Պատմության հայկական օրը, օգոստոսի 10


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մեղրի համտեսման օրը (ոչ պաշտոնական)

  • Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս): Այս հանգամանքով պայմանավորված մեր նախնիներն զբաղվել են մեղվաբուծությամբ և ավանդաբար փոխանցվել է սերնդե սերունդ։
  • Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արդեն մի քանի տարի է օգոստոսի կազմակերպում է Մեղրի համտեսման օր։ Քանի որ մեղրի համտեսումն ավանդական բնույթ է ստացել, ուստի միջոցառման մասնակիցները որոշել են ամեն տարվա օգոստոսի 10-ը հայտարարել Մեղրի համտեսման ոչ պաշտոնական օր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Սահմանի աննախադեպ լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը երկու երկրների առաջնորդներին հրավիրում է Սոչի:

  • Եռակողմ հանդիպմանը նախագահները միայն մեկ հարցում էին համակարծիք` հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Եռակողմ հանդիպումից հետո Ս.Սարգսյանը հավաստիացնում է` սահմանային միջադեպերը նույն ինտենսիվությամբ չեն շարունակվի:

2008 - Ռուս-վրացական պատերազմի պատճառով այս օրվա դրությամբ Աջարիայից էվակուացվել են մոտ 1200 Հայաստանի քաղաքացիները։ 
2006 - Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի Ազգային օրհներգի իդեալական տարբերակ է համարում Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գործի մանսուրյանական մոտեցումը։
2001 - Դժբախտ պատահար. ապամոնտաժման ժամանակ վերամբարձ կռունկն ընկել է Վանաձորի բնակելի շենքերից մեկի վրա։ 

  • Կար մեկ զոհ՝ 71 տարեկան մոնտաժողը։ Փրկարարները փորձել են իրենց հերթին ապամոնտաժել շրջված վիճակում գտնվող կռունկը։ Արդյունքում շրջվել է ևս մեկ վերամբարձ կռունկ։ Նոր զոհեր չեղան։ 

2000 - 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ապրող Ազգային ակադեմիայի պատմաբանները որոշում են կյանքի կոչել Սևրի պայմանագիրը։ 

  • Այս օրը լրանում է պայմանագրի 80 ամյակը։ 

1999 - Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ քաղաքապետ Ալբերտ Բազեյանին։
1998 - Հայաստանի կոմկուսը դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից։ 

  • Ըստ կոմունիստների, այն գործում էր նախագահի թելադրանքով, դրանից լավ բան սպասել հնարավոր չէր։ Կոմունիստները պահանջում էին նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակում հոգուտ Ազգային Ժողովի և կառավարության։
  • Մի երկրում, որտեղ գլխավոր դատախազ են սպանում, ավելի լավ է Սահմանադրությունը գրեն կոմունիստները:

1993 - Մոսկվան կոչ է անում Բաքվին և Ստեփանակերտին վերսկսել ուղիղ բանակցությունները։

  • Արտգործնախարարության խոսնակ Գրիգորի Կարասինը հայտարարել էր` Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների` ուժային մեթոդներից չհրաժարվելու միտումը կարող է ամենալուրջ հետևանքներն ունենալ և պայթունավտանգ իրավիճակ ստեղծել տարածաշրջանում:

1991 - Ստեփանակերտում սպանվում է ԼՂԻՄ մարզկոմի ղեկավար Վալերի Գրիգորյանը, որը ԼՂԻՄ-ի հայ մտավորականության և Ադրբեջանի ղեկավարության միջև հանդիպում էր կազմակերպել։
1990 - Խանլար (այժմ՝ Գյոյգյոլ) քաղաքի մոտ պայթեցվում է Թբիլիսի-Աղդամ ավտոբուսը։

  • Համարվում է, որ պայթյունը կազմակերպել էին դաշնակցականների կողմից ստեղծված «Վրեժ» ընդհատակյա հայկական կազմակերպության անդամները, որոնց առաջին գործողությունը 1989 թվականի սեպտեմբերի 16-ին Թբիլիսի-Բաքու երթուղով անցնող ավտոբուսի պայթյունն էր, ինչի հետևանքով 5 մարդ զոհվեց և 27-ը վիրավորվեց:
  • Ձերբակալվեցին Արմեն Միքայելի Ավանեսյանը և Միխայիլ Միխայլովիչ Թադևոսովը։ 1992թ. մայիսին Արմեն Ավանեսյանը դատապարտվեց մահապատժի, իսկ Միխայիլ Թադևոսովը՝ 15 տարվա ազատազրկման։
  • Նշվում է նաև, որ քննության ընթացքում պարզվել է, որ նրանք ևս ծրագրել էին 1991թ. հուլիսի 17-ին պայթեցնել Աղդամ-Թբիլիսի երթուղով անցնող ավտոբուսը, սակայն նրանցից անկախ պատճառներով չեն կարողացել ահաբեկչություն իրականացնել:
  • 1992թ. մայիսին Տերտերի շրջանում Թադևոսովը փոխանակվեց ադրբեջանցի պատանդների հետ։

1986 - ASALA. Երկու պայթյուն ֆրանսիական «Լիբանո-ֆրանսեզ» բանկի Բեյրութի Դորայի մասնաճյուղի դեմ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1983 - ASALA. Թեհրանում պայթյունից օդ է բարձրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենան։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1920 - Փարիզի մոտ Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։

  • Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։
  • Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

1920 - Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:

ԱՅՍՕՐ ​​​​​​ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Արսեն Աբլյամետով, ֆուտբոլիստ
1945 - Ալեքսանդր Ադաբաշյան, խորհրդային և ռուսական կինոդրամատուրգ, դերասան, նկարիչ, կինոռեժիսոր, սցենարիստ
1928 - Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ
1926 - Պողոս Ակոպով, խորհրդային և ռուսաստանյան դիվանագետ
1924 - Երվանդ Մանարյան, հայ դերասան, ռեժիսոր և սցենարիստ

  • Նկարահանվել է «Հարսնացուն Հյուսիսից», «Մորգանի խնամին» և մի շարք այլ ֆիլմերում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
  • Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։ Մամուլում հրատարակել է պատմվածքներ և հոդվածներ։

1916 - Էռնեստ Դերվիշյան, ամերիկակահայ զինվորական (մ. 1984)
1899 - Մկրտիչ Խերանյան, հայ բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
1897 - Ռուբեն Նակյան, ամերիկահայ քանդակագործ