23:41, 11.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Օլիմպիակոսը արտագնա խաղում հաղթեց Աստոն Վիլլային՝ 4-2: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաաբին, ևս մեկ գոլ խփեց Սանտյագո Էսեն։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Օլի Ուոթքինսը և Մուսա Դիաբին:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 80 | 03.05.2024 / Կոնֆերենցիաների լիգա, Օլիմպիակոս, Աստոն Վիլլա


Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Ֆիորենտինան սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Բրյուգեի նկատմամբ՝ 3-2։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ռիկարդո Սոտիլը, Անդրեա Բելոտին և Մ’Բալա Նզոլան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Հանս Վանակենը (11մ) և Իգոր Տիագոն։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 81 | 03.05.2024 / Բրյուգե, Ֆիորենտինա, Կոնֆերենցիաների լիգա

Մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 03.05.2024 / հոսանքազրկում


ֆրանսիական Մարսելը տանը մրցեց Բերգամոյի Ատալանտայի հետ: Թիմերը խաղի մեկնարկին՝ 20 րոպեում, մեկական գոլ խփեցին և գրանցեցին ոչ-ոքի՝ 1-1:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 66 | 03.05.2024 / Մարսել, Եվրոպայի լիգա, Ատալանտա

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի Բայերը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց իտալական Ռոմային: Գոլի հեղինակ դարձան գերմանացիներ, հարձակվող Ֆլորիան Վիրցն ու կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 73 | 03.05.2024 / Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա


Արևածագ՝ 5:58, արևամուտ՝ 19:58։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:00 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն: 16-րդ արևային օրը մարմնավորում է օրենքն ու արդարությունը: Դա խիստ և ողջախոհ օր է օրենքների կատարման կամ պարտքերի վճարման առումով։ Խորհուրդ է տրվում պահպանել կարգապահությունը, կարգուկանոն հաստատել, մաքրություն կատարել տանը, պարզել հարաբերությունները, աշխատել, պայմանագրեր ստորագրել և հնարավորինս քիչ խոսել: Լավ է արևին կամ կրակին նայելը։ Ցանկալի չէ խախտել խոստումները։

 

Լուսնային 25-րդ օրը հաջող է առևտրի, դատական գործերի, տեղափոխման կամ գործուղման համար: Նվիրեք ձեզ հանգիստ աշխատանքի: Շատ օգտակար է կենտրոնանալ հոգևոր խնդիրների վրա, լավ քնել և հանգստանալ: Հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացում: Լուսինը Ձկներ համաստեղությունում է: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 61 | 03.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 3 մայիս

2012 - Նյույորքյան աճուրդում 120 միլիոն ամերիկյան դոլլարով վաճառվում է Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը: 2011 - ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողության ընթացքում Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ոչնչացվեց ժամանակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը: 1991 - Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1945 - Բեռլինի գրավումը: 1892 - Մահացավ Ռոդ Այլենդի բնակչուհի Մերսի Բրաունը, ում մարմինը հատուկ արարողակարգով տեղափոխվել է՝ նրա մարմնից վամպիրական հոգին դուրս հանելու համար: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։ 1808 - Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 77 | 02.05.2024 / Պատմության այս օրը, 2 մայիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Փոլ Ջորջը, Դևիդ Բեքհեմը, Դուեյն Ջոնսոնը, Ալան Մարշալը, Գոթֆրիդ Բենը, Ջակոմո Մեյերբերը, Թեոդոր Հերցլը, Եկատերինա II-ը, Ալեսանդրո Սկարլատին:

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 82 | 02.05.2024 / 2 մայիս, Նշանավոր ծնունդներ


2000 - Հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան և վարչապետ Արամ Սարգսյան վեճը՝ վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ 2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։ 1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1930 - Քանաքեռ ՀԷԿ-ի հանդիսավոր հիմնադրումը: 1917 - Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 72 | 02.05.2024 / Պատմության հայկական օրը, 2 մայիս

Մայիսի 2-ը Թյունիկի համաշխարհային, Լնդախտի իրազեկման, Հարի Փոթերի, Քույրերի և եղբայրների, Պայթունավտանգ ռազմամթերքի վնասազերծման, Ֆիթնեսի օր է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 65 | 02.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 2

Մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 80 | 02.05.2024 / հոսանքազրկում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան ընդունեց ՊՍԺ-ին և հաղթեց 1-0 հաշվով։

Դորտմունդյան ակումբի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 53 | 02.05.2024 / Բորուսիա Դ, Չեմպիոնների լիգա, ՊՍԺ


Արևածագ՝ 5:59, արևամուտ՝ 19:57։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 13:58 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։

Լուսնային 24-րդ օրը չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու: Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով: Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։ Լուսինը Ջրհոս համաստեղությունում է։ Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց: Լուսին՝ չորրորդ փուլ։ Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 67 | 02.05.2024 / Հորոսկոպների համադրություն, 2 մայիս


Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 81 | 01.05.2024 / Հայաստան-Արևմուտք, Հունգարիա, Հայաստան

Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 83 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

«...Հիմա երկիրը հասցրել ենք ողբերգական վիճակի, սակայն հանկարծ «գիտակցել ենք», որ Թուրքիան լավ էլ երկիր է եղել, միշտ էլ մեր լավն է ուզել և հիմա մեզ խորհուրդ է տալիս, որ մեր անկախ, ինքնիշխան պետության իրական կայացմանը խանգարում է, իր իսկ քաղաքականության արդյունքում առաջացած համաշխարհային հայկական սփյուռքը և եթե մենք սա գիտակցենք և տարանջատենք իրարից, ապա կունենանք ինքիշխան պետականություն, իսկ հակառակ պարագայում կկորցնենք այժմյան ունեցածն էլ։ Մեր իշխանություններն էլ կարծես թե համակարծիք են»։ 

Դերենիկ Խաչատրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 68 | 01.05.2024 / Դերենիկ Խաչատրյան, Հայաստան-Թուրքիա


1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։ 1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։ 1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։ 1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը: 1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: 1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։ 1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։ 1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ: 1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ: 1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը: 1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 01.05.2024 / 1 մայիս, Պատմության այս օրը


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ Դարիո Սռնան, Ուես Անդերսոնը, Ջենիֆեր Գրեյը, Ջոն Վուն, Ռոզի Արմենը, Սկոտ Կար­պեն­տե­րը, Ջոզեֆ Հելերը, Մարիա Թադևոսյանը՝ Թենազին, Լուիջի Բարբեսինոն, Դրոն՝ Դրաստամատ Կանա­յանը, Պիեռ Տեյար դը Շարդենը, Ալբերտ Լասկերը։

Բոլոր ծնունդները՝ այստեղ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 65 | 01.05.2024 / Նշանավոր ծնունդներ, 1 մայիս

1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 01.05.2024 / Պատմության հայկական օրը, 1 մայիս

Մայիսի 1-ը սիրո, նամականիշի, հավատարմության, Բեթմենի, վիսկիի, շոկոլադով պարֆեի, առանց տաբատների, ցեղային շների, դպրոցի տնօրենի, թութակի օր է:

Օրվա բոլոր տոներին ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 66 | 01.05.2024 / Բոլոր տոները, մայիսի 1

« 1 2 3 4 5 6 ... 118 119 »
ԴԵՊԻ ՎԵՐ