20:41, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Միջազգային հետազոտական խումբն, օգտագործելով դիտարկման նոր ռազմավարություն, հայտնաբերել է պատմության մեջ արտագալակտիկ ամենավառ պուլսարը (իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուր)։ 1967 թվականին առաջին անգամ հայտնաբերված պուլսարները մեծ զանգված ումեցող աստղերի մնացորդներն են։ Հետազոտողները դրանք կիրառում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պատահական թվերի գեներացումն ու տիեզերական սարքերի ուղղորդման համակարգերը:

Жизнь в системах пульсаров: возможно ли это — Мир космоса

Լուր / Տեսնել ավելին՝ Astronews Դիտումներ՝ 265 | 03.05.2022 / բացահայտումներ, տիեզերք


Լեհաստանի Վալբրժիչ քաղաքի մատույցներում շունը փորել-գտել է հազվագյուտ միջնադարյան մետաղադրամների հավաքածու։ Նշվում է, որ մետաղադրամներն առաջին նշանակալի գտածոն են ավելի քան 100 տարվա ընթացքում։ Դրանք վնասված կավե կաթսայի մեջ էին։

Լուր / Տեսնել ավելին՝ Аpostrophe Դիտումներ՝ 265 | 26.04.2022 / գտածոներ

Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի կենսաբանների խումբն ուսումնասիրել է բոլոր տարածաշրջաններից գործընկերների կողմից ուղարկված Trichaptum սնկի նմուշների ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ այս սնկերն ունեն երկու պայմանական սեռ, որոնք թույլ են տալիս հսկայական քանակությամբ տարբերակներ՝ քան 17 000։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Yandex.ru | Դիտումներ՝ 225 | 22.04.2022 / սնկեր, կենսաբանություն

Գիտնականների միջազգային խումբն ահազանգում է, որ գլոբալ տաքացման ֆոնին հաճախակի դարձած հրդեհների պատճառով մինչև 2115 թվականը Եվրասիայում միլիոնավոր քառակուսի կիլոմետր անտառները կոչնչանան։ Արդեն իսկ ավելի քան 130 հազար քառակուսի կիլոմետր անտառները կամ վերանալու եզրին են կամ էլ բարձր ռիսկայնության գոտիներում են:

Мертвые деревья картинки, стоковые фото Мертвые деревья | Depositphotos

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Science of The Total Environment | Դիտումներ՝ 247 | 21.04.2022 / բնաշխարհ, Եվրասիա

1901թ․ հունական Անտիկիտերա կղզու մոտ հռոմեական ժամանակաշրջանի նավի խորտակման ժամանակ սուզորդները հայտնաբերել են կոշիկի տուփի չափ հինավուրց հատուկ մեխանիզմ։ Այն բազմաթիվ փոքրիկ ատամնանիվներ և թվատախտակներ է պարունակել՝ մանր գրառումներով, որոնց միջոցով հնարավոր է եղել կանխատեսել խավարումները և տարբեր սպորտային խաղերի անցկացման ժամանակը: Անտիկիտերան, որը մի շարք գիտնականներ համարում են աշխարհի առաջին համակարգիչը, «գործարկվել» է մ.թ.ա. 178 թվականի դեկտեմբերի 22-ին:

Раскрыта еще одна тайна загадочного Антикитерского механизма - Газета.Ru

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Popmech | Դիտումներ՝ 244 | 20.04.2022 / հայտնագործություններ, առեղծվածներ


Գիտնականները, ուսումնասիրելով Չուկոտկայի, այսպես կոչված, «գարշահոտ» կետերի յուրահատուկ հոտի պատճառը՝ ծովային հսկանների մաշկի նմուշներում հայտնաբերել են ծանր ազոտի շատ ավելի քիչ քանակ, քան դա սովորական առանձնյակների մոտ է։ Երույթն այս կարող է լինել լյարդի հիվանդության կամ կերի առանձնահատկությունների հետևանք։ Այս կետերի միսն ուտելու համար ոչ պիտան է և կարող է առաջացնել մարսողության խանգարում:

Представители Чукотки примут участие в работе международной группы по китобойному промыслу

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ нацпарк "Берингия" | Դիտումներ՝ 259 | 12.04.2022 / կետեր, կենդանական աշխարհ


Բրիտանական Բաբրահամի ինստիտուտի մասնագետները 30 տարով երիտասարդանալու միջոց են մշակել։ Այս պահին հետազոտությունները նախնական փուլում են, սակայն արդեն ստացված արդյունքները թույլ են տալիս դրանք համարել լուրջ հաջողություն վերականգնողական բժշկության ոլորտում։ Հետազոտությունների ելակետը Նոբելյան մրցանակի արժանացած ցողունային բջիջների ստեղծման գաղափարն է։ Գիտնականները կարողացել են այնպես վերածրագրավորել բջիջները, որ կենսաբանական մակարդակում դրանք երիտասարդանան՝ վերականգնելով բջջային գործառույթները։

Aging: Scientists say they can make skin cells younger | CTV News

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Babraham Institute | Դիտումներ՝ 256 | 11.04.2022 / հայտնագործություն, երիտասարդանալ

Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկների՝ հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ FPWC | Դիտումներ՝ 270 | 30.03.2022 / կովկասյան հովազ


Ամերիկացի գիտնականների կողմից կատարված նոր հետազոտության համաձայն՝ հելիումի հազվագյուտ իզոտոպ հելիում-3-ը գլխավորապես առաջանում է Երկիր մոլորակի միջուկից: Յուրքանչյուր տարի Երկրգնդի խորքերից վերև է բարձրանում շուրջ 2 կգ հելիում-3․ դա «բավարար է սեղանի չափերի փուչիկn այս գազով լցնելու համար»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 270 | 29.03.2022 / հայտնագործություն

Հայտնի է, որ Կահիրեի մկները (Acomys cahirinus) և  ասեղային դասին պատկանող այլ կրծողներ կարող են վերականգնել ոչ միայն մաշկի վնասվածքները, այլև վնասված օրգանները՝ ներառյալ ողնուղեղը: Վերջերս արված հետազոտությունները վկայում են, որ դա  տեղի է ունենում արտաբջիջային մատրիցայի առանձնահատուկ կազմակերպվածության հաշվին, որը խոչընդոտում է սպիերի առաջացմանն ու նպաստում ֆունկցիոնալ բջիջների վերականգնմանը։

Рис. 1. Иглистые мыши способны восстанавливать поврежденный спинной мозг

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Элементы | Դիտումներ՝ 291 | 28.03.2022 / կենդանաբանություն

Նիդեռլանդների գիտնականները, Environment International ամսագրի հրապարակման, հետազոտել են 22 դոնորների արյան նմուշները և 17-ում միկրոպլաստիկ են գտել: Բացահայտումը ցույց է տալիս, որ մասնիկները կարող են տեղաշարժվել մարմնով և բնակություն հաստատել օրգաններում։ Լաբորատոր պայմաններում պլաստիկը վնաս է հասցնում մարդու բջիջներին, սակայն իրական կյանքում ազդեցությունը դեռ հայտնի չէ։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 342 | 26.03.2022 / հետազոտություններ, Environment International

ԴԵՊԻ ՎԵՐ