Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսեց նաև ռազմագերիների մասին։
2003 - Բնական Մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ հակված չէ ընդունել այնպիսի որոշում, որը հետագայում ծանր վիճակի մեջ կդնի տնտեսությունը։ «Հայռուսգազարդ» ընկերության առաջարկած սակագներով ենթադրվում է. ամսական մինչև 10 հազ. խմ սպառողներից վարձավճարները գանձել 51 000 դրամ, իսկ 10 000 խմ ավելի սպառողներից 79,1 դրամով։
1997 - Վախճանվեց ազգությամբ հայ բնախույզ, օվիանոսագետ Անիտա Կոնտին։

  • Ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ, լուսանկարիչ Անիտա Կարագոշյանը ծնվել է 1899 թ. մայիսի 17-ին, Էրմոն քաղաքում, հայկական հարուստ ընտանիքում։ Նա մանկաբարձ Լեոն (Լևոն) Կարագոշյանի և Ալիս Լըբոնի դուստրն է։ 
  • «Իմ ծնողները բանիմաց էին ու ընթերցասեր: Նրանց տարերքը ճամփորդելն էր: Ես և եղբայրս՝ Ստեփանը, մեծացել ենք նրանց ճիշտ դաստիարակության և գրքերի շրջապատում,ճամփորդելով աշխարհի երկրներով ու ծովերով:Եվ պատահական չէ, որ ծովերի ու օվկիանոսների լազուր ջրերի հմայքը, դրանց փոթորկուն ուժն ինձ մանկուց են գերել ու գրավել...»։

1991 - ԱՄՆ-ը առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։

  • Նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց  Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին։    
  • Հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը սակայն շատ ավելի վաղ է սկիզբ առել: 1918-20թթ․ կարճ ժամանակով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն և Միացյալ Նահանգները 1920թ․ ապրիլի 23-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:  

1991 - Միխայիլ Գորբաչովը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
1991 - Մեքսիկան, Իսրայելը, Կանադան, Կուբան, Իրանը պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1980  - ASALA. Պայթեցվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Քլոթըն օդանավակայանի ռադարային կայանը, իսկ օդանավերի վայրէջքի ուղու վրա տեղադրված երկրորդ ռումբը վնասազերծվում է։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1920 - Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1930 - Արմենակ Ալաջաջյան, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ
1903 - Արաքս (Արաքս Մուրադի Ավետիսյան), հայ արձակագիր, մանկագիր (վ. 1978)
1890 - Ալեքսանդր Հակոբյան, մեխանիկ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիայի (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)