Երեքշաբթի. 14 մայիս

Երեքշաբթի. 14 մայիս։ Տարվա 135-րդ օրն է, 20-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 230 օր։ Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:

Մայիսի 14-ին արևային 2-րդ ամսվա 27-րդ օրն է։ Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը:

Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական

Արևածագ՝ 5:46, արևամուտ՝ 20:09։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:23 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մայիսի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 7-րդ օրն է։ 7-րդ լուսնային օրը սադրիչ օր է: Կարող են շատախոսության հրահրել՝ չկշռադատված բառեր կորզելու համար: Պետք է զգույշ լինել բառերից. ամեն ասված կարող է իրականանալ:

Լուսինը Առյուծ համաստեղությունում է։ Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 120 | Ավելացրեց՝ Moder-003 | 14.05.2024 | 08:00 Հորոսկոպների համադրություն, 14 մայիս