Ճանապարհ է բացվում Լևոն Քոչարյանի համա՞ր...


Չնայած «Հայաստան» խմբակցությունում չորս պատգամավորների թափուր տեղեր կան, բայց թեկնածուները շտապում են ինքնաբացարկի դիմումներ գրել: Քաղաքագիտությունն, իհարկե, ունի այս երևույթի բացատրությունը: «Հայաստան» դաշինքն այնքան հեղինակազրկված է, որ անգամ նրա ցուցակի թեկնածուները չեն ցանկանում գործ ունենալ սպառված ձևաչափի հետ:

Մյուս կողմից, «Հայաստան» դաշինք դե ֆակտո գոյություն չունի ու ցանկացած մարդ, ով այս խմբակցության անդամ պետք է դառնա, անցնելու է ՀՅԴ «թրի տակով»:

Մարդիկ մանդատ չեն վերցնում նաև այն պատճառով, որ չեն ուզում մաս դառնալ Երրորդ հանրապետության ամենավարկաբեկված խորհրդարանին:

Իհարկե, եթե վերանանք դասական քաղաքականության կանոններից, կարող ենք ենթադրել նաև, որ այս ինքնաբացարկներով ճանապարհ է բացվում Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի պատգամավորության համար:

Եթե Քոչարյանի պատկերացրած ռեբրենդինգը սա է, ապա միայն ափսոսանք կարելի է հայտնել նրա մտածողության պրիմիտիվ մակարդակի առթիվ:

Սուրեն Սուրենյանց