Հայկական մայիսի 3

2021 - Ադրբեջանցիները հանեցին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները։ 2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը: 1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժողովրդի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին: 1993 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Առավոտյան ժամը 7։10, Երևան, Խանջյան փողոցում սպանվում են Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: 1991 - Տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյան-Միխայիլ Գորբաչով հան­դիպումը: 1990 - ՀԽՍՀ ԳԽ-ն որոշեց ստեղծել առընթեր պաշտպանության խոր­հուրդ, և հանձնարարվեց անհապաղ իրականացնել միջոցառումներ հանրապետության սահմանների պաշտպանությունը կազմակերպե­լու համար: 1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 97 | Ավելացրեց՝ Moder-003 | 03.05.2024 | 10:00 3 մայիս, Պատմության հայկական օրը