Ամփոփ լուրեր. 5 մարտ


 13:26   FAKE NEWS  Թուրքական մերձիշխանական Haber Global-ը հոդված է հրապարակել, որում կեղծ տեղեկություններ է տարածում՝ իբր «Ռուսաստանը Սիրիայից վարձկաններ է տեղափոխում Ուկրիանա` պատերազմելու»: Ըստ լրատվամիջոցի` Սիրիայից «վարձկանները տեղափոխվում են Հայաստան` «Էրեբունի» օդանավակայան, որտեղից թռչում են Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքը, ապա՝ ռուսական անձնակազմի հետ ուղևորվում Ուկրաինա»:

 13:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ   1946 - Ֆուլթոն քաղաքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբը։ armenlur.am

 12:26   ԱՇԽԱՐՀ  Ուկրաինայի դեսպանը ուկրաինական գործակալություններին կոչ է արել չաշխատել տուրիզմի թուրքական միության հետ: ermenihaber.am
 
 12:16   ՀԱՅԱՍՏԱՆ    «Ուրալյան ավիաուղիները» մինչև մարտի վերջ չեղարկել է թռիչքները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ: tass.ru
 
 12:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Եվա Մենդեսը, Դենիել Կանեմանը,  Ջեյմս Տոբինը,  Ֆարկաս Ֆիլիպը,  Գանգուբայ Հանգալը,  Զարուհի Դոլուխանյանը,  Ռոզա Լուքսեմբուրգը, Զիգբերտ Տարրաշը,  Ռութ Բելվիլը,  Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, Գերհարդ Մերկատորը: armenlur.am

 11:52   COVID  Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 218-ով և դարձել 421 226: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։  Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 12-ով և դարձել 8 528։ newsline.am

 11:37   ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ  ► Պատերազմից հետո մտավորական որոշ կառույցներ իշխանության հրաժարականի հարց բարձրացրին։ Հետո լռեցին։ Ասե՞մ՝ ինչու։ Որովհետև մինչև 2021-ի խորհրդարանական ընտրությունները հույս ունեին, որ Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանը կվերցնի իշխանությունը։ Բայց չեղավ։ Եվ հիմա հպատակվում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Հուսով եմ՝ հասկանում եք, թե ինչու։ Հիմա նրանց չի հուզում իշխանության որակը, հիմա նրանք հանգիստ մարսում են ՔՊ-ական իշխանության անիշխանությունը, խուլիգանական պահվածքն ԱԺ-ում։ Ոչինչ, դիմանում են, քանի դեռ անձամբ իրենց օրվա հացին չեն դիպել։ Իսկ որ այս իշխանության դիլետանտիզմի պատճառով կարող ենք երկիր կորցնել, նրանց չի հուզում։ Թեպետ ինչպե՞ս կարող են դիլետանտիզմի վտանգը նկատել մարդիկ, որոնց գրած կոչը հենց այս արատի աղաղակող օրինակներից է։ 4rd.am

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► 2011 - Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է` չեն կատարվել։ armenlur.am

 11:05   ՀԱՅԱՍՏԱՆ   ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «‎Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլը մոտենում է ավարտին»։ 

 10:56   ՀԱՅԱՍՏԱՆ   Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: ՀՀ բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: past.am

 10:55   Արցախ    Արցախի ԱԳ նախարար Բաբայանը ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցեր։ nkr.am

 10:45   ԹԵԺ    Ռուսական կողմը Մոսկվայի ժամանակով 10:00-ին լռության ռեժիմ է հայտարարել Ուկրաինայում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: stat.mil.ru

 10:43   КОММЕРСАНТЪ   ► Ամերիկյան Cogent խոշորագույն պրովայդերներից մեկն անջատել է ռուսական օպերատորներին իր ցանցերից։ Ընկերությունն նրանց առաջարկել է մեկ ամսվա ընթացքում հետ վերցնել իրենց սերվերային սարքավորումները։ Cogent-ի հետ աշխատում է «Ռոստելեկոմը», «Վիմպելկոմը», «Մեգաֆոնը», «Յանդեքսը» և VK-ն։ Արևմտյան ընկերության որոշումը կարող է հանգեցնել գլոբալ ցանցի հետ ինտերնետի ռուսական հատվածի կապվածության նվազմանը և ազդել արդեն մոտ ժամանակներս արտասահմանյան ինտերնետ-ծառայությունների հասանելիության որակի վրա, նախազգուշացնում են փորձագետները:

 10:40   ԹԵԺ   ► Ութ օրվա ընթացքում Ուկրաինան արդեն լքել է  ավելի քան մեկ միլիոն մարդ։ 18-ից 60 տարեկան տղամարդկանց սահմանապահները բաց են թողնում միայն բացառիկ դեպքերում։ armenlur.am

 10:35   ՀԱՅԱՍՏԱՆ   ► Մարտի 5-ի  ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Երևանում մարտի  5-ի երեկոյան ժամերին  առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։ Հանգստյան օրերին մայրաքաղաքում կդիտվի +6 +9 աստիճան: newsline.am

 10:31   THE TIMES  ► Վլադիմիր Զելենսկու վրա մեկ օրում 3 մահափորձ է կատարվել։ Նրան սպանելու համար ուղարկվել են երկու տարբեր խմբեր, սակայն, ըստ Times-ի աղբյուրների, երկուսն էլ կանխել են:

 10:00   ՀԱՅԱՍՏԱՆ   ► Երեկ՝ մարտի 4-ին, ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։ newsline.am

 10:00   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  Մարտի 5-ը Էներգաարդյունավետության, Գեոդեզիայի և երկրատեղեկատվության, Անջատված գաջեթների, Ստեփլերի, Պանրե ձողիկների, Անվան նշանակությունն իմանալու, Ծառատունկի, Բարեգործության, Ակ գլխարկի, Գրքի, Ծովային ուսումնարանների, Թեյով բնապատկեր նկարելու, Ավանդական առաջնորդների օրն է: armenlur.am

 09:32   ՄՈՍԿՎԱ   ► Մարտի 10-ին և 11-ին Ռուսաստանի Պետդուման կքննարկի պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և տնտեսության աջակցության միջոցների երկրորդ փաթեթը։

 09:25   TESLA CLUB   ► Եկեք մարդկանց հնարավորինս շուտ հասցնենք Մարս։ 

 09:14   ԹԵԺ  Մոսկվայի փողոցներից մեկում  այս շաբաթ հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդային ռազմական հրամանատար  մարշալ Գեորգի Ժուկովը որմնանկարը։ 
Լուսանկարը THE WALL STREET JOURNAL-ի։

 09:07   The New York Times  ►  Պատերազմը Ուկրաինայում օգնեց Մեծ Բրիտանիային մեղմել Brexit-ից հետո ԵՄ-ի միջև պառակտումը: Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը Բրյուսելում այցելել է Եվրամիության երկրների նախարարների հանդիպմանը ՝ քննարկելու Ուկրաինայի ճգնաժամը, մի քայլ, որը մինչ Մեծ Բրիտանիայի դաշինքից դուրս գալը սովորական կդիտվեր, բայց այժմ ընդգծում է աննախադեմ մերձեցումը:

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները։ 4-րդ լուսնային օրը գործում են դիվանագիտական հակումները։ Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Լուսինը Խոյ նշանի տակ. արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։ Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարելի է ուղի նախանշել։

 Հորոսկոպների համադրություն։ armenlur.am

 08:51   ԹԵԺ  ❗️ Samsung Electronics-ը այօր հաղորդել է, որ դադարեցվել են դեպի Ռուսաստան մատակարարումները «աշխարհաքաղաքական ընթացիկ իրադարձությունների պատճառով»: Counterpoint մատակարարի տվյալներով Samsung Electronics-ը Ռուսաստանում բջջային հեռախոսների արտադրության ցուցանիշով զբաղեցնում է առաջին տեղը՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակի դրությամբ 30% շուկայի մասնաբաժիններով՝ առաջ անցնելով Xiaomi-ից 23% - ով և Apple-ից ՝ համապատասխանաբար 13%-ով:

 08:29   REUTERS   ►  Ռուսաստանում գաղտնարժույթի առևտուրը կտրուկ աճել է, քանի որ ռուբլին տուժել է Ռուսաստանի տնտեսության դեմ արևմտյան պատժամիջոցներից և անջատվել համաշխարհային ֆինանսական համակարգից: Հինգշաբթի, ռուսական արժույթը հասել է պատմական ցածր՝ 118,35 ռուբլի մեկ դոլարի դիմաց։

 08:17    ՋՈ ԲԱՅԴԵՆ   ► Այսօր իմացանք, որ փետրվարին գործազրկության մակարդակը նվազել է 3,8%-ով՝ համեմատած 6,4%-ի հետ, երբ ես ստանձնեցի պաշտոնը: Դա գործազրկության մակարդակի ամենաարագ նվազումն է մարդկության ողջ պատմության ընթացքում։ 

 08:13   ԹԵԺ  ❗️ ՆԱՏՕ-ն գիտակցաբար հրաժարվեց փակել Ուկրաինայի երկինքը: Վլադիմիր Զելենսկի

 08:09   ԹԵԺ  ❗️ Ամերիկյան վարչակազմը անհանգստացած Է Ռուսաստանի տարածքում Facebook սոցիալական ցանցի արգելափակման մասին «Ռոսկոմնադզորի» որոշմամբ: Ջեն Փսակի

 08:03   ԹԵԺ  ❗️ Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը կդադարեցնի հեռարձակումը Ռուսաստանում։

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   4 մարտ. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ armenlur.am