Լուրերի ամփոփում. 9 մարտ


 19:44   ՈՒԿՐԱԻՆԱ  ► Ուկրաինային անվտանգության երաշխիքներ են հարկավոր ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից, քանի որ միայն Ռուսաստանի երաշխիքները բավարար չեն, հայտնել են Զելենսկու գրասենյակից։

 19:32   ԹՈՒՐՔԻԱ  ► «Թեև Ստամբուլի քաղաքային իշխանությունների ցույցերի սահմանած արգելքին, հազարավոր կանայք հավաքվել են հագեցնելու ազատության, արդարության և հավասարության իրենց ծարավը: Էրդողանի ռեժիմի խավարի մեջ, ահա և լույսը»,- թվիթերյան իր էջում գրառել է իրավապաշտպան Բախար Կումինգուրը։

 19:22   РИА Новости  ► Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ էքսպանսիայի քաղաքականությունն է, հայտարարել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը։

 19:05   ՕԴԵՍԱ  Օդեսայի հիմնադիր հերցոգ Ռիշելյեի արձանն այս օրերին։

Изображение

 18:30   Armenlur.am  ► Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրի ներքո։ Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ armenlur.am

 15:17   Газета.Ru  ❗ Հունգարիան դեռևս դեմ է Ռուսաստանի դեմ սահմանված էներգետիկ հատվածի նկատմամբ պատժամիջոցների տարածմանը։ «Առանց ռուսական գազի և նավթի հունգարական արդյունաբերությունը կանգ կառնի»,- հայտնել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը:

 13:05   ERMENIHABERԹուրքիան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը։

 12:25   TWITTER  ► ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում հեգնել է, թե «ամերիկացիները պետք է իրենց F-22 ինքնաթիռների վրա չինական դրոշներ խփեն ու Ռուսաստանից դուրս բերեն ամբողջ կղանքը»‎։ armenlur.am

 11:26   ՀայաստանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 51 նոր դեպք, առողջացել է 266 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

 11:10   ՀայաստանԱզգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջին՝ ծխախոտին վերաբերող նախագծով սահմանվում է, թե որոնք են համարվում ծխախոտի փոխարինիչներ, իսկ երկրորդ նախագծով Հայաստանը կարող է Արժույթի միջազգային հիմնադրամից երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն դոլարի վարկ ստանալ:

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► 1959 - Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի հանվեց «Բարբի» հանրահայտ տիկնիկը: armenlur.am

 10:24   «Ժողովուրդ»  Հայաստանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ ավելի են բարձրանալու:

 10:16    УНИАН ► Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում հայտարարել է, որ պատերազմը պետք է կանգնեցնել ու  նստել առարկայական և անկեղծ բանակցությունների սեղանի շուրջ։ 

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Յուրի Ջորկայեֆը, Լևոն Զուրաբյանը, Ժուլիետ Բինոշը, Ալեքսանդր Օգանովը, Օռնելա Մուտին, Սաշիկ Բակինսկին, Ռոբերտ Ֆիշերը, Յուրի Գագարինը, Ժանսեմը, Ջեյմս Ջոնսոնը, Տարաս Շևչենկոն: armenlur.am

 09:46   РИА Новости  Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիան անվանել է Ռուսաստանի անմիջական սպառնալիքի գործիք։ «Եթե այժմ Ուկրաինայում բիոլաբորատորիայի գործունեությունը չդադարեցվեր, դրանց զարգացումը կլիներ անվերահսկելի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 09:30   ԵՂԱՆԱԿ  Հանրապետության տարածքում` Մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնավզի 5-7 աստիճանով։ Երևանում՝ Մարտի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։ Մարտի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 9-ի ցերեկը մայրաքաղաքում կդիտվի + 5-7 Co  ջերմաստիճան: newsline.am

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ►Մարտի 9-ը Դնովի ատամների, Տնային միջատների, Դի ջեյի, Բարբի տիկնիկի, Ծովախեցգետնի, Խուճապի, Ոչ ստանդարտ մտածող մարդկանց, Վատ մտքերը վանելու օրն է: armenlur.am

