Ամփոփ լուրեր. 7 մարտ


 18:35   РИА Новости  ► Գերմանիան և Նիդեռլանդները դեմ են արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։

 16:13   Газета.Ru  ► Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը «ցանկացած պահի» կարող է դադարեցնել հատուկ գործողությունը: Դրա համար Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին և ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ և հրաժարվի «որևէ դաշինքի» մեջ մտնելու հավակնություններից:

 14:53   Газета.Ru  ► ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի ոչ բարեկամական երկրների ցանկը։ Նրանց թվում են. Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները, Իսլանդիան, Կանադան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Կորեան, Սան Մարինոն, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թայվանը, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, Ճապոնիան։

 12։30   moh.am  Հայաստանում  կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 14 քաղաքացի: Մեկ օրում առողջացել է 377  հիվանդ։

 12։12   nv.ua   Չեխական TMBK տեքստիլի առցանց խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով բարձեր: Մեկ բարձի գինը 570 կրոն է (24,04 դոլար)։

 11։ 55   interfax.ru   ՌԴ զինուժը Ուկրաինայում «լռության ռեժիմ» է հայտարարել՝ հումանիտար միջանցքներ բացելով Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման համար:

 11։45   ► Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների եռացատկի առաջնությունում։ armenlur.am

 11:18  ► Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան չի կարող Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ փոխանցել, քանի որ իր ՌՕՈւ-ի կազմում չունի ուկրաինական օդուժին ծանոթ ավիացիոն տեխնիկա։  armenlur.am

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► 1966 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը հայտարարեց Ֆրանսիան ՆԱՏՕ-ից կազմից դուրս բերելու մտադրության մասին։ armenlur.am

 10:11  ► Ուկրաինայից փախստականների թիվը ժամ առ ժամ աճում է։ Նրանց հիմնական մասը կանայք և երեխաներ են։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան: armenlur.am

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Ռեյչել Ուայզը, Իվան Լենդլը, Ջո Լյուիսը, Անդրեյ Միրոնովը, Էդգար Էլբակյանը, Յուրի Բարսեղովը, Կոբո Աբեն, Աննա Մանիանին, Մորիս Ռավելը, Փիթ Մոնդրիանը, Օլգա Մայսուրյանը, Գևորգ Չմշկյանը: armenlur.am

 09:40   TWITTER  ► Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվամիջոցները Starlink արբանյակային ցանցում: «Որոշ կառավարություններ (ոչ Ուկրաինական) Starlink-ից պահանջել են արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները։ «Մենք դա կանենք միայն ատրճանակի սպառնալիքով»,- գրել է նա իր թվիթերյան էջում։

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ►Մարտի 7-ը Մանկական հեռուստատեսության և ռադիոյի, Հեռախոսաի ծննդյան, Ալեքսանդր Գրեմ Բելլի, Խոզի տապակայի, Լսելի լինելու, Դասերից փախչելու, Տաք ծածկոցի, Տատիկների օրն է: armenlur.am

 09:20   ՏԻԵԶԵՐՔ  ► ՆԱՍԱ-ի «Կասինի» տիեզերական ապարատը լուսանկարն է Սատուրնի Միմաս արբանյակը։

Изображение

 09:10   ԵՂԱՆԱԿ  Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում՝  Մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կդիտվի +9 +11 աստիճան: newsline.am

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Ցուլի ներքո՝ նպաստավոր է շահույթի համար: Արևային 27-րդ օրը խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ armenlur.am

 08:50   Sputnik  ► Փհենյանում հազարավոր մարտական տրակտորներ առկայության պատճառով ԿԺԴՀ-ի հետ սահմանին ռուսական զորքերը բերվել են բարձր մարտական պատրաստության։ 

Изображение

 08:40   Газета.Ru  ► Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Վլադիմիր Պուտինին և գործարար Արկադի Ռոտենբերգին հեռացրել է կազմակերպությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից: IJF-ի պատվավոր նախագահի լիազորությունների հավաստագիրը Պուտինին հանձնվել է 2008 թվականին:

Изображение

 08:30   Газета.Ru  ► Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազը հայտարարել է, որ շուտով Թինա Կանդելակիի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարի երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար: 

 80:20   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 7-ին 2002 - Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում` կարգավորման նոր գաղափարներով: armenlur.am

 08:10   TWITTER  ► Ֆրանսնայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառել է. «Ես այսօր խոսել եմ նախագահ Պուտինի, ապա նախագահ Զելենսկու հետ։ Մենք աշխատանքներ ենք տանում Ուկրաինայի քաղաքացիական միջուկային տեղակայանքների ամբողջականության պահպանման ուղղությամբ՝ Ի լրումն Ռուսաստանին ներկայացվող առաջնային պահանջների՝ կրակի դադարեցում և խաղաղ բնակիչների պաշտպանություն»։

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   6 մարտ. Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ. «Եթե ՌԴ-ն հաջողություն չունեցավ, ապա ամենայն հավանականությամբ նրա ներսում հեղափոխություն և ցնցումներ կլինեն, իսկ դա էլ ենթադրում է նրա դիրքերի թուլացում Անդրկովկասում։ Այդ պարագայում տարածաշրջանում վակուում է ստեղծվելու, և նրա տեղը զբաղեցնելու են Թուրքիան և Ադրբեջանը»։ armenlur.am