Մարտի 17-ի լուրերն՝ ամփոփ


 17:08   ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ  ► Ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ, հարձակողական ռեալիզմի տեսության և ԱՄՆ-ում Իսրայելի լոբբիի ազդեցության մասին հետազոտության հեղինակ Ջոն Միրշեյմերը համարում է, որ ՆԱՏՕ-ի չմտածված ընդլայնումը հրահրեց Ռուսաստանին։ Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ։

 16:47   BBC  Իրանը տասնյակ մարդկանց է փրկել, երբ ԱՄԷ-ի բեռնատար նավը խորտակվել է Պարսից ծոցում։

Фотография, предоставленная Портовой и морской организацией Ирана, на которой виден подбитый Al Salmy 6 перед тем, как он затонул в Персидском заливе (17 марта 2022 г.)

 16:06  ԽՈՍՔ ► Վլադիմիր Պուտին. 

Պատժամիջոցներից վախեցած բիզնեները կարող են հանգիստ գալ Ղրիմ, Ռուսաստանը բոլորին կաջակցի։

 15:42   CNN  Այս շաբաթ Հյուսիսային Կարոլինայի բենզալցակայանից գողացել են գրեթե 400 գալոն բենզին, ինչը սեփականատիրոջը դրդել է լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել երկրի պատմականորեն բարձր գազի գների ֆոնին:

 15:13   NEXTA  ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի հակամարտությանը,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

 14:38  Flag of Armenia  ՊՆ Մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:

 14:12   Газета.Ru  Այն հարցին, թե Ռուսաստանը և Ուկրաինան մո՞տ են արդյոք պայմանավորվածությունների ստորագրմանը, Պեսկովը պատասխանել է՝  ոչ, աշխատանքը շարունակվում է, երբ առաջընթաց լինի, կտեղեկացնենք։

 14:03   Bitcoin.com  «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելերի հայտնի հեղինակ Ռոբերտ Կիյոսակին կանխատեսել է ԱՄՆ դոլարի վախճանը։ Բացի այդ, նա ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է այն բանին, որ գաղտնարժույթը ակտիվների համար դարձել է «ավելի անվտանգ ապաստարան, քան պետական կեղծ փողը»:

 13:34   ՍԱ ՀՈՒՄՈՐ ՉԷ Ադրբեջանի Հանրապետության թվիթերյան պաշտոնական էջը հարգանքով և պատվով վերհիշում է ադրբեջանցի հայտնի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, «ջազ-մուղամի» ճարտարապետ և ժանրի ու դպրոցի վառ ներկայացուցիչ, 1978 թվականին Մոնակոյի VIII միջազգային ջազ փառատոնի հաղթող Վագիֆ Մուսթաֆազադեի հաջողությունը: 

 13:13   РИА Новости Intel-ը սպառնալիք է տեսնում չինական պրոցեսորների արտադրողներից: Կորպորացիայի փոխնախագահի խոսքով՝ նրանք երեք-հինգ տարի հետո արդեն հզոր մրցակիցներ կլինեն։

 12:42   TWITTER Միացյալ Նահանգների Ադրբեջանի գլխավոր հյուպատոս, Լոս Անջելեսի հյուպատոսական կորպուսի Նասիմի Աղաևն իր թվիթերյան էջում տեղադրելով ստորև լուսանկարը, գրառել է.  

Изображение

«Հայաստանի կառավարությունը Երևանի մետրոյում տեղադրել է «Մեծ Հայքի» քարտեզը: Տարածքային պահանջներ բոլոր հարևանների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի նկատմամբ։ Տարածքային ամբողջականության հարգումը բարիդրացիական հարաբերությունների կառուցման բանալին է։ Առանց դրա խաղաղություն անհնար է»։

 12:37   NewsLine Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Իր հայտարարության մեջ նա կոչ է արել արագ վերսկսել բանակցությունները:

 12:29   РИА Новости ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ղրիմի պատկանելության հարցը վերջնականապես փակված է։

 12:15  Flag of Armenia   ArmeniaEconomy Ըստ որոշ տեղեկությունների, «Յանդեքս»-ն իր աշխատակիցներին Հայաստան է տեղափոխում։ Այժմ նրանք Երևանում փնտրում են մոտ 80 աշխատող՝ համատեղ աշխատելու համար։

