Պատմության հայկական օրը. հունվարի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Երևանի տոնածառն ընդգրկվեց ԱՊՀ երկրների գլխավոր տոնածառերի թոփ եռյակում։

  • Ըստ «ՏուրՍտատ» վերլուծական գործակալության ԱՊՀ երկրների 2019թ․ ամանորյա տոնածառերի վարկանիշային աղյուսակի ամենաբարձր գլխավոր ամանորյա տոնածառերով ԱՊՀ քաղաքների տասնյակի մեջ են մտել Աշխաբադը (38 մետր), Բաքուն (37 մ), Երևանը (37 մ), Տաշքենդը (35 մ), Մինսկը (30 մ), Դուշանբեն (28 մ), Մոսկվան (27 մ), Աստանան (25 մ), Բիշքեկը (25 մ) և Թբիլիսին (25 մ):

2015 - Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը։

  • Հայաստանը ԵՏՀ կոլեգիայում ներկայանում է 3 անդամով, որոնք ունենան մեկ ձայն:

1992 -  Նեպալը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1982  - ASALA. Պայթյուն Ժնևից 25 կմ հեռավորության վա գտնվող Նիոնի լուցկու գործարանում։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Զուիցերիա 15 Կազմակերպութիւն»-ը, որը պահանջում էր Ժնևում բանտված Հայ Գաղտնի Բանակի մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանի ազատ արձակումը, որը դատապարտված էր 15 տարվա բանտարկության։

ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Արամ Զավենի Սարգսյան, Հայաստանի վարչապետ (1999-2000), Վազգեն Սարգսյանի եղբայրը
1952 - Շահեն Մեղրյան, Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ

  • Շահումյանի շրջանի բռնազավթման ժամանակ իր մարտիկների հետ միասին ապահովեց խաղաղ բնակչության անվտանգ նահանջը Մուրովդաղի լեռնաշղթայով դեպի Մարտակերտի շրջան։
  • Ինքը՝ Շահենը, 20 մարտիկի հետ միասին մնաց Շահումյանում ՝ պարտիզանական պատերազմ վարելու համար։ Հետագայում այդ ջոկատը համալրվեց դարձավ գումարտակ, ապա՝ հատուկ ջոկատայինների գունդ։

1947 - Արզաս Ոսկանյան, կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ

  • Հավաքել և մշակել է շուրջ 2000 հայկական ժողովրդական երգեր և մեղեդիներ։

1936 - Հենրիկ Էլիբեկյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2019), նկարիչ, քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1990), կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ

  • Հենրիկ Էլիբեկյանի ստեղծագործությունները ներկայացված են Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում, Վրաստանի արվեստի պետական թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում և արտերկրում:

1924 - Չարլզ Դոուսեթ (ծնվ. Լոնդոն, մ. 1998) Օքսֆորդի համալսարանում հայոց լեզվի առաջին պրոֆեսորը
1910 - Սուրեն Թովմասյան (մ. 1980), Վիետնամում և Լիբիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան
1908 - Մարիա Լիսիցյան (ծն. Թիֆլիս, մ. 1955), մարզիչ, պարուսույց, գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1966), «Պատվո նշան» շքանշանի ասպետ

  • Մարիա Լիսիցյանը մոտ 30 սպորտի վարպետ է մեծացրել՝ աշխարհի չեմպիոն Տատյանա Կրավչենկոն, աշխարհի բացարձակ չեմպիոններ Լյուդմիլա Սավինկովան և Ելենա Կարպուխինան, աշխարհի առաջնության մրցանակակիր Նատալյա Երմոլաևան և այլն:

1886 - Ասքանազ Մռավյան (ծնվ. Ելիսավետպոլ, մ. 1929), լուսավորության ժողկոմ (1923-1929), գրականագետ