02:16, 10.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 253 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 244 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 380 | 24.03.2022 / Քննչական կոմիտե, հետախուզում


Այսօր՝ մարտի 24-ին, մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում 52 հարց է, որից միայն 2-ն են զեկուցվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Government of Armenia | Դիտումներ՝ 344 | 24.03.2022 / կառավարություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 262 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից փակված Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին բացվել է այսօր՝ ժամը 04:00-ին: Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները դեմ են համայնքների միավորման քաղաքականությանը։ Մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 325 | 24.03.2022 / խոշորացված համայնքներ, բողոքի ակցիաներ


Սպիտակ տունը  գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի հնարավոր սցենարներն ու ՆԱՏՕ-ի համարժեք արձագանքը, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը։ Այսպես կոչված «Վագրերի թիմը»՝ կազմված ազգային անվտանգության մասնագետներից, փետրվարի 28-ից իմիտացիոն զորավարժություններ է անցկացնում՝ մշակելու հնարավոր պատասխան քայլերը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times | Դիտումներ՝ 238 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Սպիտակ տուն

Մարտի 23-ին Renault Group-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Մոսկվայի իր արտադրական գործարանում դադարեցնել գործունեությունը։ Ինչ վերաբերում է АвтоВАЗ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանում իր 45.000 աշխատակիցների նկատմամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Renault Group | Դիտումներ՝ 309 | 24.03.2022 / Renault Group, АвтоВАЗ

Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին ասել է, որ Տոկիոն չի հասկանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին գազի դիմաց վճարի ռուբլով։ Ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ 10 մլրդ դոլարի գազ է արտահանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 325 | 24.03.2022 / Ճապոնիա, ռուսական գազ


Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 306 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում բանակցային ճանապարհով դադարեցնել կրակը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Առաջարկվող փաստաթղթի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը կոչ է անում «բանակցային հրադադար հաստատել՝ ապահովելու բոլոր քաղաքացիական անձանց արագ, անվտանգ, կամավոր և անխոչընդոտ տարհանումը»։

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 230 | 24.03.2022 / ՄԱԿ անվտանգության խորհրուդ, Ուկրաինական ճգնաժամ

Մարտի մարտի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: Երևանում՝ Մարտի 24-ին ժամանակ առ ժամանակսպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +3 +5 աստիճան

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 318 | 24.03.2022 / Եղանակը Հայաստանում, եղանակ


Ռուսաստանի ներխուժումից մեկ ամիս անց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջ աշխարհի մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և պահանջել դադարեցնել պատերազմը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինա, Ուկրաինական ճգնաժամ

Հնդկաստանի պետական ​​նավթավերամշակող Indian Oil Corporation-ը  (IOC) մայիսին մատակարարումների մրցույթում գնել է 3 մլն բարել ռուսական Urals նավթ։ Սա «Ուրալս» նավթի երկրորդ գնումն է Indian Oil Corporation-ի կողմից վերջին ժամանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 302 | 24.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Հնդկաստան

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 22-րդ լուսնային օրը լավ է ապրածը վերագնահատելու և ապագայի նոր ծրագրերի համար: Երազներն իրականանում են: Լուսինը Աղեղնավորում՝ ուղևորություններն ու գործուղումները հաջող կանցնեն։ 4-րդ արևային օրը բեկումնային է, լարված և ակտիվ։ Սա արդար գործի համար պայքարելու և ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվորեն նոր գործեր սկսել, կարելի է ռիսկի դիմել: Սա պարտքերը կատարելու ժամանակն է։ Չի կարելի պասիվ լինել և հանգստանալ՝ սպասելով երջանիկ դիպվածի։ Լավ են բոլոր այն նախանշանները, որ կապված մետաղի հետ, բայց կոտրված բեկորների։ Լավ, եթե սպասք է կոտրվում։ Վատ նախանշան է ձեռնոց կորցնելը, հանդիպակաց քամին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 24.03.2022 / մարտի 24, Բոլոր գուշակությունները

