Պատմության հայկական օրը. հունվարի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Պաշտպանության բանակը հրապարակեց երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ 

  • Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին  փոխանցեց ևս 31 զոհված զինծառայողի աճյուն` առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: 

2021 - Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։
2015 - Սահմանին չդադարող լարվածության ֆոնին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում`առաջին ա նգամ ակնարկելով, որ Բաքուն է պատասխանատու հրադադարի խախտման վերջին դեպքերի համար։

  • «Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները»,֊հայտարարել էին միջնորդական խմբի երեք համանախագահներն ու հավելել,֊։ «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը մեղմացնելու համար»։

2011 - Սերժ Սարգսյանը «Էխո Մասկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ազատագրված տարածքները համարում է ադրբեջանական հող: 
2001 - Հայաստանում սկսվում են շոտլանդական մշակույթի օրերը։ 

  • Այս օրերին աշխարհը նշում է շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյորնսի 245-ամյակը և այդ առիթով պարկապզուկ նվագողի այցն իրադարձություն է։ Շոտլանդացիներն այս օրերին խմում են մեծ քանակի վիսկի։

1994 - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը ենթարկվում է ադրբեջանական ավիացիայի գրոհներին։ 

  • Քաղաքն այլևս հասանելի չէ հակառակորդի ցամաքային գնդակոծություններին։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնացի կոնֆլիկտի հաղթահարման նոր ծրագրով այցը Ստեփանակերտ չի խոչընդոտում ադրբեջանցիներին:

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքը, որով սկսվեց հողի սեփականաշնորհման գործընթացը:
1981 - ASALA. Երկու պայթյուն Միլանում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր» գրասենյակի և շվեյցարական տեղեկատվական գրասենյակի առջև։

  • Երկու անցորդ վիրավորվում է, պատճառվում է նյութական վնաս։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

1973 - ASALA. 78-ամյա Գուրգեն Յանիկյանը Լոս Անջելեսի արվարձան Սանտա-Բարբարայում գնդակահարում է երկու թուրք դիվանագետների՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մեհմեդ Բայդարին և հյուպատոս Բահադըր Դեմիրին։

  • Այդ գործողությամբ հայկական նորագույն զինյալ պայքարի սկիզբը դրվեց։
  • Յանիկյանը հոգևոր հայրը դարձավ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Ավետիք Գրիգորյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1978 - Կարինա Դավթյան (ծնվ. Խարկով), "Simon" հեռուստառադիոընկերության նախագահ, «Զապովիտ» բարեգործական հիմնադրամի նախագահը, Խարկովի քաղաքային խորհրդի պատգամավոր
1974 - Արամ Կարախանյան (ծնվ. Նեժին, Ուկրաինա), թատրոնի և կինոյի դերասան
1969 - Քեթրին Սարաֆյան, ամերիկացի պրոդյուսեր

  • «Առևանգում» (2006), «Քաջարի սիրտը» (2012) ֆիլմերի պրոդյուսեր:

1968 - Նաիրի Գրիգորյան (ծնվ. Երևան), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ
1952 - Ֆելիքս Ցոլակյան (ծնվ. Ներքին Ջրափ), պետական գործիչ, գեներալ-մայոր
1950 - Կարեն Կոնդազյան (ծնվ. Նյուտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), թատրոնի և կինոյի ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր, Ազգային թատերական մրցանակների դափնեկիր, գրող

  • Կարեն Կոնդազյանը 70-ական թվականների ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից էր և համարվում էր Հոլիվուդի սեքս-խորհրդանիշը։
  • Բացի թատրոնից և կինոյից, Կարենը գրքեր է գրում։ Իր առաջին գիրքը, որը կոչվում է "The Whip", տպագրվել է 2012 թ.՝ավելի քան 5 հազար տպաքանակով և բազմամիլիոնանոց շահույթ է բերել, որի մի մասը դերասանուհին փոխանցել է Հայաստանի բարեգործական հիմնադրամ:

1947 - Մարգարիտա Կաթունյան (ծնվ. Մոսկվա), երաժշտագետ-տեսաբան, երաժշտական խմբագիր
1945 - Տիգրան Արզումանյան (ծնվ. Երևան), քանդակագործ, Հայաստանի վաստակավոր քանդակագործ (2011)
1939 - Տիգրան Մանսուրյան (ծնվ. Բեյրութ), հայ ականավոր կոմպոզիտոր, աշխարհի քրիստոնյաների օրհներգի հեղինակ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)

