Պատմության հայկական օրը. նոյեմբերի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2003 - Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին։
2003 - Անդորրաի
և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Անդորրայում Հայաստանի դեսպանատունը գտնվում է Փարիզում։ Հայաստանում Անդորրայի դեսպանատունը գտնվում է Փարիզում։

2000 - Ընդդիմության բազմահազար ցույց Բաքվի կենտրոնում՝ իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։
1999 - Հայաստանի Կենտրոնական բանկը և 10 առևտրային բանկեր ստորագրում են մի համաձայնագիր, որով Հայաստանում ստեղծվում է պլաստիկ քարտերով միասնական վճարման համակարգ։ 

  • Համաձայնագրով Հայաստանը կմիանա նաև միջազգային վճարման համակարգերին։ 
  • Ուկրաինայից հետո մենք երկրորդն ենք ԱՊՀ տարածքում, որ անցնում է պլաստիկ քարտերով վճարման համակարգի։ 

1998 - Ազգային Ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարում է, որ ուրախ կլինի, եթե Քոչարյանի իշխանությունը որոշի քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը։ 
1997 - Ազգային Ժողովում տեղի է ունենում իշխող «Հանրապետություն» խմբակցության փակ նիստը, որին պետք է մասնակցի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 
1997 - Ազգային Ժողովի դռնփակ նիստում ներկայացվում է պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության բյուջեն։ 

  • Վազգեն Սարգսյանը գոհ է հաջորդ տարվա պաշտպանական ոլորտի ֆինանսավորումից, նախորդ տարիների համեմատ ֆինանսավորման աճ կա:

1997 - Ազգային Ժողովում լրագրողների հետ բացառիկ շփում է ունենում Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը։ 

  • Նա ոչ մի հարց անպատասխան չի թողնում՝ խոսում է իր հանդեպ ուրիշների վախի, ստվերային ղեկավարման, սեփական տան, նաև՝ Ազգային Ժողովի նախագահ դառնալու լուրերի մասին:

1996 - Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հերթական հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցությունները հյուրընկալող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ավարտին արձանագրում է` կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:

  • «Կողմերին առաջարկվեց ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնված շրջանակային համաձայնագիր` Ղարաբաղի անձեռնմխելիություն`ընդարձակ ինքնավարության հետ:Բացի այդ, երաշխավորվում էր տարածաշրջանի անվտանգությունը»,֊ փաստում է Ֆինլանդիայի արտգործնախարարության պաշտոնական տեղեկագիրը:

1979 - ASALA. Երեք պայթյուններ Փարիզում՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Թրքիշ Էյրլայնս», հոլանդական «Քա Էլ Էմ» և արևմտագերմանական «Լուֆթհանզա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Բացի նյութական վնասից, վիրավորվում են ֆրանսիացի երկու ոստիկաններ։ Հայ Գաղտնի Բանակն ստանձնում է բոլոր պայթյուների պատասխանատվությունը՝ մեղադրելով այս ընկերությունների պետություններին Թուրքիայի վարչակարգի հետ գործակցելու համար։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվում է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Արփինե Գաբրիելյան, հայ երգչուհի

  • Խաղացել է «Սկոտչ և վիսկի» (2015), «Սուպեր Մամա» (2014), «Ֆուլ Հաուս (սերիալ, 2014) կինոնկարներում:

1957 - Նիկիտա Աղասյան (ծնվ. Էնգելս, Ռուսաստան), ֆիզիկոս-տեսաբան, պրոֆեսոր
1948 - Գուրգեն Սարգսյան (ծնվ. Կանադա), ԱՄՆ Զորյան ինստիտուտի նախագահը

  • Որպես ակտիվ գործարար և բարերար Հայոց պատմության և փաստաթղթերի արդի հետազոտությունների Զորյան ինստիտուտի հիմնադիրներից է (1982), և նախագահը՝ 1995 թվականից։
  • Հայոց ցեղասպանության միջազգային ինստիտուտի և մարդու իրավունքների հարցերի ուսումնասիրության (2001) հիմնադիրն է, որն իրականացնում է «Ցեղասպանություն և մարդու իրավունքներ» խորագրով ամենամյա դասընթացը:

1947 - Ֆլորին Բայկուլեսկու (Պետրոս Խորասանչյան, ծնվ. Բուխարեստ, Ռումինիա), գրող, էսսեիստ և լրագրող

  • 1997-2000թթ. աշխատել է ՀՀ սփյ0ուռքի նախարարությունում: Նա Հունաստանում Ռումինիայի դեսպանության մշակութային կցորդն էր։ Աշխատել է Նյու Յորքի ռումինական մշակութային կենտրոնի տնօրեն:

1932 - Էդուարդ Եդիկիսելով (ծնվ. Թիֆլիս), հեռուստատեսային ֆիլմերի և ծրագրերի սցենարիստ և բեմադրող ռեժիսոր

  • Երևանում ստեղծված «Թբիլիսցիներ» ակումբի հիմնադիրներից և անփոփոխ ղեկավարն է: Ակումբին կից գործում է «Աղջնակներ» համույթը, «Նաիրի» թատերական խմբակը, ռուսերեն հրատարակվում է «Թբիլիսցիներ» հանդեսը:

1910 - Գեղամ Աթմաջյան (ծնվ. 1940), բանաստեղծ և խմբագիր

  • 1929 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ Միսաք Մանուշյանի հետ հրատարակել է հայկական "Jank" մշակութային-լուսավորչական ամսագիրը։

1910 - Վարդանի Առաքելով (մ. 1985), նկարիչ-մոնումենտալիստ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ

  • Աշխատանքների թվում է Ի. Ստալինի գեղարվեստական դիմանկարը Ֆլորենցիայի խճանկարի ոճով:

1908 - Քրիստափոր Բաղդասարյան (ծնվ. Փարիզ, մ. 2000), խորհրդային և ռուսական ֆիզիկոքիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1900 - Կոնստանտին Հալաջալով (ծնվ. 1987), նկարիչ, գրաֆիկ, բնանկարի և դիմանկարի վարպետ

  • Կ. Հալաջալովն աշխատել է որպես բեմադրիչ և նկարազարդումների հեղինակ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում ՝ Ջորջ Գերշվինի «Երգերի գիրքը», ցուցադրվել է Նյու Յորքում, Հոլիվուդում և ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում:

1880 - Սպիրիդոն Մելիքյան, հայ կոմպոզիտոր, խմբավար
1880 - Գարեգին Խաչատրյան (ծնվ. Տրապիզոն, Թուրքիա, մ. 1961), Թուրքիայի Հայոց պատրիարք

  • 1922 - Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս:
  • 1928-1935 - Լոս Անջելեսում ղեկավարել է Կալիֆորնիայի թեմի առաջնորդի պաշտոնը: 1950 թվականին ընտրվել է Թուրքիայի հայերի Պատրիարքը ՝ այդ պաշտոնում ծառայելով մոտ 10 տարի ՝ մարտի 16-ից մինչև կյանքի վերջը: