Ամերիկյան M1 Abrams տանկը տեղափոխվել է Պոկլոննայա գորայում (Նվաստացման բլուր) պարտված արևմտյան ռազմական տեխնիկայի ցուցահանդես։
|
Ամերիկյան M1 Abrams տանկը տեղափոխվել է Պոկլոննայա գորայում (Նվաստացման բլուր) պարտված արևմտյան ռազմական տեխնիկայի ցուցահանդես։
|
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։ Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
|
Արևածագ՝ 6:01, արևամուտ՝ 19:56։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 13:55 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։ Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: 14-րդ արևային օրն է՝ այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: Լուսնային 23-րդ օրը նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։ Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։ Լուսինը Ջրհոսում՝ օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: Լուսին՝ երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:
|
Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության գրասենյակում: Առանց որևէ բացատրության առգրավվում են տեխնիկան ու համակարգիչները: Իշխանությունների այս «ակտիվությունն» ակնհայտորեն կապված է Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կոչով կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ, որոնց մասնակցեցին մեծ թվով համակիրներ ու համաքաղաքացիներ:
|
09:45 Քաղաքական ► «Փաստ». Հանրային տրիբունալը պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու փաշինյանական իշխանությանը «Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ «Տրիբունալի շարժիչ մասը արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»։ Մեզ հետ զրույցում Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները և նշեց, որ հենց նման հանրային տրիբունալը իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը:
|
«Համահայկական ճակատ» կուսակցությության կոորդինացիոն խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. «Կոորդինացիոն շտաբի խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 26-ին, 14:00 կառավարության հրաժարականի և հեռացման բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19 հասցե: Մեզ հետ կարող եք կապ հաստատել 096319031 հեռախոսահամարով»- նշված է հայտարարությանի մեջ:
|
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում Միլանը տանը 1:2 հաշվով պարտվեց Ինտերին: Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ: Ինտերի կազմում աչքի ընկան Աչերբին ու Թյուրամը, Միլանի կազմում՝ Տոմորին։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո Ինտերը վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ Միլանը վաստակած 69 միավորով 2-րդն է:
|
Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ
|
11:07 Խոսք ► Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը «Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից ու Ադրբեջանից եկող վտանգը։ Վստահ եմ` այդ երկրների հետ ՝գալու է մի օր նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, իսկ նրա հետ նորմալ հարաբերություններ սկի իր ընտանիքը չի կարողանում հաստատել: Նիկոլը տեղով սպառնալիք է, ազգի կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի»: Լևոն Տեր-Պետրոսյան, 10.06.2021 Ամբողջական՝ տեսանյութում
|
«Համահայկական Ճակատ Կուսակցությունը» ս.թ. ապրիլի 24-ին, ժամը 12:00 ին կազմակերպում է հավաք Մերգելյան պուրակի դիմաց, որտեղից շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թ ցեղասպանության նահատակների։ «Գնում ենք ասելու, որ մենք չենք հանդուրժելու և մենք վերականգնելու ենք ամեն հայի պատմական արդարությունը ամբողջ աշխարհում»,- ասված է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջնորդած Համահայկական Ճակատ Կուսակցության հայտարարությունում։
|
Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Հացադուլը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։
|
«Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերը հուսադրում են Եվրամիությանը»,- իր X-էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
|
Իլոն Մասկն X սոցիալական ցանցի իր էջում գրառել է. «Հաշվի առնելով խոսքի ազատության դեմ շարունակական հարձակումները, ես պատրաստվում եմ ֆինանսավորել ազգային ստորագրահավաք-արշավը՝ ի պաշտպանություն առաջին փոփոխության»: Իսկ Առաջին փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ Սահմանադրությանը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝
|
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն: «Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
|
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի չորս գյուղերի բնակիչների պահվածքից և տրված հարցազրույցներից ակնհայտորեն երևում է, որ նրանց վերաբերմունքը իշխանության հանդեպ էապես փոխվել է։ Հարցազրույցներից պարզ է դառնում, որ դրա հիմնական պատճառը «Հայաստան» դաշինքի անդամների և քոչարյանամերձ լրատվականների այցելություններն են։ Ինչպես միշտ այս անգամ էլ Քոչարյանի կողմնակիցները փրկեցին Փաշինյանին։
|
«Հայոց Համազգային Միասնություն» (ՀՀՄ) կուսակցությունն ակտիվացնում է իր տարածքային կազմակերպությունների ստեղծման գործընթացը։ Ի հաստատում ավելի վաղ ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանի արած հայտարարության՝ Բեռլինում բացվում է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության արտերկրում առաջին տարածքային գրասենյակը։
|
Ապրիլի 13-ին՝ Գյումրիում կայացավ Հայոց Համազգային Միասնություն (ՀՀՄ) կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության գրասենյակի բացումը։ ՀՀՄ Գյումրիի տարածքային կազմակերպությունն այսուհետ կգործի Ռուսթավելի 47 հասցեում։
|
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել: Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։
|
12:07 ՀՈՒՅԺ ► ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Հայաստանին 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին վտանգավոր դեմագոգիա չանել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, որը պատրաստել է «Հայաստանի բարեկամների ցանց» կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ: «Անվտանգության ոլորտում առաջարկներն ընդհանրապես հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Այնտեղ նաև նշել են, որ ստիպելով Հայաստանին վերանայել ստեղծված անվտանգության համակարգը արդեն այսօր, Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում։ Նշված զեկույցի նպատակը Երևանին Մոսկվայի և ԵԱՏՄ-ի հետ կապերից հեռացնելու փորձն է, արձանագրել են ՌԴ ԱԳՆ-ում:
|
Այսօր ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը և աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը այցելել են Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցությունների մատյանում թողել հետևյալ գրառումը.
|