21:43, 08.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2009 - «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթից բացահայտվեց, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ: 2001 - Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Արցախի շուրջ անվտանգության գոտու տարածքները արտգործնախարար Վարդան Օսկանյանը բնորոշեց «օկուպացված տարածքներ»։ 1997 - Հանրահավաքում Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունն էին հիմնավորում ոչ միայն կոմունիստները, այլև հայտնի մտավորականներ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Իգոր Մուրադյանը և այլն։ 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։ 1945 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 9-ը հայտարարվում է Հաղթանակի տոն։ 930 - Խորհրդային միլիցիայի կողմից սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը (Սուրենյանց):

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 35 | 08.05.2024 / 8 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։ 2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։ 2012 - ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։
2012 - Կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։ 2010 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում է ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։ 2009 - Ի. Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց։ 2009 - Չեխիայի մայրաքաղաքում` միջազգային գագաթաժողովի ընթացքում, տեղի ունեցան բանակցություններ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի միջև: 2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ: 2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև  հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 29 | 07.05.2024 / 7 մայիս, Պատմության հայկական օրը


2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ կրկնեց ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին մարտ 25-ի իր առաջարկը։ 2021 - Թեհրանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ 2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ 2005 - Բացվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նոր շենքը։ 2003 - Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Վահե Գաբրիելյանին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում փոխարինեց 46-ամյա Աշոտ Քոչարյանը։ 2000 - Առաջին անգամ Հայաստանով 5 բեռնարկղ ուղեբեռ տեղափոխվեց Իրան։ 2000 - Գումարվեց երևանաբնակ թիֆլիսահայերի ակումբի անդրանիկ նիստը։ 1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Բաքվից Հայաստան են բերվում 35 հայ գերիներ և պատանդներ: 1991 - Գերագույն խորհուրդը դիմում ընդունեց' ուղղված ՄԱԿ-ի գլխա­վոր քարտուղար Պերես Գե Կուելյարին՝ դիտորդներ ուղարկել' Հա­յաստանի հանրաքվեին հետևելու համար: 1979 - ASALA. Պայթյուն Ստամբուլի օդանավակայանում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 40 | 06.05.2024 / 6 մայիս, Պատմության հայկական օրը

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։ 2001 - Ազգային համաձայնության ճակատի հանրահավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։  1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը: 1994 - Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ 1992 - Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին և բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։ 1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 71 | 05.05.2024 / Պատմության հայկական օրը, 5 մայիս

2021 - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրեց ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ 2021 - «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք հայ ռազմագերի, որոնք գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից հետո։ 2012 - Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում իշխող Հանրապետական կուսակցության կազմակերպած համերգի ժամանակ բռնկվեցին ուսանողների ձեռքերում գտնվող գազով լեցուն հարյուրավոր փուչիկներ։ 2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։ 2007 - Գյումրի հասավ փակվող Ախալքալակի ռուսական ռազմակայանի գույքով բեռնված առաջին շարասյունը։ 2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. Ազգային-ազատագրական պայքարը ավարտվում է անկախ պետական միավորման ստեղծումով: Ոչ թե այն սահմաններում որում երազում են, այլ այն սահմաններում, ինչ սահմաններում ճանաչվում է միջազգայնորեն: Այլ տարածքային հավակնությունները լուծելի են դառնում երբ պետությունը վերաճում է տերության, այնուհետև աշխարհի կարգը սահմանող գերտերության: 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 57 | 04.05.2024 / 4 մայիս, Պատմության հայկական օրը

2021 - Ադրբեջանցիները հանեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ 2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը: 1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժողովրդի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին: 1993 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Առավոտյան ժամը 7։10, Երևան, Խանջյան փողոցում սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: 1991 - Տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյան-Միխայիլ Գորբաչով հան­դիպումը: 1990 - ՀԽՍՀ ԳԽ-ն որոշեց ստեղծել առընթեր պաշտպանության խոր­հուրդ, և հանձնարարվեց անհապաղ իրականացնել միջոցառումներ հանրապետության սահմանների պաշտպանությունը կազմակերպե­լու համար: 1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 75 | 03.05.2024 / 3 մայիս, Պատմության հայկական օրը


2000 - Հանգուցալուծվում է Ռոբերտ Քոչարյան և վարչապետ Արամ Սարգսյան վեճը՝ վարչապետը հեռացվում է իր պաշտոնից։ 2000 - Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու գործընթացի օգտին ստորագրում է Ազգային Ժողովի 21 պատգամավոր։ 1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1930 - Քանաքեռ ՀԷԿ-ի հանդիսավոր հիմնադրումը: 1917 - Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 65 | 02.05.2024 / Պատմության հայկական օրը, 2 մայիս

Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ 

Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 76 | 01.05.2024 / Հայաստան-Արևմուտք, Հունգարիա, Հայաստան

Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 76 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 65 | 01.05.2024 / Պատմության հայկական օրը, 1 մայիս

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի չորս գյուղերի բնակիչների պահվածքից և տրված հարցազրույցներից ակնհայտորեն երևում է, որ նրանց վերաբերմունքը իշխանության հանդեպ էապես փոխվել է։ Հարցազրույցներից պարզ է դառնում, որ դրա հիմնական պատճառը «Հայաստան» դաշինքի անդամների և քոչարյանամերձ լրատվականների այցելություններն են։

Ինչպես միշտ այս անգամ էլ Քոչարյանի կողմնակիցները փրկեցին Փաշինյանին։

Սուրեն Ճուղուրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 117 | 18.04.2024 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Ճուղուրյան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել:

Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։

 

Մեջբերում / Դիտումներ՝ 124 | 03.04.2024 / Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Մարիա  Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 260 | 29.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը։

Լուր / Դիտումներ՝ 229 | 23.11.2023 / Ադրբեջան, Հայաստան, Հայաստան-Ադրբեջան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 246 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար պետական սահմանին հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 246 | 22.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 239 | 21.11.2023 / Հայաստան-Ադրբեջան

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 230 | 20.11.2023 / եմ, Վասիլիս Մարագոս, Պարույր Հովհաննիսյան, Հայաստան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 228 | 20.11.2023 / Հայաստան, ՀԱՊԿ


Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 229 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան
1 2 3 ... 33 34 »
ԴԵՊԻ ՎԵՐ