16:48, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:

«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:

FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:

Լուր / Տեսնել ավելին՝ ABC News Դիտումներ՝ 87 | 19.04.2024 / ABC News, Al Jazeera, Իսրայել, CNN, ԱՄՆ, Իրան


Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 15-19-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում: Այս մասին առաջինը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։

Ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մարտի 15–ին Արաբական ծովի ջրային տարածքում ՝ Իրանի Չախբեհար նավահանգստի շրջանում (գտնվում է Օմանի ծոցի ափին) մեկնարկել է «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները, որոնց անվանումը չինարենից կարելի է թարգմանել որպես «անվտանգության կապեր», կհանգեցնեն երեք երկրների ռազմածովային ուժերի գործնական համագործակցության խորացմանը և ցույց կտան ծովում անվտանգությունը պահպանելու նրանց պատրաստակամությունը:

Անցկացման վայրը պատահական չէ. դա նավթի տեղափոխման հիմնական զարկերակն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 153 | 15.03.2024 / Ռուսաստան, Իրան, Չինաստան

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 270 | 24.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Լուր / Դիտումներ՝ 284 | 23.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 249 | 22.11.2023 / ՀԱՄԱՍ, Իսրայել, Պաղեստին


Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։

Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 254 | 20.11.2023 / Եմեն, Իսրայել, Պաղեստին

Իսրայելի իշխանությունները ծանուցել են ԱՄՆ-ին իրանական բանակի բարձրաստիճան սպայի վերացման մասին, ով, ենթադրաբար, պատասխանատու է իսրայելցիների և այլ երկրների քաղաքացիների սպանությունների համար: Խոսքը գնդապետ Սայադ Խոդայիի մասին է, ով զբաղեցրել է իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման փոխհրամանատարի պաշտոնը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times Դիտումներ՝ 274 | 26.05.2022 / Իսրայել, Իրան


Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք և շքեղ իրեր են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական քաղաքականության խստացումից հետո եկամուտների նվազման պատճառով: Ոչ վաղ անցյալում  որոշ արքայազներ ամսական մինչեւ 30 միլիոն դոլար էին ստանում գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգն արգելափակել է եկամտի բազմաթիվ աղբյուրներ:

Լուր / Տեսնել ավելին՝ The Wall Street Journal | Դիտումներ՝ 239 | 25.04.2022 / Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի, Սաուդյան Արաբիա


Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի։ Իսրայելական բանակի վիրավորների կամ ինքնաթիռների վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 246 | 21.04.2022 / Իսրայել, ՀԱՄԱՍ, Պաղեստին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից  հետևել է Իրաքի հյուսիսում ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։ Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Իրաքի հյուսիսում մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 260 | 19.04.2022 / Հուլուսի Աքար, Իրաք, Թուրքիա

Նավթի համաշխարհային գները կրկին բարձրացել են՝ պայմանավորված շուկայի ապագայի նկատմամբ ներդրողների մտահոգությամբ։ Ըս մասնագետների՝ էներգետիկ շուկայում ցանկացած խափանում կարող է էական ազդեցություն ունենալ հում նավթի գների վրա՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային մատակարարման չափից ավելի անկումը։ Հյուսիսային ծովի Brent նավթի գինը աճել է 1,3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 113․16 դոլար: West Texas Intermediate-ն աճել է 1,2 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 108․21 դոլարի։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 260 | 19.04.2022 / նավթի գներ, նավթ


Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իսրայելի անվտանգության ուժերի կողմից 7 պաղեստինցու, այդ թվում՝մեկ երեխայի սպանությունը, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում մուսուլմանների դեմ գործողությունը։ Հիշեցնենք` նախօրեին Երուսաղեմում հրեաների և մահմեդականների սրբատեղի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների և իսրայելցի ուժայինների միջև: Ավելի քան 150 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։

                                                              Мировые знаменитости осудили насилие Израиля против палестинцев

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 240 | 15.04.2022 / Իսրայել, Պաղեստին, Թուրքիա

