Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Սուրբ Ծննդյան պահոց (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:

Ս. Ծննդյան պահք (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
  • Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
  • Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
  • Ս. Ծննդյան պահքը անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին։

Ս. Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակության օրը  (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Հակոբոս առաքյալը գալիլիացի ձկնորսապետ Զեբեդեոսի որդին էր, Ս. Հովհաննես Ավետարանչի ավագ եղբայրը: Նա Հիսուսի ամենամտերիմ և ամենավստահելի աշակերտներից էր, Տիրոջ հետ կապված կարևոր պահերի ականատեսը: Երբ սամարացիները մերժում են հյուրընկալել Երկնավոր Վարդապետին, Ս. Հակոբոսն իր եղբոր հետ խնդրում են Հիսուսին, որ Եղիա մարգարեի նման երկնքից կրակ թափի մարդկանց վրա: Բայց Քրիստոս հանդիմանում  է նրանց իրենց հախուռն պահվածքի համար: Նմանատիպ դեպքերի պատճառով Հիսուս նրանց տվեց «Բաներեգես» անունը, որ նշանակում է «Որոտման որդիներ» (Մարկ. 3:17): Նա միակ առաքյալն է, որի մահվան մասին գրված է «Գործք Առաքելոց»-ում: Ս. Հակոբոսը ձերբակալվում է Հերովդեսի կողմից և սրով սպանվում: Այս առաքյալի անունը սերտորեն կապվում է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբոսի գլուխը բերում են Հակոբոս Տյառնեղբորը, ով այն թաղում է իր տան պարտեզում: Հետագայում այդտեղ կառուցվում է Ս. Հակոբյանց մայր տաճարը, որի հյուսիսային պատի մեջ բացված մատրանում ցույց է տրվում առաքյալի գլխի գերեզմանը:
  • Ս. Հովհաննես առաքյալը 4-րդ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Որոտման Որդիների` Ս. Հակոբոս առաքյալի և Ս. Հովհաննես ավետարանչի հիշատակը օրը տոնում է Ս. Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-29, 2023-12-28, 2024-12-28, 2025-12-29, 2026-12-29, 2027-12-28, 2028-12-28, 2029-12-29, 2030-12-28:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

  • Հայրենիք վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարված զինծառայողներից են։

2016 - Զինված միջադեպ Հայաստանի տարածքում: Երևանը հաղորդեց առնվազն երեք զոհի և հակառակորդի մեծաթիվ կորուստների մասին։

  • Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական զորքերը դիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում`պետական սահմանի հատվածում: Մարտական գործողություններում երեք հայ զինվոր էր զոհվել: «Ազատությունն» այդ օրերին սահմանում էր.
  • Սահմանին խաղաղ չէ` ապրիլյան պատերազմից ամիսներ անց։

2009 - Երկաթի ձողերով ու սառը զենքերով զինված 20-30 անձիք հարձակվեցին և ծեծի ենթարկեցին նախընտրական քարոզչություն իրականացնող Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդներին։

  • Ավազակային հարձակման հետևանքով Վահագն Գևորգյանը, Սերգեյ Գասպարյանը, Թևոս Մաթևոսյանը, Սարգիս Գևորգյանը և Սահակ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Հարվածներ էր ստացել նաև Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։
  • Ավազակային հարձակումը հրահանգել էր հանրապետական կուսակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանը, իրականացրել՝ ենթաշտաբի պետ Վահան Նադալյանը։
  • Հրապարակվեցին հանցագործության կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասի անուններն ու նկարները, սակայն նրանցից միայն մեկը ենթարկվեց ձևական վարչական պատասխանատվության:

1991 - Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց բարեկամու­թյան և համագործակցության առաջին միջպետական պայմանագիրը:

  • Մինչև դեկտեմբերի 31 -ը Հայաստանի անկախությունը ճանաչեց 48 երկիր:

1993 - Վախճանվեց մեծանուն գյումրեցի Մհեր Մկրտչ­յա­նը: 

  • Նա հայ ազ­գի սի­րե­լի Ֆրուն­զիկն էր, որի մարմ­նա­վո­րած կեր­պար­նե­րը հա­րա­զատ են բոլորին:

1991 - Բանգլադեշը և Կամբոջան պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1980 - ASALA. Երկու պայթյուններ Մադրիդում շվեյցարական «Սուիս Էյր» և ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերությունների գրասենյակների դիմաց։

  • Վիրավորվում են անցորդներ։ Առաջին պայթյունից վիրավորվում է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Կուրիարանը, որը սկսում է հետաքրքրվել ԱՍԱԼԱ-ով և հայ Դատով և երկու տարի անց հրատարակում է հայությանմասին իր հռչակավոր «Լա Պոմպա» իսպաներեն գիրքը։
  • Այն մեծ տիրաժներով սպառվում է Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։ Գրքում պատմվում է Հայ Դատի մասին։ Գիրքը 2012-ին հայերեն թարգմանությամբ լույս է տեսնում Իսպանիայում։ Հայ Գաղտնի Բանակ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1930 - Սոֆի Ավագյան, հայ թարգմանչուհի
1919 - Հովհաննես Ղուկասյան, հայ արձակագիր, բանաստեղծ (վ. 1991)
1910 - Արամ Ինճիկյան, հայ գրականագետ (վ. 1975)
1884 - Սեդրակ Առաքելյան, հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935) (մ. 1942)