Ինչու է կեղծիք տարածում Politik.am-ը


Երեեկ Politik.am կայքը «Տեր-Պետրոսյանի կինը կոտրել է ոտքը․ վիրահատությունն իրականացրել է Արմեն Չարչյանը» վերնագրով նյութ էր հրապարակել, որում, ըստ իրենց տեղեկություների «Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը խնդրել է, որպեսզի այդ վիրահատությունն իրականացնի բժիշկ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը»։

Տարածվող լուրն ակնհայտ տարակուսելի էր։ Եվ ահա ժամեր անց Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում գրառել էր. «Ի ճշգրտումն politik.am կայքի հրապարակման, ՀՀ Առաջին նախագահի ընտանիքի անունից հայտնում եմ, որ տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի վիրահատությունը փայլուն կերպով իրականացրել է «Իզմիրլյան» ԲԿ փորձառու բժիշկ-օրթոպեդ Արման Սահակյանը»:

Թե ինչու է Politik.am կայքի գլխավոր խմբագիր, «Սինջար»  եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազի թողտվությամբ ակնհայտ կեղծ լուր տարածվում, թերևս կարելի եզրակացնել, որ հանրությանն ապակողմնորոշման գործում իր լուրջ ներդրում ունեցող, Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպան Politik.am կայքն այժմ գործում է Քոչարյան-Փաշինյան փոխհամագործակցության համատեքստում։