Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին կհանդիպեն


Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Այսօր տեղի է ունեցել Ուկրաինայի պատվիրակության հետ տեսակոնֆերանս և արդյունքում որոշվել է անցկացնել բանակցությունների հերթական փուլը, հանդիպել մարտի 29-30-ը»,- գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են բանակցային գործընթացի վեց կետերից չորսի շուրջ համաձայնության գալ։ Ղրիմի և Դոնբասի հարցում դեռևս կոնսենսուս չկա։




avatar