  • Մանսուրյանի ստեղծագործությունները կատարել են Ն. Գուտմանը, Օ. Կագանը, Ա.Լյուբիմովը, Իվան Մոնիգետին, Է. Բրունները, Կ. Կաշկաշյանը, Յ. Գարբարեկը, Կ. Պոպենը, Լ. Կավակոսը, «Ռոզամունդա» քառյակը, «Հիլիարդ անսամբլը»: 
  • Նա գլխավորաբար նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ է: 
  • Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու:  (Հրանտ Մաթևոսյանը Տիգրան Մանսուրյանի մասին)

Տիգրան Մանսուրյանի մեջբերումներից

  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ:
  • Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
  • Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել:

1930 - Ֆերնանդո Գասպարյան (ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա, մ. 2006), տպագիր հրատարակությունների, ռադիոկայանների, հեռուստաալիքների սեփականատեր

  • Ֆերնանդո Գասպարյանը ճանաչվել է 20-րդ դարի Բրազիլիայի խոշորագույն հրատարակիչը։
  • Ֆ. Գասպարյանը Բրազիլիայում մամուլի առաջին գործակալության հիմնադիրն է։

1928 - Սոս Սոսյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2008) հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1919 - Ռոս Բաղդասարյան (ծնվ. Ֆրեզնո, ԱՄՆ, մ. 1972), ամերիկացի դաշնակահար, երգիչ, դերասան, պրոդյուսեր

  • Վիլյամ Սարոյանի զարմիկն է։
  • Մի օր Բաղդասարյանն անցնում էր Յոսեմիթյան ազգային պարկով, երբ նրա մեքենայի դիմաց վազեց սկյուռիկը, կանգ առավ ճանապարհին, կանգնեց ոտքերի վրա ու, թվաց ասում էր՝ թե կարող ես, քշիր վրայովս... Այս պահից էլ սկսվե» փոքրիկ Էլվինի պատմությունը։
  • «Էլվինն ու սկյուռիկները» իսկական բրենդ և լեգենդ է: Ավելի քան 43 մլն վաճառված ալբոմներ, մի քանի «Գրեմմի» մրցանակներ, հայտնի հեռուստատեսային անիմացիոն սերիալներ, շաբաթօրյա վարկանիշային շոուներ: Նրանց տեսել են աշխարհի ավելի քան 100 երկրներում ՝ ավելի քան 40 լեզուներով։

1899 - Արարատ Ղարիբյան (ծնվ. Այգեզարդ, մ. 1977), հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)

  • Ա. Ղարիբյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Ռուս-հայերեն» հաստափոր բառարանը՝ 85.000 հոդվածով և մոտ 100.000 բառապաշարով:

1897 - Սերգեյ Ասլամազյան (ծնվ. Մոզդոկ, մ. 1978), թավջութակահար, արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)
1892 - Մարի Բերոյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1960), դերասանուհի, Վրացական ԽՍՀժողովրդական արտիստուհի (1946)
1871 - Բյորն Բոդիլ (ծնվ. Կրագյորո, Նորվեգիա, մ. 1960), միսիոներուհի, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վկա

  • Բոդիլը 1915 թվականին ականատես է լինում Մուշում հայերի կոտորածներին, նրա աչքի առաջ հայ հոգևորականության, ուսուցիչների, նրա օգնականների հետ նահատակվում են նաև նրա որբանոցի սաները: Այն ժամանակ, երբ նրա գործընկերներից շատերը մնում էին միայն դիտորդներ, Բոդիլ Կատարինա Բյորնը դարձավ և ցեղասպանության ողբերգության ականատեսը, և Մեսիան՝ փրկելով հարյուրավոր անապահով հայ կանանց և երեխաների։
  • Բոդիլ Բյորնը փաստագրել է այն սարսափելի իրադարձությունները, որոնց ականատես է դարձել: Նրա լուսանկարների ալբոմը բաղկացած է բազմաթիվ նկարներից, նկարագրություններով և մեկնաբանություններով, որոնք արվել են յուրաքանչյուր լուսանկարի դարձերեսին։ 1917 թվականին Բյորնն իր հետ Նորվեգիա է տարել իր որդեգրած երկամյա հայ որբուկին, ով փրկվել է Ցեղասպանությունից։ Ֆրիտյոֆը (ծնունդով՝Ռաֆայել) անվանվել է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի պատվին, դարձել նրա միակ որդին, քանի որ Բյորնը երբեք ամուսնացած չի եղել:
  • 2008թ. հուլիսի 22-ին տեղի ունեցավ նորվեգացի միսիոներ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոդիլ Բյորնի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատին:

1216 - Իզաբելլա (Զաբել) Ռուբինյան (ծնվ. Կոզան, մ. 1252), Կիլիկիայի հայկական թագավորության Երկրորդ թագուհին

  • 1219 թ. մայիսին մահամերձ Կիլիկիայի թագավոր Լևոնը հասցրել է արտասանել իր ժառանգորդի անունը, որը նրա դուստր Զաբելն էր: