Օդեսան պատրաստվում է ռուսական ներխուժմանը


Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է ուղիղ երկու շաբաթ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում 40 հազար մարդ լքել է հարազատ քաղաքները։ 

Ուկրաինական ԶԼՄ-ների պնդմամբ՝ չնայած մարդասիրական միջանցքների վերաբերյալ պայմանավորվածություններին՝ գնդակոծությունները շարունակվում են. ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել Մարիուպոլի քաղաքային հիվանդանոցի տարածքում:

Օդեսայում ևս պատրաստվում են ռուսական ներխուժմանը։ Դյուկ դե Ռիշելյեի (նա համարվում է քաղաքի հիմնադիրը) արձանը փակվել է ավազով  լցված պարկերով։

Պաշարված քաղաքներում աստիճանաբար անջատում են լույսը, ջուրը, խանութներում անհետանում են մթերքները։
 




avatar