20:25, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն արժանացել է Տորոնտոյի Այլընտրանքային ֆիլմերի փառատոնի «Լավագույն դրամա» մրցանակին։ Տեղեկանում ենք Կանադայում Հայաստանի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջից։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 355 | 30.03.2022 / Արման Չիլինգարյան, կինոփառատոններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդից հեռացրել է չորս գիտնականների, որոնք ստորագրել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը: Նրանք են՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտական ղեկավար Սերգեյ Ռոգովը, ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Պանովը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը:

Լուր / Տեսնել ավելին՝ The Insayder | Դիտումներ՝ 280 | 30.03.2022 / ՌԴ ԱԽ, Վլադիմիր Պուտին


Հանրապետության տարածքում` մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով: Երևանում՝ մարտի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը մայրաքաղաքում կդիտվի +14 +16 աստիճան:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 301 | 30.03.2022 / Եղանակը Հայաստանում

Դոնալդ Թրամփն օգնության է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրել նրան հրապարակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի  մասին ցանկացած վարկաբեկող տեղեկատվություն:

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 276 | 30.03.2022 / Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ

1987 թվականի այս օրը Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը։ Մեկ տարի անց լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը: Պատմության հայկական օրը armenlur կայքում՝ հունվարի 1-ից մարտի 31-ը։

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 292 | 30.03.2022 / Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր, մարտի 30


Ֆրանսիական Le Figaro պարբերականին դուր չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տոնը՝ նրա մասին գրելով, թե «Ռուս-ուկրաինական բանակցություններում Էրդողանն իրեն կնքահոր տեղ է դրել»։ Էրդողան, որը երեքշաբթի այցով գտնվում էր Ուզբեկստանում, մեկնելուց առաջ ժամանակ է գտել ողջունելու ռուս և ուկրաինացի բանակցողներին «մարզիչի կամ մենեջերի տոնով». «Ես կարծում եմ, որ մենք մտել ենք մի փուլ, երբ բանակցությունները պետք է կոնկրետ արդյունքներ տան։ Ամբողջ աշխարհը ձեզանից լավ նորություններ է սպասում»,- ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 255 | 30.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Le Figaro

ՌԴ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գերել են ուկրաինացի ազգայնականներին, որոնք մասնակցել են ռուս գերիների կտտանքներին: Նրանք Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի ֆանատներ են: Տեսագրությունը, որտեղ ուկրաինացի ազգայնականները կրակել են ռուս գերիների ոտքերն ու թողել առանց բժշկական օգնության, համացանցում հայտնվել է օրերս և մեծ հասարակական արձագանք է առաջացրել: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ խոշտանգումներին մասնակից բոլոր ռազմագերիները խիստ պատասխանատվություն են կրելու:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 291 | 30.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չորս ռուս դիվանագետներ պետք է լքեն երկիրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 228 | 30.03.2022 / Իռլանդիա, Ռուսաստան-Իռլանդիա


Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 28 լուսնային օրը բարենպաստ է երկրային ցանկացած գործի համար։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 10-րդ արևային օրը համարվում է աստվածային ջրերի օր: Սա խորհրդավորի իմացության, ինքնավերլուծության և մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է։ Լավ է մոտ լինել բնությանը, հանգստանալ։ Ցանկալի չէ աղտոտել ջուրը, դեղորայք ընդունել։ Լավ նախանշան է ջրի թափվելը, անձրևը։ Սնունդ. խորհուրդ է տրվում քաղցր հյութեր, կաթնային սնունդ։ Ուժի հաղորդակներ են՝ շերեփը, ջրհորը, եղանը, փոցխը, խարիսխը:

Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 270 | 30.03.2022 / Բոլոր գուշակությունները, մարտի 30

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Օսլոյում  հետխաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0։9 հաշվով պարտություն է կրել Նորվեգիայի ընտրանուց։

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 291 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ, Խոակին Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում  անցկացրեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։9 հաշվով։ Միջազգային հանդիպումներում սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Մինչ այսօր Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտվել է 2019թ․-ին՝ 1-9 հաշվով Իտալիային։

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 279 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ


Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Գոստոմելի օդանավակայանում ոչնչացվել էր աշխարհի խոշորագույն և միակ  ԱՆ-225 «Մրիա» (Երազանք) տրանսպորտային ինքնաթիռը։ ԽՍՀՄ նախագծած տարբերակով նախատեսվում էր ինքնաթիռն օգտագործել որպես հրթիռային կրիչ, սակայն այդ նպատակով ինքնաթիռը չի օգտագործվել:


 

Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 283 | 29.03.2022 / ԱՆ-225 «Մրիա»


Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Արնդրադառնալով Արցախի ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, Ջոն Ինյառիտուն։ 

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 272 | 29.03.2022 / Ալիև, Արցախ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՌԴ ԱԳՆ | Դիտումներ՝ 283 | 29.03.2022 / Մարիա Զախարովա, Արցախ, խաղաղապահներ


ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 274 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

ՌԴ Անվտանգության Խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշև.

«Ուկրաինայի իրավիճակը ԱՄՆ-ի անխոհեմ և ագրեսիվ քաղաքականության ողբերգական հետևանքներից է։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ը միտումնավոր ճնշել է անկախ պետություններին հանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի, փորձել է խախտել հետպատերազմյան աշխարհակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 326 | 29.03.2022 / աշխարհակարգ, Նիկոլայ Պատրուշև

Ամերիկացի գիտնականների կողմից կատարված նոր հետազոտության համաձայն՝ հելիումի հազվագյուտ իզոտոպ հելիում-3-ը գլխավորապես առաջանում է Երկիր մոլորակի միջուկից: Յուրքանչյուր տարի Երկրգնդի խորքերից վերև է բարձրանում շուրջ 2 կգ հելիում-3․ դա «բավարար է սեղանի չափերի փուչիկn այս գազով լցնելու համար»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 270 | 29.03.2022 / հայտնագործություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չերնիգովյան ուղղություններով։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Կիևի հետ բանակցությունները գործնական հարթություն են անցնում։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 241 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, բանակցություններ


ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 284 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Ատոմային Էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Ուկրաինա՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման գծով տեխնիկական օգնություն ցույց տալու համար: Այցը կշարունակվի այս շաբաթվա ընթացքում: Գրոսսին կայցելի Ուկրաինայի ատոմակայաններից մեկը:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 517 | 29.03.2022 / ՄԱԳԱՏԷ

« 1 2 ... 108 109 110 111 112 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