Չորեքշաբթի. 1 մայիս

Արևածագ՝ 6:01, արևամուտ՝ 19:56։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 13:55 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: 14-րդ արևային օրն է՝ այն նվիրված է աշխարհի բոլոր արարածներին, լիությանն ու առատությանը, արգասաբերությանն ու գեղեցկությանը: 

Լուսնային 23-րդ օրը նպաստավոր օր է կարիերայի համար։ Հիվանդությունները երկարատև են, բայց ոչ վտանգավոր։ Երազները ոչինչ են։ Նորածինները վայելուչ չեն։ Լուսինը Ջրհոսում՝ օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը: Լուսին՝ երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 78 | Ավելացրեց՝ armenlur | 01.05.2024 | 08:00 1 մայիս, Հորոսկոպների համադրություն