Թուրքիան գերակտիվանում է


Քրդական Rudaw գործակալությունը հանդես է եկել վերլուծական հոդվածով՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Թուրքիայի տարածաշրջանում ակտվինալուն։ Մասնավորապես, գործակալությունն ընդգծում է, որ Թուրքիայի ղեկավարությունն ուկրաինական ճգնաժամի պայմաններում,  մեծ ինտեսիվությամբ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ:

Զուգահեռաբար մարտի 11-ից 13-ը անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու են մի շարք երկրների արտգործնախարարներ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանը: Ֆորումին կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ որոշ երկրներ ներկայացված կլինեն նախագահների մակարդակով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի  ու Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: 

Նախօրեին՝ ֆորումից շրջանակներից դուրս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգին: Այսօր Թուրքիա կժամանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

Մարտի 13-ին Ստամբուլում տեղի կունենա Էրդողանի հանդիպումը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Դրա հաջորդ օրն էլ Անկարայում կկայանա Թուրքիայի նախագահի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը:




avatar