Ամփոփ լուրեր. 8 մարտ


 17:17   REUTERS   Ռուսաստանը կոչ է անում վերադառնալ ԱՄՆ-ի հետ «խաղաղ գոյակցությանը», ինչպես սառը պատերազմի տարիներին։

 16:39   BLOOMBERG  ► Չինաստանը դիտարկում է ռուսական էներգետիկ և հումքային ընկերություններում բաժնեմասի գնման կամ ավելացման հնարավորությունը, ինչպիսին օրինակ «Գազպրոմ» գազային հսկան է:

 15:27   Politico Europ   Չինաստանը Եվրոպայի հետ կհամակարգի Ուկրաինայի իրավիճակի դեէսկալացիան։ Սա Չինաստանի առաջնորդի ուղերձն է Էմանուել Մակրոնի և գերմանացի Օլաֆ Շոլցի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: 

 15:24   CGTN   Չինաստանի նախագահ Սի Ծինպինն այսօր տեսաժողով է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

 15:17   REUTERS   Պակիստանի ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպել՝ վարչապետ Իմրան Խանի հրաժարականի պահանջոով։

 14:20   ՀՀ ՊՆ   Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

 11:30   ԱՐՑԱԽԻ ՄԻՊ  ► Ադրբեջանական քարոզչամեքենան լծվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին և հատկապես հրամանատարական կազմին վարկաբեկելու և զրպարտելու գործին։

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► 1983 - Ռոլանդ Ռեյգանը, մերժելով ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջուկային զենքի սառեցման առաջարկը, ԽՍՀՄ-ը հայտարարեց «չարի կայսրություն» և հավելեց, որ խաղաղություն հնարավոր է հաստատել միայն ուժով։ Մի քանի օր անց նա առաջարկեց «աստղային պատերազմի» ծրագիրը, որը մոլորակի վրա միջուկային զենք ունենալը դարձնում էր անիմաստ։ armenlur.am

 10:57   Газета.Ru  ❗ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է Վլադիմիր Զելենսկուն՝ կոչ անելով «ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղ համաձայնության»:

 10:45   МАТЧ ТВ    Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Մարսել»։ Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն դիմել են ֆուտբոլիստին այս առաջարկով։

 10:39   BLOOMBERG  ► Ուկրաինայում սաստկացող պատերազմի պատճառով ցորենի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային պարենային ճգնաժամի մակարդակը:

 10:18   BLOOMBERG  ► Ուկրաինա ներխուժումից ընդամենը 10 օր անց Ռուսաստանը գերազանցեց Իրանին ու Հյուսիսային Կորեային՝ դարձավ աշխարհում ամենաշատ պատժամիջոցներ ունեցող երկիրը:

Изображение

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Մոլլի Սթերլինգը, Անդրե Սանթոսը, Ֆրեդի Պրինց կրտսերը, Կարին Մենսան, Անտոնելլո Վենդիտտին, Ֆլորենտինո Պերեսը, Իոսիֆ Սիսակյանը, Ալան Հովհաննեսը, Վյայնյո Աալտոնենը, Հովսեփ Օրբելին, Հրաչյա Աճառյանը, Յակոբ Կյունցլերը, Քենեթ Գրեհեմը, Յոհան Կյոլերը, Իգնատի Լուկասեևիչը, Կարլ Ֆիլիպ Էմմանուել Բախը: armenlur.am

 09:45   ՊԵՆՏԱԳՈՆ  Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Ուկրաինական բանակը զենք է ստանում 15 պետությունից: 

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ►Մարտի 8-ը Կանանց, Ազգերի համագործակցության, գարեջրագործության, Աստղադիտաարանների, Գլաուկոմայի դեմ պայքարի, Չոր շամպունի, Մարտկոցներն ստուգելու, Գարնանային թևերի օրն է: armenlur.am

 09:15   ՈՒԿՐԱԻՆԱ   Մարիուպոլն ամբողջությամբ շրջապատված է: Դուրս գալ քաղաքից դեպի Զապորոժյե վտանգավոր է՝ այնտեղ մշտական մարտեր ու ազգայնականներն են։ armenlur.am

 09:10   ԵՂԱՆԱԿ  ► Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Երևանում՝ կեսօրից հետո առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև։ }երեկը կդիտվի +10 +12 աստիճան: newsline.am

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 7-րդ լուսնային օրը շատախոսել չի կարելի։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: 28-րդ արևային օրը գաղտնիքների բացման օր է: Պետք է քրտնաջան աշխատել։ Մարմնում ծանրություն և տհաճություն զգալը նորմալ է այս օրվա համար։ Ցանկալի չէ արյուն հանձնելը, հիվանդանալը: Սեռական շփումները բարենպաստ չեն։ armenlur.am

 08։ 45   ԱՐՑԱԽ  ► Արցախում տեղակայված ռուս խաղաղարարների զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայի դեմ պատերազմում ղեկավարում է Լուգանսկում և Դոնեցկում ռազմական հատուկ գործողությունները:

 08:38   ՉԻՆԱՍՏԱՆ   Չինաստանը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում շարունակել կառուցողական դեր խաղալ Ուկրաինայի իրադրության դեէսկալացման հարցում և հույս ունի, որ, որ ԵՄ-ն համապարփակ և անկեղծ երկխոսություն կվարի Ռուսաստանի հետ Եվրոպական անվտանգության հարցերի շուրջ, հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարարը ԵՄ բարձրաստիճան դիվանագետի հետ հեռախոսազրույցում: China Xinhua News

 08:30   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► 2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց վտանգավոր և դատապարտելի համարեց որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու օրինակներով:  armenlur.am

 08:15   ՈՒԿՐԱԻՆԱ   Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ սկսել Զելենսկու և Պուտինի միջև, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։

 08:12   ՌՈՒՍԱՍՏԱՆ   Պետդումայում պատրաստվում են պատժամիջոցների պատճառով տուժած քաղաքացիների աջակցության երկրորդ փաթեթը: Առաջին միջոցը հանրային աշխատանք է նրանց համար, ովքեր կորցրել են աշխատանքը և վաղուց չեն կարողանում գտնել այն։ Երկրորդ միջոցը ենթադրում է աջակցել այն քաղաքացիների, որոնց աշխատավարձը զգալիորեն կրճատվել է։ 

 08:08   ՍՊՈՐՏ   ՈՒԵՖԱ-ն Մարսելի «Օլիմպիկին» 20 հազար դոլարի չափով տուգանք է սահմանել «քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ հաղորդագրությունների» համար՝ փետրվարի 17-ին «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության առաջին փուլի ժամանակ «Արցախը Հայաստանն է» պաստառի պատճառով։

Изображение

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   7 մարտ. Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ցանկացած պահի» կարող է դադարեցնել հատուկ գործողությունը: Դրա համար Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ և հրաժարվի «որևէ դաշինքի» մեջ մտնելու հավակնություններից:  armenlur.am