Նախորդ օրվա լուրերի ամփոփում


 19։16   Известия   ► Ռուսաստանում կարող են ազգայնացնել շուրջ 60 օտարերկրյա ընկերություններ, որոնք դադարեցրել են իրենց աշխատանքը։ Դրանց թվում են Volkswagen-ը, Apple-ը, IKEA-ն, Microsoft-ը, IBM-ը, Shell-ը, McDonald's-ը, Porsche-ը, Toyota-ն, H&M-ը և այլն: Ցուցակն արդեն ուղարկվել է կառավարություն և Գլխավոր դատախազություն։

 19։10   Google   ► Եվրոպական իշխանությունները Google-ից պահանջում են ռուսական պետական ԶԼՄ-ների կայքերը հանել որոնողական համակարգից։ Բացի այդ, որոշման համաձայն, սոցիալական ցանցերը պետք է հեռացնեն այնպիսի գրառումներ, որոնք պարունակում են նման լրատվամիջոցների բովանդակություն, օրինակ, հոդվածների սքրինշոթներ:

 18։56   ԱՐՑԱԽ   ► Ռուսական խաղաղապահ ուժերը դիտակետ են տեղադրել Արցախի Խրամորթ գյուղում։

 17։41   Զելենսկի   ► «Մենք չունենք Ռուսաստանին տարածք տալու։ Ես չեմ ճանաչելու Ղրիմը, Դոնբասը և Լուգանսկը։ Ժողովուրդը չի ընկալի, ես դավաճան չեմ, ես ոչինչ չեմ կնքելու ՌԴ-ի հետ, քանի որ ես դավաճան չեմ։ Եվրոպական լիդերները պետք է կոնկրետ քայլեր անեն, պետք չեն աբստրակտ դատողություններ»։

 17։23   Forbs   ► Ալեքսիս Օհանյանի մեկ տարի առաջ ստեղծած ընկերությունն օգնել է ստեղծել մի խումբ հիմնադրամներ, որոնք գլխավորում են առարկայական ոլորտում մեծ կապեր և աշխատանքային փորձ ունեցող մարդկանց:

 16։43   РИА Новости   ► Ռուսաստանի առաջնությունները բաց կլինեն արտասահմանցի մարզիկների համար, հայտարարել է ՌԴ սպորտի նախարարը։

 16։23   РИА Новости   ► Պուտինը, Մակրոնը և Շոլցը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։

 16։05   BBC  Հունգարիայի խորհրդարանը երկրի նոր նախագահ Է ընտրել ընտանիքի, երիտասարդության եւ միջազգային հարաբերությունների գործերի նախարար Կատալին Նովակին: Նա այդ պաշտոնում Հունգարիայի առաջին կին նախագահն է։ 

 15:45   Газета.Ru  ► Բեռլինում մայիսի 1-ից բնակչության համար գազը կթանկանաէ 26 տոկոսով։

 15:34   Газета.Ru  ► «Ավտովավտովազ»-ը մարտի 16-ից կվերսկսի ավտոմեքենաների արտադրությունը։

 15:25   ՏԻԵԶԵՐՔ Falcon 9 ավիակիր-հրթիռը տիեզերքից ինքնավար վայրէջք է կատարել Երկիր։

 15:08   ՖԻՆԱՆՍԱԿԱՆ Բիթքոյնը արժևորվում է այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով պահանջում է ԱՄՆ-ի պետական մարմիններից գնահատել կենտրոնական բանկի կողմից թվային դոլարի ստեղծման առավելություններն ու ռիսկերը և գաղտնարտարժույթի հետ կապված այլ խնդիրներ։

 15:03   CNN  Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների միջև բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են առանց հրադադարի կամ հումանիտար միջանցքների առաջընթացի։

 15:00   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Ուկրաինայից Արևմուտքին միայն մեկ բան է հարկավոր, որպեսզի Ուկրաինան աշխատի Ռուսաստանի դեմ։

 14:55   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Արևմուտքից կախված չլինի երկրի համար ռազմավարական ոլորտներում։

 14:50   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Լավրովն Ուկրաինայի իրադրությունը մենամարտ է անվանել աշխարհի քաղաքական քարտեզի վրա լինելու Ռուսաստանի իրավունքի համար։

 14:45   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ   Մենք չենք ծրագրում հարձակվել այլ երկրների վրա, մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել։

