Ամենաթույլ, անորակ և մարտավարազուրկ օպոզիցիոն միավորի մասին


ՇԱՐՔԱՅԻՆ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի պառլամենտական անբովանդակ, թափթփված խմբակի ցաքուցրիվ լինելը ոչ միայն օրինաչափ է, այլև` տրամաբանական։ Քոչարյանը` կորցրած լինելով ժամանակի զգացումը և բոլոր ժամանակներում միայն ինքն իրեն տեսնելով, հերթով ընկավ իր համար պատրաստած թակարդները և հայտնվեց քաղաքական զրոյացման շեմին։ 

Ընդդիմադիր գործընթացների վերմակը քաշելով իր վրա նրա և յուր թիմակիցների գործունեությունը ոչ միայն չկարողացավ կանխել պետությանը սպառնացող որևէ վտանգներից մեկը, ոչ միայն ռեալ սպառնալիք չհանդիսացավ նիկոլիստական ազգակործան վարչակազմի համար, այլև խթան հանդիսացավ Հայաստանում փաշիստական հակապետական կառավարման դիրքերի ամրապնդման համար։ 

Խոսքը գնում է Անկախությունից ի վեր եղած ամենաթույլ, անորակ և մարտավարազուրկ օպոզիցիոն միավորի մասին։ 

Քաղաքականության մեջ պարտվելով, էքս պրեզիդենտին սպասում է պատմական պարտությունը, բայց դա արդեն լրջմիտ ու պետականամետ իշխանության կառավարման օրոք, երբ քոչարյանիզմին կտրվի պետական մակարդակով ճշգրիտ գնահատական` մի բանի, որի սկիզբը դրեց Նաիրիի ավտոմատը և որը շարունակվեց խաղաղ շրջանի ստեղծագործական հնարավորությունների մսխմամբ,  մարդկային ռեսուրսի վատմամբ, մտավոր ներուժի կեղեքմամբ, տնտեսական փուչիկների օդ բաց թողնելով և համատարած դեմագոգիայով։ 

Բայց տաս կամ տասնհինգ տարի առաջ ով կմտածեր, որ Ռոբերտը պիտի լինի Նիկոլի մոտիվատորը և դառնա նրա զոհը։

Ռուբեն Վարդանյան