Ամփոփ լուրեր. 4 մարտ


 20:30   ՀԱՅԱՍՏԱՆ  ► Սրանք չեն էլ հասկանում, որ այդ հողերը հանեն, տանեն, դրա փոխարեն ուրիշ հող չի գալու, այդտեղ լցվի: Իսկ այդ հողերը Սևանի լճի կայուն էկոհամակարգը պահպանելու բաղկացուցիչ մասն են: Ինչքան պակասեն այդ հողերը, այնքան լիճը կճահճանա: Սրա համար նույնիսկ մասնագետ պետք չէ լինել: Իմիջիայլոց, տարիներ շարունակ լճի ափամերձ հատվածներից միշտ բեռնատարներով ավազ են հանել՝ շինարարական նպատակներով: Ու շարունակում են ավազ տանել: Փոխանակ սրա դեմն առնեն, որոշել են դա օրինականցնել: Չորրորդ իշխանություն

 19:33   ԹԵԺ  ► Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Ուկրաինայում ապրող հայերի թիվը, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, հասնում է 400 հազարի, նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացի է։ newsline.am

 19:33   ԹԵԺ  ► Ռուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրն է։ ՌԴ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Վլադիմիր Պուտինը կրկին ասել է, թե տեղի ունեցողը «ռազմական հատուկ գործողություն» է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների արտակարգ ժողովում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանելու է դաշինքի անդամ երկրների տարածքը Ռուսաստանի ագրեսիայի դեպքում: ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը կոչ է արել բանակցությունների եղանակով կարգավորել ճգնաժամը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իրավիճակը ծայրահեղ վտանգավոր ու մտահոգիչ է գնահատել։  Չորրորդ իշխանություն

 18:49   ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ  Լևոն Տեր-Պետրոսյան. Թող բանավիճեն Լեոյի հետ Հայաստանի Առաջին նախագահը մարտի 4-ին պատասխանել է իր անդրադարձին արձագանքած ակադեմիկոսներին: «Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ: Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին»։ newsline.am

 17:05   ԹԵԺ  Զելինսկին տարհանվել է Լեհաստան․ ՎոլոդինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան՝ տարհանվելով Լեհաստան։ Այս մասին հայտնել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ armenlur.am

 17:05   ԹԵԺ  ► «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը համախմբման կոչով դիմել է Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքներին։ lurer.com

 16:45   ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ  ► Բա իհարկե, դուք շարունակեք Կուբաթլու-Սանասար թեմայով վիճել, ի՞նչ ՀՀ սահմաններ, ի՞նչ անվտանգություն, «Կալավանի էն տղուն էլ նշանակեցինք Սյունիքի մարզպետ, հեսա տեսեք ոնց ա էքստրեմալ էկոտուրիզմ զարգացնելու»։ Եվ ընդհանրապես՝ արժե՞ արդյոք այլ թեմաներ քննարկել, եթե կառավարության օրակարգում իսկապես դարակազմիկ հարց է՝ 30 հազար դրամով տուգանել հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղ դնելու համար։ Համաձայնվեք՝ այնպիսի տպավորություն է, թե Հայաստանում մարիխուանայի օրինականացման մասին օրենքն այնուամենայնիվ գաղտնի ընթացակարգով ընդունվել և ուժի մեջ է մտել։ Չորրորդ իշխանություն

 16:30   ԹԵԺ  ► Ադրբեջանում ուկրաինական դեսպանատունը սոցկայքերի իր էջերում կոչ է արել ադրբեջանցիներին բոյկոտել ռուսական արտադրանքը։  «Գնելով ռուսական արտադրանք՝ ֆինանսավորում ես պատերազմը, քանի որ ռուսական զենքերը սպանում են ուկրաինացի երեխաներին»,- ասված է գրառման մեջ։ facebook.com/azerbaijan.mfa.gov.ua

 15:40   ՀԱՅԱՍՏԱՆ  ► Վերջապես: 2800 տարի սպասում էինք այս օրվան: Շատ, շատ դարակազմիկ որոշում է, հատկապես մեր այս խառնախշտիկ ժամանակներում հենց այս փոփոխություններն էին պակասում, որ հանգիստ ապրենք: Թե չէ, գիտե՞ք, մտնում էինք ռեստորան, հենց սեղանին աղաման էինք տեսնում, քիչ էր մնում ցնորվեինք: Խելագարվել կարելի էր: Չորրորդ իշխանություն