 14:40   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Լավրովը հայտարարել է, որ չի հավատում միջուկային պատերազմի սկսվելուն։

 14:35   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինան տեսնել բարեկամական, առանց ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի արգելքի։

 14:30   ԼԱՎՐՈՎՆ ԱՍԱՑ  ► Ռուսաստանը պատերազմից դուրս կգա առողջացած գիտակցությաամբ, պատրանքներ չի ունենա Արևմուտքի հետ համագործակցության առումով։

 14:15   RUDAW  ❗ Թուրքիան գերակտիվանում է. երկրի ղեկավարությունն՝ ուկրաինական ճգնաժամի պայմաններում,  մեծ ինտեսիվությամբ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ։  armenlur.am

 13:48   ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  Վաղվանից Apple Pay-ը, Google Play-ը և Samsung Pay-ը կդադարեն աշխատել ռուսական բոլոր Visa և Mastercard քարտերի հետ, հայտնում է ռուսական առևտրային «Տինկոֆ Բանկ» բանկը:

 13:41   CNN  Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի դեմ՝ սառեցնելով նրա ակտիվները, այդ թվում անգլիական Պրեմյեր լիգայի «Չելսի» ֆուտբոլային ակումբը:

 13:20   Հայաստան  Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

 12:53   ՉԻ  ► Ողջ գիշեր կրակոցներն Արցախում չեն դադարել։ Քաղաքացիական մեկ անձ վիրավորվել է։ Կանայք և երեխաները լքել են գյուղը։ Փաշինյանը միայն արձանագրում է՝ լարում ունենք, սակայն այս պահին նախընտրում է աշխատել և գնահատականներ չտալ։ 4rd.am 

 12:42   Газета.Ru  ► Ինսուլինի համաշխարհային հիմնական արտադրողները գրավոր հաստատել են իրենց աշխատանքի շարունակությունը ռուսական շուկայում։

 12:30   Газета.Ru  ⚡ Մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Անթալիայում։ 

 12:14   РИА Новости  ► Ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին հանդիպումն է անցկացնում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

 12:10   Հայաստան  Հայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 122 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 235 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։

 12:05  ՌԻԱ Նովոստի   Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն Է տեղի ունեցել սահմանապահների միջև։

 11:58   Газета.Ru  Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպության կանոնադրությանը համապատասխան կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա վերջին։

 11:52   ChinaDaily  Չեռնոբիլի ատոմակայանը անջատվել է էլեկտրացանցից Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման պատճառով։

 11:47   Газета.Ru  ❗ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը պատժամիջոցների պայմաններում առաջարկել է Ռուսաստանի տարածքում պահել արտասահմանյան ընկերություններից լիզինգով վերցված օտարերկրյա ինքնաթիռները և դրանց համար վճարել ազգային արժույթով: Մոտ 180 ինքնաթիռ է տեղափոխվել ռուսական ռեեստր, այդ թվում ՝ «Աէրոֆլոտ», «Պոբեդա» և «Utair» օդանավերը։

 11:45   Газета.Ru  ⚡ Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Դրանից հետո նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։

Изображение

 11:42   РБК ⚡ Ռուսաստանը այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի Խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Ռուսաստանը այդ միջազգային կազմակերպությանը մասնակցել է 1996 թվականից։ Հենց Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու կապակցությամբ է Ռուսաստանում դադարեցվել մահապատժը։

 11:30   Հայաստան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել:

 11:10   Reuters ► Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է երկրի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն մերժեց «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան բազային փոխանցելու Լեհաստանի առաջարկը։

 11:00   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ  ► 1970 - Իսրայելում ներգաղթը խրախուսելու համար Քնեսեթը որոշում կայացրեց հրեա համարել ոչ միայն հրեա մորից ծնվածներին, այլև ցանկացած ոչ հրեային, ով ընդունել է հուդայականությունը։ armenlur.am

 10:40   ԱՐՑԱԽ  Ադրբեջանը Խնուշակի և Խրամորթի ուղղությամբ կրակել է ականանետերից. արձակել է 25 ական: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։

 10:40   ԱՐՑԱԽ  Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Ներկա դրությամբ ադրբեջանական կողմի հետ գազատարի վերանորոգման համար բանակցությունները շարունակվում են։ armenlur.am