 09:19   РБК  ► КамАЗ-ը պատժամիջոցների պատճառով բախվել է բեռնատարների արտադրության դետալների պակասին։ Կամազները համալրվում են Cummins (ԱՄՆ) շարժիչներով, ZF փոխանցման տուփով (Գերմանիա) և Bosch (Գերմանիա) վառելիքային սարքավորումներով։

 09:16   Газета.Ru  Կիևը համաձայնել է հայտարարել պետության չեզոք կարգավիճակ: Ուկրաինայի նախագահի կուսակցությունը հայտարարություն է հրապարակել, որում առաջարկել են Բուդապեշտի հուշագրի պայմանագիրը փոխարինել նորով, որում կամրագրվեն երկրի անվտանգության երաշխիքները:

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: 8-րդ լուսնային օրը բարենպաստ է ցանկացած նոր նախաձեռնության համար: Երազներն իրականանում են։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ Արևային 29-րդ օրը Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։armenlur.am

 08:49   The New York Times   Կալիֆորնիայում երկու տղամարդ դատապարտվել է ազատազրկման՝ 2020 թվականի նոյեմբերին թուրքական ռեստորանի 5 աշխատակիցների վրա հարձակման համար։ Տղամարդիկ, ովքեր իրենց մեղավոր են ճանաչել ատելության հողի վրա կատարված հանցագործության համար, վրդովված են եղել Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունից, հայտարարել են դատախազները:

 08:37   WSJ  ► Ըստ պաշտոնական անձանց՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները մերժել են Նախագահ Բայդենի հետ ուկրաինական ճգնաժամի առիթով հանդիպելու խնդրանքը: Երկուսն էլ զանգահարել է Պուտինը։

 08:33   TWITTER  ⚡ ️Վլադիմիր Զելենսկի. «Քանի դեռ սպանությունների համար մեղավոր են ռուսները, պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր 13 օր իրենց արևմտյան գրասենյակներում չեն կարողանում ընդունել ակնհայտ ճիշտ որոշում, ովքեր չեն փրկում մեր քաղաքները այդ ռումբերից և հրթիռներից, թեև կարող են»:

 08:30   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► 1999 - Կասկածելի ավտովթարի հետևանքով զոհվեց միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապեյանը: Տիգրան Հայրապետյանի մահը նրա մայրը դիտավորություն է համարում։ armenlur.am

 08:28   ԱՐՑԱԽ   Ադրբեջանը խոչընդոտում է Արցախի գազամուղը վերանորոգելուն ՝ սպառնալով վերանորոգողներին՝ այսօր գազ չկա։ Zartonk Media

 08:21   The New York Times   Վենեսուելան ազատ է արձակել երկու բանտարկյալների ամերիկացիներին ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո. նրանց հարաբերություններում ջերմացում է նկատվում, քանի որ Վենեսուելան հույս ունի վերսկսել նավթի առևտուրը:

 08:13   TWITTER   Վլադիմիր Զելենսկի. Երախպապարտ եմ նախագահ Բայդենին՝ նավթի, գազի և ածուխի ներմուծումը ԱՄՆ շուկայում կասեցնելու՝ պուտինյան ռազմական մեքենայի սրտի հարվածելու համար։ Կոչ եմ անում այլ երկրներին ղեկավարներին հետևել նրան։

 08:08   TWITTER   Ջո Բայդեն. Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը ։ Մենք արգելում ենք ռուսական նավթի և գազի ցանկացած ներմուծում ։

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   7 մարտ. Չինաստանը Եվրոպայի հետ կհամակարգի Ուկրաինայի իրավիճակի դեէսկալացիան։ Սա Չինաստանի առաջնորդի ուղերձն է Էմանուել Մակրոնի և գերմանացի Օլաֆ Շոլցի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: armenlur.am