 15:20   ՀԱՅԱՍՏԱՆ  ► Հայաստան էր ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը: Երկուստեք կարևորվել է Արցախում և Սյունիքում ռուսական խաղաղապահ ուժերի սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության հարցում: prosecutor.am

 14:25   ՍՊՈՐՏ  ► Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդներին արգելել է մասնակցել միջազգային մրցումների։ aravot.am

 14:05   ԹԵԺ  ► ԱՄՆ-ն ու Եվրամիությունը հայտարարել են, որ թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն և քաղաքական ազդեցություն կուտակած օլիգարխներին։ Reuters

 13:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ   2004 թ. Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։  armenlur.am

 12:55   ՀԱՅԱՍՏԱՆ  ► Դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։ haypost.am

 

 12:40   ԱՇԽԱՐՀ  ► Աշխարհում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացածների ընդհանուր թիվը գերազանցել Է 6 միլիոնը: Ընդամենը համավարակի սկզբից աշխարհում հայտնաբերել են վարակման շուրջ 442 միլիոն դեպք: Tass.ru

 12:15   ՀԱՅԱՍՏԱՆ  ► Հայաստանում բոլոր տիպի շահումով խաղերի, խաղասրահի կամ տոտալիզատորի, դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելի։ Գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում։ armenlur.am

 12:05   ԹԵԺ    Ռուսական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի ԱԷԿ տարածքը։ meduza.io

 12:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Ջեյսըն Նյուսթենդը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Բագրատ Ղարիբջանյանը, Յուրի Սենկևիչը, Բենտ Լարսենը, Պոլ Մորիան, Հանս Յուրգեն Այզենկը, Ալեքսանդր Թամանյանը, Անտոնիո Լուչիո Վիվալդին։ armenlur.am

 11:39   ԹԵԺ  ► Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է. «Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ ընդունելուց հրաժարվելը ճիշտ էր, այդ հարցը դրված չէր և դրված չէ օրակարգում»։ newsline.am

 11:22   ԹԵԺ  ► Վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ֆիզիկապես վերացնելու առնվազն երեք փորձ է արվել։ Զելենսկիին սպանելու առաջադրանքով Ուկրաինա են ուղարկվել երկու խմբավորումներ՝ «Վագների ՄՌԿ»-ի վարձկաններն ու չեչենական հատուկ ջոկատայինները: The Times

 11:09   COVID 19  ► Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251-ով և դարձել 421 008: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 11-ով և դարձել 8 516։ newsline.am

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► 2008 - Հայաստանում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ Երևանում տասը մարդ էր զոհվել հակակառավարական ցույցի ժամանակ, կտրուկ սրվում է իրավիճակը սահմանին։ armenlur.am

 10:00   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  Մարտի 4-ը Կայուն զարգացման ինժեներների, Հավաքածոների արդյունաբերության, Մինիի, ակնաբուժության, Միկրոֆոնի, Քայլերգի, Խաղալիք զինվորի, Քայլերթով ինչ-որ բան անելու օրն է: armenlur.am

 09:30   ԿԵՂԾ ԼՈՒՐ  ► Թե ինչու է Politik.am կայքի գլխավոր խմբագիր, «Սինջար»  եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազի թողտվությամբ ակնհայտ կեղծ լուր տարածվում, թերևս կարելի եզրակացնել, որ հանրությանն ապակողմնորոշման գործում իր լուրջ ներդրում ունեցող, Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպան Politik.am կայքն այժմ գործում է Քոչարյան-Փաշինյան փոխհամագործակցության համատեքստում։ armenlur.am

 09:15   ԵՂԱՆԱԿԱԿ  ► Մարտի 4-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։ newsline.am

 09:00  ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 3-րդ լուսնային օրը խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը։ Երազները նշանակալից են։  Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Հորոսկոպների համադրություն։ armenlur.am

 08:00  Լուրերի ամփոփում. 3 մարտ. Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում ելույթները, գրել է նա իր Ֆեյսբուբքյան էջում: armenlur.am