02:06, 21.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել  իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета | Դիտումներ՝ 275 | 30.03.2022 / Դմիտրի Պեսկով, Ուկրաինա, Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Քննարկվելու են Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերն ու խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

James Heappey

Լուր / Տեսնել ավելին՝ Turan | Դիտումներ՝ 288 | 30.03.2022 / Մեծ Բրիտանիա, Ադրբեջան

Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավար Մոհսեն Խոջասթե Մեհրը  հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը: Մեհրը նաև նշել է, որ «13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ,  գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ParsToday | Դիտումներ՝ 259 | 30.03.2022 / նավթ, Իրան


10-ամյա ամերիկուհի Վիկտորիա Բրինքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին։ Նա ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ Փիթսբուրգի թատրոնում երգել է «Կրակներ և լեգենդներ» օպերայում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ UPI | Դիտումներ՝ 281 | 30.03.2022 / դասական երաժշտություն, Գինեսի ռեկորդների գիրք

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում: Փոթորիկի հետևանքով դրանք պոկվել էին խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Еrmenihaber | Դիտումներ՝ 242 | 30.03.2022 / Սև ծով, Թուրքիա

Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 280 | 30.03.2022 / Ուզբեկստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է սեփական մշակման առաջին պինդվառելիքային տիեզերական արկի հաջողված փորձարկման մասին։ Պինդվառելքիային շարժիչի համակարգերի գործարկման շրջանակում նախորդ փորձարկումները արվել են 2021 թվականի հուլիսին։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 319 | 30.03.2022 / Հարավային Կորեա

Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է միջազգային տրիբունալ հրավիրել ուկրաինացի ազգայնականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ավելի վաղ Ուկրաինայում Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կոչ է անում ամբողջությամբ հետաքննել տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները կրակում են գերեվարված ռուս զինվորների ոտքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 244 | 30.03.2022 / Մաթիլդա Բոգներ, Միխայիլ Շերեմետն, Պատերազմական հանցագործություններ


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական երկրն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: Եթե ուզում ես գազ ստանալ՝ փնտրիր ռուբլի։ Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք», – գրել է նա։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 279 | 30.03.2022 / Վյաչեսլավ Վոլոդին, հակապատժամիջոցներ

Շատերն են հիանում Ռամզան Կադիրովի խիզախությամբ, ով մեկնել է Ուկրաինա և շշմելու շատ լուսանկարներ էր հրապարակել առաջնագծից։ Տեսեք. Կադիրովն աղոթում է՝ կողքին հրազենը։ Ափսոս, որ կադրի հետին պլանում երևում է մոտակա բենզալցակայանը, որի վրա գրված է՝ Pulsar։ Իսկ Pulsar բնզալցակայաններ Ուկրաինայում չկան, Ռուսաստանում են։

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 290 | 30.03.2022 / Ռամզան Կադիրով

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանացել Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Սկսել են էժանանալ նաև կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Մասնավորապես, նվազել են առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաև սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը: 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 267 | 30.03.2022 / ապրանքներ, գներ

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԿԳՄՍՆ | Դիտումներ՝ 336 | 30.03.2022 / ավարտական քննություններ, ԿԳՄՍՆ

NASA-ում առաջարկել են Վեներան դարձնել մարդաբնակ՝ այն պատելով հսկայական թաղանթով: Այն կկարողանա ներս քաշել ստորին մթնոլորտի թունավոր մասը, ինչը թույլ կտա ստեղծել վերևի հատվածում շնչելու համար պիտանի մթնոլորտ ստեղծել։ Ըստ նախագծի հեղինակի՝ դա կտևի առնվազն 200 տարի:

Россия планирует миссию на Венеру | Победа РФ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 327 | 30.03.2022 / Վեներա, աստղագիտություն, NASA

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 283 | 30.03.2022 / Ժոզեպ Բորել, Վան Յին


Հայ ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ վերջին շրջանում ներկայացվում են նաև վրացերենով։ Ամենաթարմ թարգմանությունն Արմեն Հայաստանցու (Օհանյան) ստեղծագործություններից «ՊոչԱՏՈւՄ»-ն է, որը հրապարակվել է  վրաստանյան հասարակական-գրական ամսագրերից մեկում։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 310 | 30.03.2022 / Արմեն Հայաստանցի, հայ գրողներ

«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները  ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը և զարգացման կայուն միտումը»,- այսօր հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ՌԴ համապաշտոնյա Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների և Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։

Министр иностранных дел РФ Сергей Лавров и министр иностранных дел Китая Ван И - РИА Новости, 1920, 30.03.2022

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 300 | 30.03.2022 / Վան Ի, Սերգեյ Լավրով, ռուս-չինական

Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ FPWC | Դիտումներ՝ 270 | 30.03.2022 / կովկասյան հովազ


Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն հենակետերում

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 267 | 30.03.2022 / Արցախ, Ասկերան, Քարագլուխ

Արտաշատում Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի  բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն։ Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ամբողջական տվյալները չեն հրապարակվում: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն | Դիտումներ՝ 352 | 30.03.2022 / մահափորձ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ տեսաբանակցություններում անընդունելի է համարել Ռուսաստանի դեմ Արևմուռքի խիստ պատժամիջոցները: Ին ընդգծել է, որ սամանված պատժամիջոցները խորացնում են լարվածությունը կողմերի միջև՝ հարվածելով նաև այլ երկրներին։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է շահագրգիռ կողմերի հետ միասին աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Չինաստանի ԱԳՆ | Դիտումներ՝ 264 | 30.03.2022 / պատժամիջոցներ, Չինաստան, Ժոզեպ Բորել

« 1 2 ... 107 108 109 110 111 ... 120 121 »
ԴԵՊԻ ՎԵՐ