Ամփոփ լուրեր. 6 մարտ


 21:00   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ►Մարտի 7-ը Մանկական հեռուստատեսության և ռադիոյի, Հեռախոսաի ծննդյան, Ալեքսանդր Գրեմ Բելլի, Խոզի տապակայի, Լսելի լինելու, Դասերից փախչելու, Տաք ծածկոցի, Տատիկների օրն է: armenlur.am

 20:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 7-ին 2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով:

  • Ավելի ուշ պարզ է դառնում, որ միջնորդերը կողմերին առաջարկել էին լրացնել բանակցային ձևաչափն ու հանդիպումներ անցկացնել նաև նախագահների հատուկ ներկայացուցիչների միջև: Վերջին տարիներին Ալիևն ու Քոչարյանը ավելի քան 15 հանդիպում էին ունեցել, սակայն, բանակցությունները ցանկալի արդյունքը չէին տվել: Գործընթացը աշխուժացնելու համար որոշվում է 2-3 ամիսը մեկ հանդիպումներ կազմակերպել նախագահների անձնական ներկայացուցիչի միջև: Հայաստանում այդ պաշտոնը ստանձնում է փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանը, Ադրբեջանում` փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

 armenlur.am

 17:30   NEWSLINE  ► Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ. «Եթե ՌԴ-ն հաջողություն չունեցավ, ապա ամենայն հավանականությամբ նրա ներսում հեղափոխություն և ցնցումներ կլինեն, իսկ դա էլ ենթադրում է նրա դիրքերի թուլացում Անդրկովկասում։ Այդ պարագայում տարածաշրջանում վակուում է ստեղծվելու, և նրա տեղը զբաղեցնելու են Թուրքիան և Ադրբեջանը»։

 

 16:16   BLOOMBERG  ► Ռուսաստանը և ռուսական ընկերությունները կարող են ռուբլով վճարել օտարերկրյա վարկատուներին՝ համաձայն նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի:

 16:00   РИА Новости  ► Պուտինը պատմել Է Ուկրաինայից թուրք քաղաքացիների տարհանմանը օգնելու պատրաստակամության մասին։

 15:58   РИА Новости  ► Հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն Կիևի կողմից մարտերի դադարեցման և Ռուսաստանի պահանջների կատարման դեպքում, հայտարարել է Պուտինը։

 15:38   РИА Новости  ► Էրդողանը քննադատել է ռուսական մշակույթի նկատմամբ Արևմուտքի արշավը։

 14:42   ՍՊՈՐՏ  ►Արթուր Դավթյանը (Հայաստան) ոսկե մեդալ է նվաճել հենացատկում Դոհայում (Քաթար)ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում։

Изображение

 14:24   РИА Новости  ► Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի իրադրության շուրջ։

 13:32   Eurosport.ru  Տեսնես ո՞նց ա բարձրացել...

 12:37   ԱԴՐԲԵՋԱՆ   «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել են թռիչքները դեպի Ռուսաստան։ Ադրբեջանական Buta Airways-ը նույնպես հրաժարվել է թռիչքներ կատարել դեպի ռուսաստանյան քաղաքներ։

 12:22   REUTERS   Visa և MasterCard-ի գործունեությունը Ռուսաստանում դադարեցնելու հայտարարությունից հետո մի քանի ռուսական բանկեր այսօր հայտարարել են, որ շուտով կսկսեն  չինական UnionPay օպերատորի համակարգի քարտերի թողարկումը՝ ռուսական «Միր» ցանցի հետ համատեղ։

 11:11   Ռուսաստան   ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Կրկին կոչ ենք անում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրներին դադարեցնել Կիևի ոչ կենսունակ ռեժիմին սպառազինությունների նորագույն համակարգերով անմիտ «սրսկումը»՝ միջազգային քաղաքացիական ավիացիայի և տրանսպորտային այլ հաղորդակցությունների համար հսկայական ռիսկերից խուսափելու համար»:

 11:11   РИА Новости   Վլիադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է 2 օրում կազմել այն երկրների ցանկը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի, ընկերությունների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց դեմ։

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ   1967 - Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելիում քաղաքական ապաստան է խնդրում Միացյալ Նահանգներից։ armenlur.am

 10:24   CGTN  ► Չինական CGTN միջազգային մեդիա կազմակերպությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի, նրա քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ անբարյացակամ գործողություններ իրականացնող երկրների վարկատուներին պարտքեր վճարելու ժամանակավոր կարգի մասին:
 
 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Քևին-Փրինս Բոատենգը, Շաքիլ Օ Նիլը, Էդուարդ Ջերեջյանը, Վալենտինա Տերեշկովան, Լորին Մաազելը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Անջեյ Վայդան, Ստանիսլավ Եժի Լեցը, Մարիամ Մոջորյանը, Իլյա Արբատովը, Սիրանո դե Բերժերակը, Միքելանջելոն: armenlur.am

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ►Մարտի 6-ը Լիմֆոստազի, Ատամնաբույժի, Կապույտ հագուստի օր, Արդարամտության, Աշխատակիցների, Սպիտակ շոկոլադով շոռակարկանդակի, Վաճառողի, Շրջազգեստի, Սառեցված սննդամթերքի, Անջատվելու, Աշխատակիցների, Հռետորական արվեստի և բանավեճի, Կապույտ թռչունի վերադարձի օրն է: armenlur.am

 09:12   TWITTER  ► ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց, բեսթսելերների հեղինակ, պրոֆեսոր Մայք Մասիմինոն թվիթերյան իր էջում տեղադրել է լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Այսօր իմ առաջին բաց տիեզերք դուրս գալու 20 տարին է։ Նայելով լուսացույցից, ես Երկիրը տեսնում էի ափի չափ։ Դա ցնցող էր։ Այդ բարձունքից Երկիրն իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ տեսարանն էր, ինձ թվում էր, թե նայում եմ երկնային դրախին։

Изображение

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն 5-րդ լուսնային օրը հիմքերը դնելու օրն է: Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։ armenlur.am

 08:45   РБК  ► Puma-ն հայտարարել է Ռուսաստանում գործունեության դադարեցման մասին։ Ընկերությունը հայտնել է, որ խզում է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը, դադարեցնում է Ռուսաստան մատակարարումները և ֆիրմային խանութների աշխատանքը:

 80:30   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 6-ին 1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե. Պրիմակովի պլան: armenlur.am

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   5 մարտ. Եկեք մարդկանց հնարավորինս շուտ հասցնենք Մարս։ armenlur.am