Պատմության հայկական օրը. հուլիսի 19


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 18:40-ից սկսած` ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվում է ինտենսիվ փոխհրաձգություն: 

  • Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չեն եղել:

1993 - ԼՂՀ ղեկավարության հրավերով Ստեփանակերտ էին ժամանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախագահ Բաբկեն Արարքցյանը, վարչապետ Հրանտ Բագրատյանը, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը և պաշտոնատար այլ անձինք:
1981 - ASALA. Պայթում է Բեռնում Շվեյցարաիայի դաշնակցային խորհրդարանի շենքի առջև գտնվող աղբամանը՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1980 - Մոսկվայում բացված XXII ամառային օլիմպիադայի մասնակից 5180 մարզիկների թվում մեդալակիր դարձան Հայաստանի 7 ներկայացուցիչ:

  • Օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձան ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաև բրոնզե մեդալ է նվաճել:
  • ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:
  • 1980 թվականի օգոստոսի 20-ին հայ մարզիկներին ընդունել էր ՀՍՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

1945 - «Ամերիկայի հայ ազգային խորհուրդ» կազմակերպությունը դիմում է Տրումենին, Ստալինին և Չերչիլին՝ կոչ անելով Թուրքիայի կազմի մեջ մտած հայկական նահանգները վերադարձնել «նրանց միակ օրինական ներկայացուցչին՝ Սովետական Հայաստանին»։

  • Հայտարարությունը ոչ միայն անդրադառնում էր 20-րդ դարի սկզբի իրադարձություններին, այլև մատնանշում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի չեզոքությունը ձևական էր։ «Թուրքերը վարում էին իրենց տրադիցիոն երկերեսանի քաղաքականությունը։ Չեզոքության քողի տակ նրանք օգնում էին նացիստներին և հիանում Գերմանիայի սկզբնական հաջողություններով։ Թուրքիան պատրաստ էր բացե ի բաց պատերազմի մեջ մտնելու Գերմանիայի կողմում, եթե նացիստները գրավեին Ստալինգրադը»,- ասված էր հայտարարության տեքստում։ Միաժամանակ խորհուրդը խնդրում էր երեք երկրի ղեկավարներին հայերի համար իրենց պատմական հայրենիք՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու հնարավորություն ստեղծել։
  • Նոյեմբերի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նույնպես դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին և Էտլիին՝ խնդրելով «ազատագրել և Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։
  • Սեպտեմբերին համանման բովանդակությամբ դիմում է հրապարակում նաև «Ամերիկայի հայկական ավետարանական միությունը»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ստեփան Սարգսյան, ռուս ձյուդոիստ, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ
1966 - Տիգրան Ղարագյոզյան (ծնվ. Կիրովական), հասարակական գործիչ, «Կիևի հայկական համայնք» ՀԿ նախագահ (2009-2012)
1960 - Ատոմ Էգոյան (ծնվ. ԱՄԷ), կանադացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան

  • Ծնողներն այն անվանել են Ատոմ ՝ ի պատիվ 1960-ին Եգիպտոսում կառուցված ատոմակայանի։

1952 - Սարգիս Սիմովյան, Արևելա-Ուկրաինական բորսային «Գրանտ» բաժնետիրական բանկի նախագահ
1940 - Ռուզանա Կյուրեղյան (ծնվ. Երևան), լրագրող

  • «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ազատ Եվրոպա (Փարիզ), ամերիկյան ռադիո Պրահայից, հայերեն և նախկին Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի նախկին երկրների բոլոր լեզուներով:
  • 2000-2004թթ.եղել է հայկական սփյուռքի գիտահետազոտական կենտրոնի «Լրաբեր CRDA»-ի խմբագիրը:

1934 - Սիպիլ (ծնվ. Ուսքյուդար, Ստամբուլ, Թուրքիա, մ. 1934), գրող, մանկավարժ
1926 - Հենրիկ Մարանջյան (ծնվ. Գյումրի, մ. 2011), կինոօպերատոր, աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում
1913 - Բորիս Պապինյան (ծնվ. Ախալցխա, մ. 1993), ինտենդանտային ծառայության գեներալ-մայոր
1907 - Էդվարդ Մուրադյա (ծնվ. Խարբերդ, մ. 1979), դերասան, թատերական ռեժիսոր

  • Նրա հայրը՝ Մուրադ Մուրադյանը, ընկերացել է գրող Գրիգոր Զոհրապի հետ։ Կինը՝ բալետի պարուհի Հայկանուշ Ասատրյանն է։
  • Նրա շիրիմին հրաժեշտի խոսքն ասել է դերասան Արմեն Խոստիկյանը։

1873 - Եվգենի Վիշինսկի (մ.1920թ.), Հայկական կորպուսի ռուս գեներալ: Ռազմական արևելագետ, զբաղվել Է Անդրկովկասի և Թուրքիայի ուսումնասիրությամբ

  • 1918 թվականի սեպտեմբերին զորամիավորման լուծարման կապակցությամբ Վիշինսկին անցնում է Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարության տրամադրության տակ։
  • Իր կարճ (ընդամենը 45 տարի) կյանքի ընթացքում Վիշինսկին շատ արժեքավոր բան է արել ռուսների և հայերի մերձեցման համար, թողել է բարի հետք։

1869 - Արտյոմ Ավետով, շտաբս-ռոտմիստր, ազնվական, ծագումով հայ