 10:05   ԱԻՆ ► Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 10:00   ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ  ► Էմիլի Օսմենթը, Իվան Ռակիտիչը, Էմելի Սանդեն, Քվոմե Բրաունը, Ռոբին Թիքը, Հայֆա Ուեհբեն, Եվա Հերցիգովան, Ռիք Ռուբինը, Շերոն Սթոունը, Ուսամա Բեն Լադենը, Չաք Նորիսը, Զեպպ Բլատերը, Խորեն Պալյանը, Բորիս Վիանը, Լևոն Խոջա-Էյնաթովը, Յակով Վասերմանը, Ֆրիդրիխ Շլեգելը: armenlur.am

 09:44   gov.am  ►Նիկոլ Փաշինյանը Փարիզում ոչ պաշտոնական հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:  Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

 09:30   ԲՈԼՈՐ ՏՈՆԵՐԸ  ► Մարտի 10-ը Պարիկի, Կամավորների, Զարմանքի, Մարիո, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին կանանց և աղջիկներին իրազեկելու, Հեռախոսի, Ճաշը փաթեթավորելու, «Ռանչո» աղցանների համար կուտակետու, Տանը գրասենյակ կազմակերպելու, Կարիչը լիցքավորելու, Դիետոլոգի, Բուլղարիայի հրեաների փրկության և Հոլոքոստի զոհերի հիշատակի, Չծխելու, Արխիվների, Պատճառահետևանքային կապերի խախտման, Ամպե փղիկների օրն է: armenlur.am

 09:20   «Հայաստանի Հանրապետություն  Ադրբեջանը կանխատեսելի վարքագիծ է դրսևորում. ինչպես և կարելի էր սպասել, Բաքվի իշխանություններն օգտագործելու էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախի դեմ նոր սադրանքներ իրականացնելու համար։ Ադրբեջանին կարող է ոգևորած և նման գործողությունների դրդած լինել մարտի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Բաքու, որի շրջանակներում կողմերն անդրադարձել են տխրահռչակ «Շուշիի հռչակագրին» ։

 09:14   РИА Новости  ► ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանից էներգառեսուրսների ներմուծումն արգելող օրինագծին։

 09:10   ՀԱՅԱՍՏԱՆ   Ապրիլի 3-ին տեղի կունենա Տիգրան Արզաքանցյանի կուսակցության համագումարը։ Կուսակցության անունն է՝ «Ուժը հայրենյաց»։

 09:00   ՕՐԱՀՈՒՇԱԿ  ► Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 9-րդ լուսնային օրը հնարավոր են վախեր և մռայլ մտքեր: Երազներն իրականանում են երկար ժամանակում։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ Արևային 30-րդ օրն է։ Սա շնորհի, անվերջ փայլատակման, ժամանակի հաղթահարման օր է։ Արևային ամսվա վերջին օրը խորհուրդ է տրվում ամփոփել արդյունքները, մաքրազերծ մտքերը, օրը նվիրել ուսմանն ու ուսուցչին: Ցանկալի է ամեն ինչ անել մանրազննին կոկիկ։ Սա լուրջ ընտրությունների ժամանակն է։ armenlur.am

 08:52   The New York Times  ► Կրեմլի մամուլի քարտուղարը չորեքշաբթի ԱՄՆ-ին մեղադրել է Ռուսաստանի դեմ «տնտեսական պատերազմ» հայտարարելու մեջ, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների առաջիկա հանդիպումն առանցքային քայլ է համարել ռազմական հակամարտության լուծման ճանապարհին:

08:50   «Ժողովուրդ» ► Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված գումարի 99.2 տոկոսը, որը 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը` Հայաստանից կրկնակի շատ։

 08:46   Sputnik   Ուկրաինացի ֆերմերը գողացել է "Սոյուզ" հրթիռը։

Изображение

 08:41   REUTERS   «Այս օկտոկոպտերն ունի ութ շարժիչ՝ չորսը վերին հարթության վրա, չորսը ներքքին»,- ասում է Zeva Aero-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Թիբիթսը, որը զարգացնում է կոմպակտ թռչող սարք, որը, նրա կարծիքով, կարող է փոխել մարդու կյանքը:

 08:30   ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԸ  ► 1964 - Մոսկվայում «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Հենրի Թեները գալիս է Հայաստան, որտեղ հանդիպում է բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք հայրենադարձվել էին 1946-48թթ.։ armenlur.am

 08:00    ԱՄՓՈՓ ԼՈՒՐԵՐ   9 մարտ. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառը ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ էքսպանսիայի քաղաքականությունն է, հայտարարել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը։ armenlur.am