22:36, 20.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1992 - Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի մթերքով բեռնված և Հայաստան ուղևորվող վագոնները մտնեն Հայաստան։ 1991 - Թեև Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում է, սակայն  Աշխատավորների միջազգային օրը որպես տոն չի նշվում։ 1952 - Երևանում բացվում է Ծածկած շուկայի շենքը, որը մարդիկ ոչ պաշտոնապես անվանակոչում են «Փակ շուկա»: 1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը: 1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը: 1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 80 | 01.05.2024 / Պատմության հայկական օրը, 1 մայիս

2011 - Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում է իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։ 2001 Արամ Սարգսյանը թերահավատությամբ է խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։ 1999 - «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվում է դատախազություն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 232 | 30.06.2023 / հունիսի 30, Պատմության հայկական օրը

1999 - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բակում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանավորությամբ ստեղծված արևային չորանոցի բացումը։ 1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 29.06.2023 / հունիսի 29, Պատմության հայկական օրը

1993 - ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը1970 Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։ 1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 217 | 28.06.2023 / հունիսի 28, Պատմության հայկական օրը


1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։ 1989 - Ստեփանակերտում հանդիպում է տեղի ունենում Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի Ստեփանակերտի մասնաճյուղի անդամների հետ:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 195 | 27.06.2023 / հունիսի 27, Պատմության հայկական օրը

2001 - Գառնիում բացվում է Տիեզերքի թանգարանը։ 2001 - Օրվա հիմնական թեմաներից է հոկտեմբերի 27-ի գործով միանգամից 6 ամբաստանյալի նկատմամբ մեկ շաբաթ առաջ համաներումի կիրառումով քրեական հետապնդում դադարեցնելու վերաբերյալ դատավոր Ուզունյանի կայացրած որոշումը։ 2001 - Ազգային Ժողովում քննարկում էին «Սևան-Որոտան կասկադի», Երևանի Պշեկը, Ագարակի, Կապանի և Քաջարանի պղնձամետալուրգիական գործարանները մասնավորեցնելու կարգը։ ​​​​​​​1974 - Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 219 | 26.06.2023 / հունիսի 26, Պատմության հայկական օրը

1999 - Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ 1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը: 1907 - Թիֆլիսում կողոպտվեց ինկասացիոն կառքը, որ կազ­մա­կերպ­ել էր Ստալինը և իրականացրել Կամոն։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 185 | 25.06.2023 / հունիսի 25, Պատմության հայկական օրը


2016 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Հայաստան: 2010 - Ազգային Ժողովն ընդունում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ 2006 - Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմ­պիա­դայի չեմպիոն։ 2001 - Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսում է դուդուկով։ 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 185 | 24.06.2023 / հունիսի 24, Պատմության հայկական օրը

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ 2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 174 | 23.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 23

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 184 | 22.06.2023 / հունիսի 22, Պատմության հայկական օրը


2002 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Անհասկանալի պատճառներով ինքնասպանություն է գոր­ծում ՀՀ նախկին դատախազ, Հայաստանի սահ­մա­նա­դրության կերտող Վլադիմիր Նազարյանը։ 1997 - ASALA. Պայթյուն Բրյուսելում թուրքիայի դեսպանատան առջև՝ նյութական վնասներ պատճառելով։ 1994 - Եթեր հեռարձակվեց «Շանթ» հեռուստատեսությունը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 201 | 21.06.2023 / հունիսի 21, Պատմության հայկական օրը

2016 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում։ 1994 Արթուր Եզեկյանի հիմնադրած Գյումրու «Շանթ» հեռուս­տա­ընկերությունն սկսեց հեռարձակումը որպես լրա­տվա­կան ծառայություն:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 167 | 20.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 20

2012 - Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը նախատում են` մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը: 2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։ 1964 - Թբիլիսիից Երևան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլևին։ 1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 160 | 19.06.2023 / հունիսի 19, Պատմության հայկական օրը


1996 - Հորդանանը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ 1987 - Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։ 1890 - Թուրք ժանդարմները փորձում են խուզարկել Էրզրումի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 180 | 18.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 18

2001 - Դատարանի դահլիճից ազատ արձակվեց հոկտեմբերի 27-ի գործով վեց մեղադրյալ, որոնց նկատմամբ կիրառվել էր քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1.700-ամյակի առիթով ընդունված համաներումը։ 1969 - Հաղթելով Տիգրան Պետրոսյանին՝ շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն դարձավ Բորիս Սպասկին։ 1935 - Հիմնադրվեց Երևանի Բուսաբանական այգին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 188 | 17.06.2023 / հունիսի 17, Պատմության հայկական օրը

1993 Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ՀՅԴ Բյուրոյի և ԿԿ անդամներ Ռուբեն Հակոբյանի, Վարդան Հակոբյանի, Տիգրան Ճինպաշյանի և Ոստանիկ Մարուխյանի հետ: 1983 - ASALA. Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը իրականացնում է «Հակոբ Հակոբեան Գործողութիւն»-ը՝ հարձակում գործելով Ստամբուլի աշխարհահռչակ Ծածկած շուկայի մեջ, ուր անձնասպանական գործողությամբ, վերջին ռումբը ձեռքում պայթեցնելով նահատակվում է Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մկրտիչ Մատարեանը։ 1945 - Հունիսի 16-22-ը Էջմիածնում գումարվում է համազգային եկեղեցական ժողովը, որի գլխավոր նպատակը Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն էր։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 167 | 16.06.2023 / հունիսի 16, Պատմության հայկական օրը


2011 - Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները, որնց թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ 2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը: 1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 176 | 15.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 15

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: 1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։ 1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 14.06.2023 / հունիսի 14, Պատմության հայկական օրը

1992 - Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 173 | 13.06.2023 / Պատմության հայկական օրը, հունիսի 13


1993 - Աղդամի շրջանի Մազիրլի գյուղի մատույցներում զոհվում է արցախյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանը։ 1992 - Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝ գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը։ 1969 - Երևանում տեղի ունեցավ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 193 | 12.06.2023 / հունիսի 12, Պատմության հայկական օրը
« 1 2 3 4 ... 19 20 »
ԴԵՊԻ ՎԵՐ