Օրվա ամփոփում. 11 մարտ


 22:55   ԹԵԺ  ⚡ Ռուսական զորքերի հարձակումը շարունակվում է Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Իրավիճակը մարտի 11-ին, 2022 թ.

Изображение

Հիմնական կետերը՝ շարունակվում է Կիևի շրջափակումը արևմուտքից; հարավային ճակատում հարձակումն ընթանում է դեպի Դնեպր քաղաքի հյուսիս-արևելք։ Հաղորդում է Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջը։

 22։50   РИА Новости  Պետդուման դադարեցնում է աշխատանքը Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում։

 22։33   Газета.Ru  Ուկրաինայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, հայտնում են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից։

 22։12   ԽՈՍՔ  ► Վլադիմիր Պուտին. ԽՍՀՄ-ն ապրել է պատժամիջոցների պայմաններում և հսկայական հաջողությունների է հասել։

 19:15   ԱՐՑԱԽ  Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ-ից։

 18։55   BBC   Ուկրաինայի դեմ պատերազում ռուսական «Վագների խումբ» ոչ պետական ռազմական կազմակերպությունը սկսել է վարձկանների լայնածավալ հավաքագրում։ Կամավորագրում են բոլորին։

 18։29   Արցախ  Արցախը ԱԺԲ-ին, «Սասնա ծռեր» տեռորիստական խմբին, Արևմուտքի և Թուրքիայի կողմից ֆինանսավորվող տարբեր կուսակցություններին ու գործիչներին (Արա Պապյան, Ժիրայր Սեֆիլյան, Հայկ Մարտիրոսյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Խզմալյան և այլն), որոնք Հայաստանի ներկայիս դավաճան իշխանությունների հետ միասին նույն մեդալի հակառակ կողմն են, չի լիազորել իր անունից հայտարարություններ անելու, քննարկելու կամ լուծելու հարցեր, որ վերաբերում են Արցախի ու արցախցիների գոյությանը։ newsline.am

 13:55   Ulusal  Ադրբեջանում հայտարարում են Արցախում «ռազմական գործողություն» սկսելու և այն շուտով ադրբեջանական վերահսկողության տակ վերցնելու մասին: Մասնավորապես, թուրքական Ulusal հեռուստաընկերության եթերում դա պնդել է Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Շահիդովը։

 13։25   ՄԱԿ   Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2․3 միլիոնը։ Զոհվել է 549 խաղաղ բնակիչ։

 13:20   BBC  Ռուսական կողմը հայտարարել է Վոլնովախին՝ Դոնեցկի և Մարիուպոլի միջև ոչ մեծ քաղաք, գրավելու մասին։ Դա վատթարացնում է Մարիուպոլի վիճակը, որն առանց այդ էլ ռմբակոծվում է յուրաքանչյուր կես ժամը մեկ։ Չերնիգովը զրկվել է ջրից։ 

 13:15   CNN  Պենտագոնի տվյալներով՝ ռուսական զորքերը Կիևի կենտրոնից 15 կմ հեռավորության վրա են։ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները դեպի Ուկրաինայի մայրաքաղաք շարժվում են հյուսիս-արևմուտքից և արևելքից:

 13։00   Police.am Ողբերգական դեպք Զովունիում․ հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր։ Նախնական տվյալներով՝ տղամարդը հետապնդել,  այնուհետև դպրոցի ճանապարհին նռնակով պայթեցրել է նախկին կնոջը և իրեն։

 12։45   «Արմենպրես»  Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ։

 12:30   Armenlur.am  Շուրջ 4 ժամ տևած հանդիպմանը Էրդողանն ու Ալիևը քննարկվել են նաև «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիա-Նախիջևան գազատարի նախագծի հետ կապված հարցեր:  armenlur.am

 

 12։20   Covid-19  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 128 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի: Վերջին մեկ օրում ապաքինվել է 350 անձ։

 11։30   BBC  ► Թուրքիայում կայացած Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունները անարդյունք են ավարտվել։

 11։16   ԱՐՑԱԽ  Արցախի Հանրապետության ՆԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը 2 արկ է արձակել Խնապատի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ։ Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդում գյուղը լքելու կոչեր են հնչեցնում։ 

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► Մարտի 11. 1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրաբերում է Բարսելոնի թանգարանին: armenlur.am

 10։05   «ԱԿՕՍ»  ► Անթալիայի ֆորումին ակնկալվում է Չավուշօղլու-Միրզոյան հանդիպում։ Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Հայաստանը Գյումրի-Կարս երկաթգիծը վերանորոգելու համար գործնական քայլեր է ձեռնարկում: 

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Մարտի 11. Էնթոնի Դեյվիսը, Անտոն Ելչինը, Դիդյե Դրոգբան, Նինա Հագենը, Դուգլաս Ադամսը, Սանդրա Միլոն, Ռուպերտ Մերդոկը, Աստոր Պիացոլան, Նիկոլաս Բլոմբերգենը, Կոնստանտին Խուդաբաշյանը, Զինո Դավիդոֆֆը, Ուրբեն Լե Վերյեն: armenlur.am

 09։55   ՏԱՍՍ  ► Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջև։ Բախման հետագա Էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հանդիպում միջադեպի վայրում։

 

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ► Մարտի 11. Սանտեխնիկայի, Երիկամի, Ահաբեկչության զոհերի հիշատակի եվրոպական, Մահմեդական մշակույթի, խաղաղության, երկխոսության և կինոյի, Ընկույզով վարսակի վաֆլիի, Առաջարկության, Գործիքներին պատվելու, Թաղման բյուրոյի աշխատակիցների և գերեզմանափորների հարգանքի, Արիշտա ուտելու, Թմրամիջոցների հսկողության մարմինների աշխատողների օրն է: armenlur.am

 09։25   ԱՐՑԱԽ ► ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։

 09։14   «Ժողովուրդ»   ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով Հայաստանում «Թեղուտ»-ի հանքավայրն անորոշ ժամանակով կանգնում է։ Պաշտոնապես ասվել է, թե չաշխատելը կապված է պլանային վերանորոգման աշխատանքների հետ և տևելու է երկու շաբաթ միայն: Սակայն, աշխատակիցների շրջանում այլ լուրեր են տարածված:

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Մարտի 11. Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան: 9-րդ լուսնային օրը հնարավոր են վախեր և մռայլ մտքեր: Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Լուսինը Խեցգետնում՝ զգուշավորության օր է: 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ: Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն: armenlur.am

 08:30   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► Մարտի 11. 1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի: armenlur.am

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   10 մարտ. Եվրոպական իշխանությունները Google-ից պահանջում են ռուսական պետական ԶԼՄ-ների կայքերը հանել որոնողական համակարգից։ armenlur.am