 12:07  Flag of Armenia  Gov.am ՀՀ կառավարության այսօրվա նիստին գործադիրը հավանություն չտվեց միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու մասին օրենքի նախագծին։ Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես նշվում է, թե որ նախագծով առաջարկվող օրենքի փոփոխությունը կհանգեցնի վարկավորման ծավալների կտրուկ անկմանը, ինչը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսության վրա:

 11:58   ՌԴ ԱԳՆՌուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով G20-ից ՌԴ-ի հնարավոր հեռացման մասին, հայտարարել Է, որ անիմաստ Է մեկնաբանել հիպոթետիկ հայտարարությունները, դա նպատակահարմար չԷ: Ավելի վաղ  Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտարարել էր, թե իր երկիրը կարող Է փոխարինել Ռուսաստանին G20-ում։

 11:48   Bitcoin News Հիշեցում մարդկանց համար փոխարժեքի բարձրացման մասին. Bitcoin-ի երկարաժամկետ հարաբերական արժեքը որոշվում է իր գերիշխող ալգորիթմիկ սահմանափակ առաջարկով, այլ ոչ թե պահանջարկի հետ կապված որևէ գործոնով: Հետևաբար, LFG մոդելը ճշգրիտ աշխատում է որպես շատերի համար գների միջակայքի կանխատեսման ռազմավարական ցուցանիշ:

 11:31  Flag of Armenia  Covid-19 Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, առողջացել է 140 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

 11:24   The New York TimesԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների 20 օրվա ընթացքում ավելի քան 7 հազար ռուս զինծառայող է զոհվել։ Դա ավելին է, քան 20 տարվա ընթացքում Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում զոհված ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը։

 11:03   BBCՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե Պուտինը պետք է հասկանա, որ չի կարող հաջողության հասնել։ Ջոնսոնի խոսքով ՝ Ռուսաստանի նախագահը «չէր հասկանում, թե ինչի հետ կբախվի, երբ զորքեր էր մտցնում Ուկրաինա և չէր սպասում նման ուժեղ դիմադրություն»:

 11:00  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ► Մարտի 17. 1898 - Ռուսաստանի նախարարների կոմիտեն հատուկ որոշում կայացրեց հայկական դպրոցներին պատկանող գույքը պետական իշխանությունների տնօրինությանը հանձնելու մասին: armenlur.am

 10:54   Twitter► Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ բելառուսական ինքնաթիռների համար Կանադան փակել է օդային տարածքը: «ՌԴ անմիջական կողմնակիցների և նրա Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում մենք փակել ենք Կանադայի օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողների և ինքնաթիռների համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

 10:48   РИА Новости  Ռուս քաղաքական և պետական գործիչ Դմիտրի Ռոգոզինը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, թե ով է իրականում ռազմական հանցագործ։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ Բայդենը կոչ է անում 1999 թվականին ռմբակոծել Բելգրադը։

 10:45   ԱրմենպրեuԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ «Խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն։ Ես կրկնում եմ շուտափույթ բանակցությունների վերսկսման իմ կոչը և հիշեցնում ԵՄ-ի պատրաստակամությունն ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման, հումանիտար և այլ խնդիրների լուծման համար»,-նշել է Կալյուրանդը:

 10:40   Gazeta.ru ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ ռուսական վեց ավիաընկերություններ շարունակում են թռիչքներ իրականացնել արտերկիր։ «Սուպերջեթ» ինքնաթիռները անխափան թռիչքներ են կատարում Հայաստան, Բելառուս, Ադրբեջան, Ղրղզստան, ԱՄԷ, Տաջիկստան, Թուրքիա և Ուզբեկստան

 10:20   Missworld.com  Այս տարվա «Միսս աշխարհ» տիտղոսը նվաճեց լեհուհի Կարոլինա Բելյավսկան։ Գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցել է 97 հավակնորդ։ «Միսս աշխարհ»-ին առաջին անգամ ներկայացված են եղել Իրաքն ու Սոմալին։

Image

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ ► Մարտի 16. Շինջի Կագավան, Ալլա Թումանյանը, Ուիլյամ Գիբսընը, Ռոբերտ Նուրիևը, Ջեյմս Իրվինը, Սերգեյ Համբարձումյանը, Նաթ «Քինգ» Քոուլը, Մանուկ Աբեղյանը, Գոտլիբ Դայմլերը: armenlur.am

