՎԵՐ