Լուրերի ամփոփում. 3 մարտ


14։ 08 ⚽  ՍՊՈՐՏ / ՖՈՒՏԲՈԼ  Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում ելույթները, գրել է նա իր Ֆեյսբուբքյան էջում:

13։ 30 ֍  Հայաստան   Ազգային ժողովը Վահագն Խաչատրյանին երկրորդ փորձից ընտրեց Հայաստանի նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը։ news.am

12:30  Ռուսաստանում գործող «‎‎Էխո Մոսկվի» ռադիոալիքն ու կայքը կփակվեն, հայտնել է գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը: Բացի այդ,  «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել է Google Play-ից հեռացնել «‎‎Էխո Մոսկվի» հավելվածը: newsarmru.com

12:15   ֍  Հայաստան    ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը: Ընտրության առաջին փուլում ՔՊ կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանը ստացել էր 69 կողմ ձայն, անհրաժեշտ էր 81-ը:  Երկրորդ փուլով ընտրվելու համար բավարար է 64 ձայնը: parliament.am

12:10   Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։ mil.am

12:00    ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  Վարդան, Ջեսիկա Բիլը, Զիկոն, Արթուր Մեսչյանը, Թամարա Լիսիցիանը, Վլադիմիր Վեքսլերը, Գարեգին Սևունցը, Էմիլ Արթինը, Ռագնար Ֆրիշը, Ալեքսանդր Բելը, Ալեքսանդր Մանթաշյանը: armenlur.am

 11:39    ֍  Հայաստան   Հայաստանում շաքարավազի դեֆիցիտ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Հայաստանի Հանրապետություն շաքարավազը առավելապես ներմուծվում է Ուկրաինայից՝ ընդհանուր ներմուծման ծավալի շուրջ 75%-ը և Ռուսաստանից՝ 20%: Վրաստանից, Բելառուսից և այլ երկրներից ներմուծված շաքարավազը կազում է ընդհանուր ներմուծման ծավալի շուրջ 5%-ը: armenlur.am

 11:15   «YouTube»-ն արգելափակել է Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը։ Դեռևս 2020 թվականի ապրիլին նկարահանված այդ տեսանյութը հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից։ ermenihaber.am

 11:00   ֍   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  1992 - Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի-26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ։ Հայկական կողմը պնդում է, թե ուղղաթիռը խոցվել էր զենիթա-հրթիռային համալիրից արձակված հրթիռով։ armenlur.am

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ   Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: Արևային 23-րդ օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, մանկան բեղմնավորումը: Այսօր լուսնային 2-րդ օրն է՝ կստանաք էներգիայի լրացուցիչ լիցքեր: Երազները ոչինչ չեն նշանակում։ Լուսինը Ձկներ համաստեղությունում՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ Հորոսկոպների համադրություն։ armenlur.am