Մինչ հանցագործ աշխարհը, այդ թվում՝ սլավոնականը, համառորեն անտեսում են Յապոնչիկի մարդասպանների և օրենքով գող Իլյա Սիմոնիայի կապը մատնանշող փաստերը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Մախո, ՌԴ քննչական կոմիտեն շարունակում է հետաքննել այս աղմկահարույց հանցագործությունը՝ բացահայտելով հաճախորդներին։

Վերևում ՝ 1) Մերաբ Ջանգվելաձե (Մերաբ Սուխումսկի), 2) Թեմուրի Նեմսիցվերիձե (Ցրիպա), 3) Մերաբ Գոգիա (Մելիա), 4) Տարիել Օնիանի (Տարո)

Վերևում ՝ 1) Մերաբ Ջանգվելաձե (Մերաբ Սուխումսկի), 2) Թեմուրի Նեմսիցվերիձե (Ցրիպա), 3) Մերաբ Գոգիա (Մելիա), 4) Տարիել Օնիանի (Տարո)

Հետաքննությունը որպես հիմնական կասկածյալներ է ենթադրում վրացի օրենքով գողեր Տարիել Օնիանիին և Մերաբ Ջանգվելաձեին, ովքեր, ինչպես ենթադրվում է, ունեցել են և՛ շարժառիթ, և՛ վճարովի «պարգևատրում» կազմակերպչին։

Լուր / Տեսնել ավելին՝ Прайм крайм | Դիտումներ՝ 319 | 23.03.2022 / Տարո, Յապոնչիկ, Մերաբ Սուխումսկի, Մախո

«Արմեն Ռուստամյանին մի հատ խելոք բան ասենք, բայց միայն թե ինքը թող չնեղանա. Սիմոն Վրացյանն ու իր իշխանությունը ոչ թե ոչնչից թողել են պետություն, այլ 70 հազ. ք/կմ տարածքից թողել են 10 հազ. քառակուսի կմ: Իսկ 42.000 քառակուսի կմ-ն էլ էս թավիշներին ոչ թե դուք կամ Վրացյանն է փոխանցել, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը»։ 

Նոր շոուներ՝ նոր տարածքներ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ «Չորրորդ Իշխանություն» | Դիտումներ՝ 289 | 23.03.2022 / Արմեն Ռուստամյան, Սիմոն Վրացյան, Լևոն Տեր-Պետրոսյան

Կնեսետի պատգամավոր Շլոմո Կարխին, ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիու օգնության խնդրանքին, հայտարարել է, որ Իսրայելը չի աջակցի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում։ «Զելենսկու ելույթը վկայում է այն ամենի, ինչ մենք ասում էինք ի սկզբանե՝ Իսրայելին ներքաշեցին ուրիշի պատերազմում։ Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ համակրանք կա, բայց Հոլոքոստի օգտագործումն տեղին չէ։ Եվ Ուկրաինայի նախագահը, ով ՄԱԿ-ում տասնյակ անգամներ մեզ դեմ է քվեարկել, նույնպես վերջինն է, ով կարող է մեզ քարոզել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Լուր / Տեսնել ավելին՝ ura.news | Դիտումներ՝ 217 | 23.03.2022 / Իսրայել-Ուկրաինա, Վոլոդիմիր Զելենսկի, Շլոմո Կարխի


Suzuki-ն և ճապոնական SkyDrive ստարտափը հայտարարել են ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին։ Երկու ընկերությունները կհամագործակցեն ոչ միայն զարգացման, այլև թռչող մեքենաների զանգվածային արտադրության ոլորտում։ 

Suzuki будет делать летающие автомобили - читайте в разделе Новости в Журнале Авто.ру

Լուր / Տեսնել ավելին՝ auto.ru | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / SkyDrive, Suzuki, թռչող մեքենաներ

⚡️ Անատոլի Չուբայսը լքել է կայուն զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկիրից, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անձի։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 246 | 23.03.2022 / Անատոլի Չուբայս
« 1 2 ... 113 114 115 116 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