Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում Չեռնոբիլի ԱԷԿ-ում․ Պոդոլյակ


Չեռնոբիլի ԱԷԿ-ում իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է․ ատոմակայնը ռուսական ներխուժման պատճառով մնացել է առանց էներգամատակարարման, և այժմ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում այնտեղ:

«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն կորցրել է կապը Չեռնոբիլի ԱԷԿ-ի անվտանգության մոնիթորինգային համակարգերի հետ՝ կոչ անելով աշխարհին ուժեղացնել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ։
 




avatar