01:37, 10.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ճապոնիայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հետո, Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի հետ վիճելի կղզիներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 312 | 26.03.2022 / Ռուսաստան-Ճապոնիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչ բարեկամական երկրների համար բնական գազի վճարումը ռուբլով փոխանցելու որոշումը նյարդայնացրել է արևմտյան էներգետիկ շուկաներում, շփոթություն է առաջացրել եվրոպական էներգետիկ կոնցեռնների վարչություններում և Եվրամիության երկրների էկոնոմիկայի նախարարություններում։ Տնտեսագետ Յենս Զյուդեկումն ասել է՝ ռուս առաջնորդը «շրմփացրել է Արևմուտքին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Der spiegel | Դիտումներ՝ 250 | 26.03.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Վլադիմիր Պուտին

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը մշտապես հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Arka | Դիտումներ՝ 275 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Միջուկային հակամարտության սպառնալիք մշտապես գոյություն ունի։ Ոչ ոք ոչ մի պատերազմ չի ուզում, մանավանդ միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Այս իմաստով ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, միգուցե փոքր-ինչ ցինիկ է հնչում, բայց այնուամենայնիվ,

միջուկային զենքի ստեղծումը կանխել է XX և XXI դարերի շատ հակամարտություններ:

Իրականում դա այդպես է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 302 | 26.03.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ընթացող բանակցությունների մասին, հայտարարել է. «Բանակցություններն ընթացել են ողջ շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով։ Դրանք կշարունակվեն նաև այսօր։ Բանակցություններն ընթանում են փորձագիտական խմբերի միջև, շաբաթական երկու-երեք անգամ պատվիրակությունների ղեկավարների միջև։ Վերջին անգամ դա եղել է երեկ երեկոյան։ Հիմա երկրորդական նշանակության հարցերում կողմերի դիրքորոշումները մոտենում են, սակայն գլխավոր քաղաքական հարցերում մենք փաստացի տեղում դոփում ենք»։ 
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 259 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին ռազմական գործողությունների վետերաններ ճանաչելու մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 295 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին

Արցախի պաշտպանության բանակ. «Մարտի 25-26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով, ներառյալ արևելյան սահմանը, օպերատիվ-մարտավարական իրադրությունը համեմատաբար կայուն է: Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացվել»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 260 | 26.03.2022 / Պաշտպանության բանակ


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է.  «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և հրաժարումը ազգայնամոլական (նացիստական) օրենքներից»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 312 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Դմիտրի Մեդվեդև

Նիդեռլանդների գիտնականները, Environment International ամսագրի հրապարակման, հետազոտել են 22 դոնորների արյան նմուշները և 17-ում միկրոպլաստիկ են գտել: Բացահայտումը ցույց է տալիս, որ մասնիկները կարող են տեղաշարժվել մարմնով և բնակություն հաստատել օրգաններում։ Լաբորատոր պայմաններում պլաստիկը վնաս է հասցնում մարդու բջիջներին, սակայն իրական կյանքում ազդեցությունը դեռ հայտնի չէ։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 335 | 26.03.2022 / հետազոտություններ, Environment International


Մարտի 26-ը Մանուշակագույն օր՝ էպիլեպսիայով հիվանդների, Քառասուն սուրբ մանկանց հիշատակության, Իրավաբանի օգնականի, Սեփական տոն ստեղծելու, Սպանախի, Նուգայի, Տխուր ավանակների, Գարնան լուրն օդապարիկով ուղարկելու օրն է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 293 | 26.03.2022 / աշխարհի բոլոր տոները, մարտի 26

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Չնայած հակառուսական համատարած քարոզչությանը, պետությունների ճնշող մեծամասնությունը չի միացել և, համոզված եմ, չի միանա արևմտյան պատժամիջոցային քաղաքականության խաղերին և շահագրգռված են զարգացնել իրավահավասար միջպետական ​​համագործակցություն՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքների վրա»։

Լուր / Տեսնել ավելին՝ Russian Embassy | Դիտումներ՝ 331 | 26.03.2022 / պատժամիջոցներ, Սերգեյ Լավրով

Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ադրբեջանին կհատկացվի 2 մլրդ եվրո՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ apa.az | Դիտումներ՝ 261 | 26.03.2022 / Օլիվեր Վարհելի, Ջեյհուն Բայրամով


Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցադրում է կատարել ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 275 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրը։ Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է զինվորներին` բանակում քրիստոնյաներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում: Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում դիմանալ տանջանքներին: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 341 | 26.03.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է. Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ այն դիրքորոշումներին, որոնք համաձայնեցվել են հրադադարի մասին 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 283 | 26.03.2022 / Ֆրանսիա-Արցախ, Ֆրանսիա

Մարտի 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Երևանում՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանգստյան օրերին մայրաքաղաքում ցերեկը կդիտվի +8 +11 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 332 | 26.03.2022 / Եղանակը Հայաստանում


1992  թվականի այս օրը  ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։ Այսպիսով, ՄԱԿ-ը ձեռնպահ է մնում կարգավորման գործընթացին ուղղակի մասնակցությունից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 291 | 26.03.2022 / հայ նորագույն պատմություն, մարտի 26

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին թվիթերյան իր էջում գրառել է.

Մի պատերազմը չպետք է ստվերի մյուսը։ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից՝ խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել են 3 հայի և վիրավորել 14-ին։ Եթե ​​Ֆրանսիան ու Եվրոպան լռեն, դա սպանելու արտոնագիր կլինի։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 263 | 26.03.2022 / Ֆրանսուա-Քսավյե Բելամին, ԵԽ պատգամավորներ


Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ Արևային 6-րդ օրը ներդաշնակության և բուժության օր է: Սա ներքին հավատի, բարդույթների հաղթահարման ժամանակն է: Խորհուրդ է տրվում կապվել ազգականների հետ, զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Բուժիչ օր է, երբ ջուրը ձեռք է բերում բացառիկ հատկություններ և դրա օգնությամբ արյունը, էներգետիկ խողովակները և մաշկը սկսում են մաքրվել: Վիրահատություններ խորհուրդ չի տրվում. Չի կարելի պղծել ջուրը։ Լավ նախանշաններին կարելի է դասել թռչունների և ջրի հետ կապված բոլոր նշանները: Վատ նախանշաններ են չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Կարևոր է հետևել հոտերին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 26.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 26

«Ռոման» փորձում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության առջև պայմաններ է դրել, որոնք ընդունելու դեպքում համաձայնություն կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։

PLAYER OF THE MONTH - MARCH

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 258 | 25.03.2022 / «Ռոմա», Հենրիխ Մխիթարյան
« 1 2 ... 110 111 112 113 114 ... 117 118 »
ԴԵՊԻ ՎԵՐ