Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում: 
  • Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-03, 2023-12-02, 2024-11-30, 2025-11-29, 2026-11-28, 2027-12-04, 2028-12-02, 2029-12-01, 2030-11-30։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարները հայտարարում են`«պատրաստ են նոր էջ բացել խաղաղության շուրջ բանակցություններում»։

  • ԵԱՀԿ գագաթնաժողովում`Շվեյցարիայում ընդունված փաստաթուղթը արձանագրում էր`բանակցությունները մտել են փակուղի: «Ժամանակն է, որպեսզի կողմերը հաղթահարեն անհամաձայնությունները, վերականգնեն վստահությունը և հարգեն իրենց հանձնառությունը՝ մտնելու բանակցային գործընթաց, որի արդյունքը կարող է լինել կարգավորումը»,֊հայտարարել էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Եռակողմ հայտարարությունն ընդգծել էր`հաշտեցման համար նախ և առաջ երկու երկրների նախագահներն են պատասխանատու:

2008 - ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը Հելսինկիում ողջունում է Մոսկվայում ստորագրված հռչակագիրը։

  • «Մոսկովյան հռչակագիրը շատ խոստումնալից փուլ է բացում կարգավորման գործընթացում, մենք վճռականորեն աջակցում ենք Մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորումն առաջ տանելու կողմերի ջանքերը»,֊ հայտարարել էին ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները: Հայտարարությունն ընդգծում էր, որ հիմնարար այդ սկզբունքների շուրջ համաձայնությունից հետո կողմերը պետք է անցնեն խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը:

1999 - Երկրապահները արտահերթ համագումար են հրավիրում: 

  • Նրանք հավաքվել էին որոշելու, թե ի՞նչ անել Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո: Ռոբերտ Քոչարյանը համագումարին չի մասնակցում: Նրա դեմ տրամադրությունները սրված են և բուռն:

1999 - Հոկտեմբերի 27-ի զոհերի մահվան քառասունքի օրը խորհրդարանում քվորում չկա, նիստը չի կայանում: 

  • Խորհրդարանի կուլիսների թեման արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունն է: 

1999 - «Հոկտեմբերի 27-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր են նոր ձերբակալություններ»,- հայտարարում է զինվորական դատախազ և գործի նախաքննությունն իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը: 

  • Շրջանառության մեջ կա 10 վարկած, որոնցից ոչ մեկն այս օրվա դրությամբ չի հերքվել:

1991 - ՀՀ Նախագահի ստորագրությամբ օրենք ընդունվեց ՀՀ կառավարության կազմի մասին:

  • Այլ նախարարությունների թվում ստեղծվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

1989 - Ադրբեջանցիները սկսում են ԽՍՀՄ պետական սահմանի Նախիջևան-Իրան հատվածի փշալարերի քանդումը, որը տևում է մեկ ամիս։

  • Նպատակը իրանաբնակ ազարիներին կոչով դիմելն էր՝ Իրանական Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանին միացնելու համար։

1918 - Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը։
1853 - Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ։

ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Զարեհ Սինանյան, Գլենդելի քաղաքային խորհրդում ծագումով հայ առաջին քաղաքական գործիչը
1958 - Անդրեյ Պոդոշյան (ծն. Մոսկվա), դերասան, ռեժիսոր, օպերատոր, նկարիչ, լուսանկարիչ, Ռուսաստանի կինոյի դերասանների գիլդիայի անդամ

  • Մայրը՝ Իրինա Պոդոշյանը հայտնի երգչուհի է:

1950 - Լուսինե Կիրակոսյան, թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի
1932 - Էդուարդո Էռնեկյան (ծնվ. Բուենոս Այրես, Արգենտինա), գործարար, թերթերի, ռադիոկայանների, հեռուստաալիքների սեփականատեր

  • Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Համարվում է Լատինական Ամերիկայի ամենահաջողակ գործարարներից։ Նրա առավել հայտնի ձեռնարկությունը "Aeropuertos Argentina 2000" ընկերությունն է, որը վերահսկում է Արգենտինայի խոշոր օդանավակայանները։

2006 թվականի վերջին նա ձեռք է բերել «Կոնվերս բանկը», որը Հայաստանում մեծությամբ երրորդն է:
1935 - Գրիգորի Կիրոկոսյան, ըմբշամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն (1960)
1930 - Հարրի Քունդաքջյան (ծնվ. Հալեպ, Սիրիա, մ. 2014), Associated Press լրատվական գործակալության միջազգային ֆոտոլրագրող

  • Քունդաքջյանը Մերձավոր Արևելքում ճանաչվել է ֆոտոլրագրության հայր։
  • Աղոթող Պողոս VI պապի, Յասիր Արաֆաթի փախստական երեխաների գրկախառնության և Հուսեյնի թագավորի հարսանիքների արա լուսանկարները մի քանի մրցանակներ են բերել և տպագրվել "Life" և "Time" ամսագրերում։

1927 - Կառլեն Բաբայան, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող
1925 - Լևոն Ալոյան (ծնվ. Թիֆլիս), ֆլեյտահար, մանկավարժ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1900 - Մարտին Մերժանով (ծն. Սուխումի, Վրաստան, մ. 1974), մարզական լրագրող, ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1972)

  • Մ. Մերժանովի մանրամասնորեն և րոպե առ րոպե ռեպորտաժը Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրման մասին՝ 1945 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, համարվել է բոլոր ռեպորտաժներից լավագույնը (ավելի ուշ այդ ռեպորտաժի տողերը պարբերաբար մեջբերվում էին ԽՍՀՄ բոլոր հիմնական ԶԼՄ-ներում մեծ հաղթանակի հոբելյանական տարեթվերին նվիրված տոնակատարություններին):
  • "Футбол" շաբաթաթերթի ստեղծողներից է և առաջին խմբագիրը։

1886 - Գրիգոր Բախաբանյան (Անկարա, Թուրքիա), Անկարայի եպիսկոպոս և Փարիզի Հայ Կաթողիկե առաքելության ղեկավար

  • Ղեկավարել է ուխտագնացությունը դեպի Խոր Վիրաբ (Հայաստան):

1827 - Գարեգին Զարբխանալյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, Թուրքիա, մ. 1901), հայ գրքի պատմաբան, մատենագետ, թարգմանիչ

  • Կազմել և Վենետիկում հրատարակել է  1886 և 1897 թվականներին հայկական տպագիր գրքերի առաջին մատենագիտական ցուցիչը Հայ գրատպության սկզբից մինչև 1883 թվականը՝ «Հայ մատենագիտություն»:

1738 - Միքայել Չամչյան (մ. 1823), պատմաբան
1661 - Մատուրեն Վեյսիեր Դե Լակրոզ (ծն. Նանտ, Ֆրանսիա, մ. 1739), Բեռլինի ֆրանսիական քոլեջի պրոֆեսոր, պատմաբան և արևելագետ

  • Հրատարակել է Գերմանա-հայկական մոնումենտալ բառարանը։
  • Տիրապետում էր լատիներեն, գերմաներեն, հայերեն, սեմական և սլավոնական մի շարք լեզուների։ Թարգմանություններ է կատարել հայերենից։ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը անվանել է «թարգմանությունների թագուհի»։