 09:56   РИА Новости  ՌԴ ԱԳՆ կայքը ենթարկվում է շուրջօրյա DDoS հարձակման։

 09:52  Flag of Armenia  ՊՆ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ.) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

 09:44   NEXTA  Ուկրաինական պատերազմի պատճառով ամերիկյան կենսադեղագործական ընկերությունը դադարեցրել է ռուսական էսթետիկ բժշկության ամենատարածված արտադրանքի՝ բոտեքսի մատակարարումը Ռուսաստան։

 09:30  ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ Մարտի 17-ը Սուրբ Պատրիկի, Սուզանավի, Տարհանման, Իռլանդական խոհանոցի, Կաղամբաթթվի, Հարավային բևեռի քամու դիմավորման օրն է: armenlur.am

 09:18   The New York Times  Հոնդուրասի դատարանն արտոնել է նախկին նախագահ Խուան Օռլանդո Էրնանդեսի արտահանձնումը Միացյալ Նահանգներ թմրանյութերի և հրազենի վաճառքի մեղադրանքով:

 09:09   Bloomberg  Ատելության խոսքի, ծաղրուծանակի և ոտնձգությունների վերաբերյալ սոցիալական ցանցերի հարթակի քաղաքականությունը խախտելու համար Instagram-ի մեկ օրով արգելափակել Քանյե Ուեսթի օգտահաշվը, երբ նա վիրավորել է Թրևոր Նոային:

 09:00  ՕՐԱՀՈՒՇԱԿ ► Մարտի 17. Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է: Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։ Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ armenlur.am

 08:54   Bloomberg  Չինաստանը 150 մլրդ դոլար է ծախսում համակարգչային չիպերի արտադրության վրա, որոնց կարիքն ունի աշխարհը։ ԱՄՆ-ն և Եվրոպան հուսահատ փորձում են մրցակցել.

 08:45  Flag of Armenia  ԱԻՆ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ armenlur.am

 08:34  Flag of Armenia  ԵՐԵՎԱՆՈՒՄ  ► Այսօր Երևանում մթնոլորտային ճնշումը՝ 677-678 մմ սնդ․ ս․, Ուլտրամանուշակագույն ճառագայթումը՝ 0 բալ, Գեոմագնիսական ցուցանիշը 2 ՝ թեթև։

 08:30  Flag of Armenia ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ ► Մարտի 17. 1988 - Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի խորհուրդները միջնորդություն են ներկայացնում՝ ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկվելու համար։ armenlur.am

 08:24   REUTERS  ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել Ուկրաինա ներխուժման առումով, ինչը Կրեմլին դրդել է այդ մեկնաբանությունը «աններելի» անվանել:

 08:20  Flag of Armenia ԵՂԱՆԱԿ Մարտի 17-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 16-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևանում՝  սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի նվազագույն ջերմաստիճանը Երևանում եղել է -7․4o1968 թվականին։

 08:18  Flag of Armenia  ՔԱՂԱՔԱԿԱՆ  Մեկ տարվա համար «Քաղաքացիական պայմանագիրը» պետությունից կստանա 268 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 մլն, ԲՀԿ-ն՝ 50 մլն., «Հայաստան» դաշինքը՝ 163 մլն.:

 08:15  Flag of Armenia ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄ  Մարտի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ armenlur.am

 08:07  Flag of Armenia  ՊԱՇՏՈՆԱԿԱՆ  Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը, անդրադարձել ԵԱՀԿ ՄԽ–ին ՀՀ դիմումին, հայ-թուրքական երկխոսությանը

 08:03  Flag of Armenia  ՀԱՅԱՍՏԱՆ  Մարտի 16-ից Armenia Airways-ը սկսել է Boeing 737 օդանավով ուղիղ չվերթեր իրականացնել Երեւան (Զվարթնոց) - Մոսկվա («Վնուկովո») - Երեւան (Զվարթնոց) երթուղով շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի, շաբաթ եւ կիրակի օրերին։

 08:00  ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ 16 մարտ. Թեդ Գալեն Կարպերտեր. «Արևմուտքը չի գնա փրկելու Ուկրաինան, և ուկրաինացիները պետք է բախվեն այդ դառը, հիասթափեցնող իրողության հետ։ Ֆինլանդիայի տարբերակը նրանց համար կարող է դառնալ սարսափելի իրավիճակից միակ ելքը»։ armenlur.am