Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հիշատակ Ս. Հակովկի և Ս. Իրավափառի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Հակովկ Պարսիկը († 421) քրիստոնյա էր և զբաղեցնում էր բարձր պաշտոն պարսից արքունիքում: Արշավներից մեկի ժամանակ, երկյուղելով թագավորի դաժանությունից, զոհ է մատուցում կուռքերին: Կինը և մայրն ապաշխարության կոչով նրան մի նամակ են գրում: Գիտակցելով իր մեղքի ծանրությունը` իրեն հռչակում է քրիստոնյա և ենթարկվում դաժան մահապատժի:
  • Ս. Իրավափառը նահատակվել է Դեկոս կայսեր օրոք: Եղել է հովիվ, հալածանքների ժամանակ թաքցրել է մի քրիստոնյայի, որի համար ենթարկվել է տանջանքների և նահատակվել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-05, 2023-12-04, 2024-12-02, 2025-12-01, 2026-12-01, 2027-12-06, 2028-12-04, 2029-12-03, 2030-12-02։

Ս. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Գենարիոս անունը լատիներեն Յանվարիոս է, իսկ իտալերեն՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում`հատուկ փոքր սրվակի մեջ: 
  • Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի՝ Դեկոս կայսրը նրան կանչել է՝ Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու: Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել: Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-05, 2023-12-04, 2024-12-02, 2025-12-01, 2026-11-30, 2027-12-06, 2028-12-04, 2029-12-03, 2030-12-02։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2013 - Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու կողմերը համատեղ հայտարարություն են ընդունում Կիևում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում։

  • Փաստաթուղթը բավական զուսպ էր. ըստ դրա կողմերը իրենց հանձնառությունն էին հայտնում`շարունակելու աշխատանքը խնդրի խաղաղ ու արդարացի լուծման ուղղությամբ` հիմնվելով արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա: Միջնորդ երկրները նաև ողջունել էին նախագահական մակարդակով բանակցությունների վերսկսումն ու հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները առաջ կտանեն բանակցային գործընթացը:

2011 - Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարական խորհրդում ընդունվում է Ղարաբաղի հարցով հերթական հնգակողմ հայտարարությունը։

  • ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի հետ ստորագրած փաստաթղթում կողմերը համաձայնել էին, որ առաջընթացի համար պետք է գործադրվեն հավելյալ ջանքեր` հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ հաստատելու ուղղությամբ:
  • Այս հարցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ, և չնայած միջնորդների հորդորներին, այսօր էլ մնում է թղթի վրա:

2005 - ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը հայտարարում է` Վաշինգտոնը հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգված բանակցություններում:

  • Հայտարարությւոնը հնչում է Լյուբլյանայում` ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովում: Հանդիպման ավարտին ընդունված փաստաթուղթը ողջունում է հակամարտության կարգավորման շուրջ նկատվող առաջընթացը և քաջալերում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին օգտագործել բանակցային գործընթացում ի հայտ եկած «հուսադրիչ հնարավորությունը»։

1995 - Նախիջևանում վթարի ենթարկվեց Տու-134, զոհվեց 52 մարդ։
1994 - Բուդապեշտի գագաթնաժողովը հաստատեց ղարաբաղյան խաղաղապահ մանդատը։ 

  • ԵԱՀԿ գագաթաժողովը, որի «Տարածաշրջանային խնդիրներ» բաժնի սկզբում անդրադարձ կար ԼՂ հակամարտությանը: Փաստաթղթով հանձնարարվում էր Մինսկի խմբին ջանքեր գործադրել մայիսի 12-ին հաստատված զինադադարը հետագայում ևս պահպանելու, ինչպես նաև` հակամարտության կարգավորման քաղաքական լուծումներ գտնելու ուղղությամբ:
  • 4-րդ կետում նշվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունման դեպքում ԵԱՀԿ-ն պատրաստ է խաղաղարար ուժեր տեղակայել հակամարտության գոտում:

1980 - ASALA. Ռումբի վնասազերծում Մարսելում Շվեյցարաիայի հյուպատոսարանի առջև։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1978 - ASALA. Ժնևում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի առջև տեղի ունեցած պայթյունը հասցնում է ծանր վնասներ։

  • Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1936 - Շահագործման է հանձնվում Քանաքեռգէսը։
1936 -
ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը։

  • Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ։
1920 - Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը։

  • 1921-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»։

1918 - Սկսվեց հայ-վրացական պատերազմը. հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Ժաննա Նազարյանց, դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (ք. Կրոտոն, Իտալիա, 1997), Սարատովի Լ. Վ. Սոբինովի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական ֆակուլտետի հատուկ դաշնամուրի ամբիոնի դասախոս
1965 - Վահան Արծրունի, հայ երաժիշտ, կոմպոզիտոր
1962 - Թաթա Սիմոնյան (ծնվ. Երևան), ժողովրդական փոփ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
1961 - Ժան-Պիեռ Աստվածատուրյան (ծնվ. Մարսել, Ֆրանսիա), Արգենտինայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
1953 - Հրաչյա Թամրազյան (ծնվ. Երևան, մ. 2016), բանաստեղծ, թարգմանիչ, պետական գործիչ, բանասեր թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1951 - Շաքե Թուխմանյան, դերասանուհի
1944 - Գրիգոր Ջանիկյան (ծնվ. Խասկովո, Բուլղարիա), արձակագիր, թարգմանիչ
1925 - Մարկոս Գրիգորյան (ծնվ. Կրոպոտկին, Ռուսաստան, մ. 2007) նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի (1994)

  • Նրա աշխատանքները վերաբերում են ժամանակակից կերպարվեստի իրապաշտական և նեո էքսպրեսիոնիզմի ժանրին։ 
  • Նրա աշխատանքները ցուցադրված են Նյու Յորքի, Թեհրանի, Կերմանի Ժամանակակից արվեստի թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահում։

1910 - Նիկոլայ Միրզոյան, բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից

  • Համաշխարհային պրակտիկայում առաջինն է հայտնագործել է ներքին լեշմանիոզի առաջնային ազդեցությունը բուժումը։ 

1837 - Ստեփանոս Պալասանյան (մ. 1889), հայագետ