Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդեի և Մարութա եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Իգնատիոս Անտիոքացին կոչվել է նաև «Աստվածազգյաց», քանզի ըստ ավանդության՝ նա այն երջանիկ մանուկն էր, որին Հիսուս Քրիստոս գրկեց և իր առաքյալներին պատգամեց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. ԺԸ 3): Եղել է Պետրոս և Հովհաննես առաքյալների աշակերտը, ինչպես նաև Անտիոքի երկրորդ եպիսկոպոսը և մեծ հեղինակություն վայելել Արևելքում: Տրայանոս կայսեր հրահրած քրիստոնեական հալածանքների ժամանակ ձերբակալվել է և հռոմեական զինվորների ուղեկցությամբ տարվել Հռոմ, ուր նահատակվել է մոտ 113-117 թվականներին՝ ինքնակամ նետվելով առյուծների առաջ: Գրել է բազմաթիվ նամակներ` ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը:
  • Ս. Ադդե հայրապետը (1-ին դար) եղել է Եդեսիայի եպիսկոպոսը՝ ձեռնադրվելով Թադեոս առաքյալի կողմից: Նահատակվել է հեթանոս թագավորի հրամանով 1-ին դարի երկրորդ քառորդում:
  • Ս. Մարութան եղել է Չորրորդ Հայքի Նփրկերտ քաղաքի եպիսկոպոսը: Նրա հայրն ասորի էր, մայրը` հայ: Մեծ հեղինակություն է վայելել Պարսկաստանում և Բյուզանդիայում: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Իբրև Թեոդոս կայսեր բանագնաց, երկու անգամ գնացել է պարսից Հազկերտ արքայի մոտ` քրիստոնյաների դեմ հալածանքները դադարացնելու համար: Վախճանվել է 422 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-19, 2023-12-18, 2024-12-16, 2025-12-15, 2026-12-14, 2027-12-20, 2028-12-18, 2030-12-16:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 ► Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։  

  • Երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։
  • Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում հաղթել է  224 միավորով: 

2021 - Հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ վերադարձվեցին ադրբեջանական կողմին։
2021 - Ադրբեջանը հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել 10 զինծառայողների։ 

  • Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

  • Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:

2018 - Ադրբեջանի արտգործնախարարը Զ. Մնացականյանի հետ երրորդ հանդիպումից հետո հայտարարեց` «առաջին անգամ հայաստանցի գործընկերոջ հետ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ ղարաբաղյան հակամարտության հարցում»:

  • Օրեր անց` ԵԱՀԿ Նախարարական խորհրդում, Մինսկի խմբի համանախգահող երկրների `Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի արտգործնախարարները հայտարարություն էին ընդունել, որին միացել էին նաև Մամեդյարովն ու Մնացականյանը: Վերջին անգամ նման` հնգակողմ հայտարարություն ընդունվել էր 2013֊ին:Նոր փաստաթութղը իր տարբերություն նախորդների, աչքի էր ընկնում նաև լավատեսական շեշտադրությամբ: Միջնորդները ողջունում էին Փաշինյան֊Ալիև բանակցություններն ու կոչ անում նրանց կոնկրետ քայլեր ձեռնարկել`ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

2015 -  Միջնորդների տևական ջանքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները նստում են դեմ առ դեմ բանակցությունների: Տարվա առաջին ու վերջին այդ հանդիպումը, սակայն, էլ ավելի ակնհայտ է դարձնում տարաձայնությունները։

  • Բերնում կայացած այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարում է` «հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015-ին ոչ մի առաջընթաց տեղի չի ունեցել, նախագահների վերջին հանդիպումը ևս ձևական բնույթ է կրել»: Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել էր` քննարկվել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը: Հայկական կողմը վերահաստատել էր իր պատրաստակամությունը, Ադրբեջանը `ոչ: Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում պարզաբանել էր այս հարցում Բաքվի դիրքորոշումը:

2002 - Մահացավ հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։

  • Նապոլեոնի գործերը հաջող գնային - Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան՝ ճանապարհին կործանելով Օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն: Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Իոակին Մյուրատին՝ Հովակիմ Մուրադյանին. «Ստացիր, Մյուրատ, քո կորսված հայրենիքը»: Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ հարբուխի պատճառով:
  • Միամի՜տ, սիրելի՜, թու՜յլ, հավատավոր:
  • Հարկավոր է լավ նայել դիվանագիտության հանրագիտարանը։ Երևի թե կա քաղաքագիտության հայազգի մի գայլ, որ աչքը աչքին խաբում է ուրիշ գայլերի հանուն, ասենք թե, իր Անգլիայի և երեխայի պես խաբվում հարբուխի առասպելից: «Թափանցիկ օր»

1999 - Բուլղարիան դեսպանատուն բացեց Երևանում։
1991 - ASALA. Մահափորձ Հունգարիայում Թուրքիայի դեսպան Բեդրեդդին Թունաբաշի դեմ։

  • Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է «Սասուն» գործողության պատասխանատվությունը։ Իր հաղորդագրության մեջ ԱՍԱԼԱ-ն նշում է. «Մենք՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը, անգամ մը ևս առիթ ընծեյեցինք բոլոր անոնց, որոնք քաղաքական լուծումներ կառաջարկեին իրավազրկուած ժողովուրդներու անլույծ դատերուն՝ վերականգնելու հայ ժողովրդին իրավունքները. սակայն, ինչպես հստակ է, ամեն անգամ, երբ հայութիւնը կդիմե խաղաղօրեն իր իրավունքները պահանջելու քայլին, դեմ յանդիման կուգա միջազգային ընտանիքի անտարբերութեան և թուրք ֆաշիստական պետութեան աւելի ևս ամբարտավան քաղաքականութեանց, որ մարտահրավերներ կը կարդայ ոչ միայն հայութեան, այլ իրեն սահմանակից բոլոր ժողովուրդներուն, նկրտելով իրականացնել իր պանթուրքիստական ախորժակները՝ ընդհանրապես Միջին Արևելքի, հատկապես Կովկասի ու Բալկաններու վրա տարածելով ազդեցութեան իր գոտիները, ընդմիշ քաջալերուելով աշխարհին ՛խաղաղութիւն»ավետող իր դաշնակիցներէն։ Հայ Ժողովրդի ոտնահարուած իրաւունքներուն՝ հայկական բռնագրաւեալ հողերու վերատիրացման և հայոց ցեղասպանութեան նահատակներուն արեան հատուցման արդար հարցը չի կրնար անտեսուիլ, ոչ ալ սակարկուիլ։ Ազատագրական պայքարի ձեռնարկումը պարտադրուած է Հայութեան, որովհետև իրողութիւն է, թե բոլոր այլևայլ միջոցները բազմիցս փորձուած՝ սակայն մնացած են ապարդյուն»։

1939 - Բանտից ազատ արձակվեց մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը՝ հանցակազմի բացակայության պատճառով։

  • Աճառյանը ձերբակալվել էր 1937-ի սերտեմբերի 19-ին այն մեղադրանքով, թե նա անգլիական ռեզիդենտ է և իբր համալսարանում գործող հակահեղափոխական պրոֆեսորների խմբում է։ Աճառյանի մտերիմները փրկել են նրա որոշ ձեռագրեր, որոնք նա երկաթե արկղում թաղել էր պարտեզում։
  • Դատարանը Աճառյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

1907 - Փարիզում տեղի է ու­նե­նում Թուր­քի­ա­յի ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի II կոնգ­րե­սը, որին մաս­նակ­ցում էին «Մի­աս­նու­թյուն և առա­ջըն­թաց» կո­մի­տեն, Դաշ­նակ­ցու­թյու­նը, «Խա­լի­ֆաթ» արա­բա­թուր­քե­րեն թեր­թի ներկայացուցիչները, «Ար­մե­նի­նա» (Ար­մե­նակ­յան կու­սակ­ցու­թյան օր­գան) թեր­թի ներկայացուցիչները։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1949 - Վրույր Հարությունյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2017)
1928 - Հրայր Մարուխյան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ
1906 - Արտաշես Շահինյան, հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ (մ. 1978)