Ռուս-ուկրաինական պատերազմ․ ի վերջո ի՞նչ է խորհրդանշում «Z» տառը


Ուկրաինայում ծավալվող պատերազմի 15 օրերի ընթացքում լատինական Z տառը դարձել է ՌԴ իշխանությունների և ռազմական գործողությունների աջակցության  ընդհանրական խորհրդանիշ:

Այն հանդիպում է ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև Ռուսաստանի թանգարաններում, քաղաքների վահանակների ու վարչական շենքերի, ռուսաստանցիների հագուստի և նույնիսկ մատնահարդարման վրա:

Հակառուսական տրամադրություններ կրող վերլուծաբանները Z խորհրդանիշն անվանում են նոր սվաստիկա, իսկ Ուկրաինա ներխուժելու կողմնակիցները, ինչը Ռուսաստանը անվանում է հատուկ գործողություն, տառն այս համարում են բանակի աջակցության խորհրդանիշ։

Ընդ որում ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ են նշանակում այս և այլ տառերը ռուսական ռազմական տեխնիկայի վրա:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Z նշանակում է «Za Победу», իսկ փորձագետները ենթադրում են, որ դա մարտավարական խմբերի տեղանշում է։
 




avatar