Սուրբ Յարութեան տօնէն առաջ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը ստիպուած է սոյն յայտարարութ Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Իսրայէլի կառավարութիւնը միջազգային պարտաւորութիւն ստանձնած է ապահովելու կրօնական արարողութիւններու ազատութիւնը եւ կազմակերպելու անոնց անխափան անցկացումը: Մեր պահանջն է, որ ոստիկանութիւնը յարգէ այս յաձնառութիւնը եւ չեղեալ նկատէ սահմանափակումներու վերաբերեալ իր առած որոշումը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook.com | Դիտումներ՝ 247 | 13.04.2022 / Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափում 9 մետր բարձրությամբ 40 կիլոմետրանոց բետոնե պատնեշ կկառուցի, որը կփոխարինի 20 տարի առաջ կառուցված փշալարե ցանկապատին։ Դրա վրա կտեղադրվեն պաշտպանության միջոցներ և հավելյալ տեխնոլոգիական բաղադրիչներ։ Նախագծի բյուջեն կազմում է ավելի քան 110 մլն դոլար։ Պատնեշի է շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթներին։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 254 | 11.04.2022 / Հորդանան, Իսրայել


Իսրայելի անվտանգության ուժերը ուրբաթ օրը սպանել են Թել Ավիվ ափամերձ քաղաքում երկու մարդ սպանած և ևս մի քանիսին վիրավորած գրոհայինին: «Թել Ավիվում երեկ զինված հարձակում գործած ահաբեկիչը հայտնաբերվել և չեզոքացվել է», - հայտարարել են պաշտոնյաները:

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 226 | 08.04.2022 / Իսրայել, ահաբեկյություն


Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Израиля | Դիտումներ՝ 242 | 05.04.2022 / Հայաստան-Իսրայել


Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) առաջարկում է հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև։ Եգիպտոսը արաբական երկրների հետ միասին պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին։

Լուր / Տեսնել ավելին՝ Al Arabiya | Դիտումներ՝ 260 | 04.04.2022 / Արաբական լիգա, Ուկրաինական ճգնաժամ

Եմենում ութ տարի շարունակվող հակամարտության երկու կողմերը՝  Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերը և Իրանի կողմից աջակցվող հուսի ապստամբ զինյալները երկու ամսով հրադադար են հայտարարել։ Այն կսկսվի ապրիլի 2-ի երեկոյան՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա հետ միասին։

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle | Դիտումներ՝ 274 | 02.04.2022 / զինադադար, Եմեն


Իսրայելում՝ Մեգիդոյի բանտում ընթացող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մանրանկար՝ Հիսուս Քրիստոսի ամենավաղ հիշատակմամբ։ Հնագետներն  առաջին անգամ  այն արձանագրել էին դեռևս 2004-2008թթ.-ին։ Բայց միայն հիմա գիտնականներին հաջողվեց ամբողջությամբ պեղել մանրանկարն ու լիարժեք ուսումնասիրել այն։

 Фото: iStock

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Times of Israel | Դիտումներ՝ 271 | 31.03.2022 / Հիսուս Քրիստոս

Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը կարգադրել է Ռամադան սրբազան ամսվա նախաշեմին ազատ արձակել 540 բանտարկյալների, որոնք տարբեր պատիժներ են կրում ԱՄԷ-ում: Շեյխ Խալիֆայի ամենամյա ներումը Ռամադանի ամսվա նախաշեմին ուղղված է ընտանեկան համախմբվածության ամրապնդմանը, երջանկություն է բերում մայրերին և երեխաներին և ազատ արձակված բանտարկյալներին հնարավորություն տալիս վերաիմաստավորել իրենց ապագան և վերադառնալ արդար ուղի, որը թույլ կտա նրանց հաջող կյանք վարել: 

Լուր / Տեսնել ավելին՝ Emirati News | Դիտումներ՝ 299 | 28.03.2022 / շեյխ Խալիֆա բեն Զաիդ, ԱՄԷ
ԴԵՊԻ ՎԵՐ