Համախմբվե՛նք


Մեղրիից մինչև Նոյեմբերյան, Վլադիվոստոկից մինչև Լոս Անջելես, Աֆիրկայից մինչև Եվրոպա ազգային խնդիրներով ապրող ցանկացած հայի համար պարզ է, որ մեր ազգային-պետական թիվ մեկ խնդիրը մեր ազգային անվտանգությունն է։ Վերջին անգամ նման խնդիր ունեցել ենք Խորհրդային Միության փլուզման պահին՝ սկսած 1988 թվականից։ Այդ խնդիրը մենք հաղթականորեն լուծեցինք 1994 թվականին՝ 6 տարվա ընթացքում՝ համազգային համախմբմամբ։ Պատմությունը ցույց է տվել, որ մեր ժողովրդի ազգային համախմբումը տեղի է ունենում արտաքին վտանգների սպառնալիքի դեպքում։ Եվ մեր հաղթանակներն առաջին հերթին պետք է վերագրել հենց համազգային համախմբմանը՝ յուրաքանչյուր հայի գիտակցությանը, իսկ առաջնորդներն ու քաղաքական ուժերը համազգային համախմբման ծնունդ են և հետևանք։

Այսօր մենք հայտնվել ենք նույն վիճակում, ինչ 1988 թվակննին էինք. ունենք մեր պետականությանն ու անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգ և այդ խնդիրը պետք է լուծենք նույն կերպ՝ համզազգային համախմբամբ։ Մեզ մնում է հասկանալ, թե ով, ովքեր, ինչ արտաքին և ներքին ուժեր ինչ նպատակներով են նպաստում ազգի պառակտմանը, մերժել նրանց և ապա որոնել ու գտնել այն ուժերին, անձանց՝ առաջնորդներին, որոնք մեզ տանում են դեպի համազգային համախմբում։

Համախմբվե՛նք։ Հակառակ դեպքում մեր ամեն օրը մեզ տանում է դեպի ավելի մեծ պառակտում և նորանոր պարտություններն աստիճանաբար դառնում են անխուսափելի։ Համախմբվե՛նք և կասեցնենք պարտության մերօրյա մղձավանջը։

Համախմբվե՛նք։

Գրիգոր Կարապետյան




avatar